«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, կրկնեց իր ու պաշտպանության նախարարի այն միտքը, որ բանակում լայնածավալ, խորքային, բովանդակային բարեփոխումների գործընթացը է սկսվել: Չի կարող նկարագրված որակի կամ ծավալի բարեփոխումներ լինել ու դրա ամենակարևոր բաղադրիչներից մեկը՝ հանրային իրազեկման հատվածը լինի զրոյական: Հանրային լսումներ, քննարկումներ, պարզ մատչելի տեղեկատվություն... ոչինչ չկա: Կան խոստումներ, հայտարարություն և ուրիշ ոչինչ: Բացի մեկ-երկու ստանդարտ ձևակերպումից, ոչինչ «բարեփոխման» տակ չկա: Ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ պետք է արվի, ի՞նչ ժամանակային կտրվածքով ու ինչպե՞ս: Նույնիսկ այդ ամենի բազային տեղեկատվությունը բացակայում է: Պաշտպանության նախարարն արդեն 5 ամիս է այդ պաշտոնին է, բայց միակ բանը, որում աչքի է ընկել, դա լրագրողների հետ շփումներից խուսափելն է: Մեկ-երկու լրատվամիջոցի ընդհանուր ձևակերպումներով հարցազրույցներ տալը, որևէ հարց չի լուծում: Հատկապես այս փուլում, երբ հանրությունը բացի ռեֆորմների թեմայից, մեծ թվով այլ հարցադրումներ ունի, սակայն հասցեատերերը ամեն գնով փախչում են իրականությունից, այս պայմաններում այստեղ միայն անլրջության հոտ է գալիս: Երկրում պատերազմ է եղել, ընդ որում՝ մեզ համար ողբերգական ելքով, բայց պաշտպանության նախարարը շարունակում է խուսափել ամեն ձևի հարցադրումներից: Պատասխանատվության զգացման տարրական մակարդակը բացակայում է, դեռ չեմ խոսում հարգանքի ու հաշվետվողականության, ունակությունների մասին, ի՞նչ ակնկալիք կարելի է ունենալ այս նախարարից կամ իր բռնած գործից՝ անունը ռեֆորմ կդնենք, թե պարզ դիրքորոշման հստակեցում: Զինված ուժերում բարեփոխումների մասին խոսում են մարդիկ, ում ամբողջ կյանքի մեծագույն նպատակը և գործունեության արդյունքը եղել է այդ բանակի կազմաքանդումը: Թե՞ նպատակը եղած ռեսուրսի լիակատար փոշիացումն է, մարտունակ բանակ ունենալու հնարավորությունից առհասարակ զրկումը: Սրանից ամեն ինչ սպասելի է։
17:03
16:46
16:29
16:09
15:52
15:35
15:14
14:45
14:23
14:13
13:38
13:19
13:08
12:49
12:23
12:06
11:38
11:16
11:07
10:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55