Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում այս տարվա երկու ամիսներին ծնվածների թիվն ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցյալ տարվա հունվար-փետրվարին Հայաստանում ծնվել է 5389 երեխա, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 5495, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ծնվածների թիվն ավելացել է 106-ով: Բայց 2019 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ՝ ծնվածները 6-ով պակասել են:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ մահացածների թիվն է ավելացել: Նկատենք, որ նախորդ տարվա հունվար-փետրվարին մահացածների թիվը կազմել է 5001, իսկ 2019-ին արձանագրվել է մահվան 4 հազար 954 դեպք:
Պաշտոնապես նույն ժամանակաշրջանում արձանագրվել է մահացության 5 հազար 960 դեպք, որից, ի դեպ, 462-ը, ըստ նախնական տվյալների, զինվորական գործողությունների հետեւանքով: Թեեւ այս դեպքերի հայտնաբերման եւ նույնականացման գործողություններով պայմանավորված՝ քաղաքացիական կացության գրանցումներն իրականացվել են այս հունվար եւ փետրվար ամիսներին, սակայն ժամանակագրական առումով տեղի են ունեցել 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում:
Ըստ ՎԿ-ի տվյալների՝ վերջնական մշակման փուլում դրանք կներառվեն 2020 թվականի մահվան դեպքերի թվակազմում, արդյունքում կվերանայվեն նաեւ 2021-ի ցուցանիշները: Այսինքն՝ հնարավոր է, որ առաջիկայում 2021 թվականի մահացության ցուցանիշները նվազեն, իսկ 2020-ինը՝ ավելանան»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55