Վենեսուելայի իշխանություններն արագ հակազդման զորքերի ստորաբաժանումներ են ուղարկել Ապուրեի նահանգի շրջաններ, որոնք հարում են Կոլոավորումների հետ: Ապրիլի 7-ին համապատասխան հայտարարությունը Twitter-ի իր էջում զետեղել է Վենեսուելայի Բոլիվարյան աւմբիայի հետ սահմանին, որտեղ ավելի վաղ տեղի են ունեցել բանակի ընդհարումներ հարեւան երկրից ապօրինի զինված խմբզգային զինված ուժերի Ռազմավարական օպերատիվ հրամանատարությունը:
«Բոլիվարյան ազգային զինված ուժերի Ռազմավարական օպերատիվ հրամանատարությունն արագ հակազդման զորքեր է ծավալում Ապուրեի նահանգում զինված անկանոն ահաբեկչական խմբերի դեմ մշտական պայքարի համար, որոնք ներքաշված են Կոլումբիայից թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ»,- ասված է տեքստում:
Ապրիլի 4-ին Վենեսուեայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է ականադաշտերի վերացման հարցում օգնության խնդրանքով ՄԱԿ-ին դիմելու մտադրության մասին, որոնք ապօրինի զինված կազմավորումները թողել են Կոլումբիայի հետ սահմանին: Նրա կարծիքով՝ խոսքը վերաբերում է հարեւան պետությունից «պատերազմի արտահանմանը Վենեսուելայի խաղաղ տարածք»:
Մարտի վերջին Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը հայտնել է սահմանամերձ շրջաններում զինված խմբավորումների ոչնչացման մասին: Ընդհարումների ընթացքում զոհվել են մի քանի վենեսուելայցի զինծառայողներ: Նախարարի խոսքով՝ ելուզակային կազմավորումներն զբաղվում են թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ, շորթումներով, մարդկանց առեւանգումներով, մարդավաճառությամբ, դեռահասների սեռական շահագործմամբ, մաքսանենգությամբ եւ օգտակար հանածոների ապօրինի արդյունահանմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: