Ռուսաստանը պատրաստ է կարիքավոր երկրներին COVID-19-ի դեմ պատվաստանյութեր մատակարարել, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը պակիստանյան News International-ի հետ հարցազրույցում: «Այս փուլում առաջնայինը բնակչության պատվաստումն է: Հակակովիդային դեղամիջոցների արդարացի բաշխման հարցն, իհարկե, չափազանց զգայուն է, հատկապես շատ աղքատ երկրների համար: Այս կապակցությամբ պատրաստ ենք թափանցիկ հիմքով մատակարարել ռուսական անվտանգ եւ արդյունավետ պատվաստանյութեր: Այս ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվում»,- ասել է նա: Լավրովը հիշեցրել է, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութի մատակարարումների մասին համաձայնագրերի են հասել ավելի քան 50 պետությունների հետ, իսկ որոշ երկրներում գործարկված է դրա արտադրությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Շարունակում ենք մեր ավանդը բերել COVID-19-ի դեմ պայքարի միջազգային ջանքերի մեջ: Այսուհետեւ եւս օգնելու ենք տուժած պետություններին՝ ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ բազմակողմ կյառույցների գծով»,- նշել է Լավրովը: Նրա խոսքով՝ ներկայիս ճգնաժամը վերստին ցույց տվեց, որ ժամանակակից աշխարհի խնդիրների մեծամասնությունը վաղ թե ուշ ընդհանուր է դառնում: «Դրանց դեմ կարելի է արդյունավետորեն պայքարել միայն միավորվելով: Ուստի մենք ամենասկզբից մեր գործընկերներին համատեղ քայլերի կոչ ենք արել: Հիմա առանձնապես կարեւոր է, որ կասեցվի ապրանքային խոչընդոտների, ոչ լեգիտիմ պատժամիջոցների, ֆինանսական, տեխնոլոգիական եւ տեղեկատվական ոլորտներում սահմանափակումների գործողությունը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55