Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին, ով գլխավորում է իրանցի բանակցողների պատվիրակությունը երեքշաբթի կայացած Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի համատեղ հանձնաժողովի (JCPOA - խմբ.) նիստին, հասկացրել է, որ Միացյալ Նահանգները պետք է ամբողջությամբ եւ «մեկ քայլով»վերացնեն հակաիրանական պատժամիջոցները, եթե դրանք իսկապես ձգտում են վերադառնալ միջուկային գործարքին, փոխանցում է Tasnim-ը: Երեքշաբթի Վիեննայում Press TV-ին տված հարցազրույցում Արաքչին հաստատել է, որ հանդիպմանը չեն մասնակցել ԱՄՆ ներկայացուցիչները եւ որ դրան քննարկվել են միայն իրանական խնդիրները ԳՀՀԾ-ի մնացած անդամների կամ 4+1 խմբի հետ, մասնավորապես՝ Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի: «Մնացած ստորագրածներն ավելի ուշ կխոսեն ամերիկացիների հետ: Եվ դա նրանց գործն է: Մենք այդ գործով չենք զբաղվում: Մենք միայն բանակցություններ ենք վարում 4+1 խմբի հետ»,- ասել է նա: Իրանի փոխարտգործնախարարն արձագանքել է նաեւ Վաշինգտոնի մեկնաբանություններին այն մասին, որ Թեհրանի պնդումն առ այն, որ ԱՄՆ-ն պետք է վերացնի պատժամիջոցները, վկայում է ԳՀՀԾ վերադառնալու լրջության մասին: Այդպիսի դիտողությունները, ըստ Արաքչիի, վկայում են «անլրջության մասին նրանց (սեփական) կողմից, քանի որ նրանք իրենք են լքել ԳՀՀԾ-ն եւ պատժամիջոցներ կիրառել»: «Դա Իրանի Իսլամական Հանրապետության միանգամայն տրամաբանական եւ շատ ողջամիտ պահանջն է: Նրանք (ամերիկացիները) դուրս են եկել ԳՀՀԾ-ից եւ պատժամիջոցներ են կիրառել: Ուստի ակնհայտ է, որ եթե նրանք ցանկանում են վերադառնալ, ապա պետք է վերացնեն բոլոր այս պատժամիջոցները, բոլորը միասին՝ մեկ քայլով»,- ասել է Արաքչին: Նա նաեւ նշել է, որ Իրանը երբեք չի փորձել խուսափել միջուկային համաձայնագրի կատարումից՝ հայտարարելով, որ եթե Թեհրանն այդպիսի նպատակ հետապնդեր, ապա շատ ավելի շուտ կլքեր այն՝ Վաշինգտոնի կողմից այն լքելուց հետո:
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44