Ապրիլի 7-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Աշխատանքային շրջայցի ընթացքում փոխվարչապետը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, շրջել մասնաշենքում:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը փոխվարչապետին են ներկայացրել կառույցը, կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, կոնկրետ բուժումների նպատակով կահավորված սրահներն ու սարքավորումները:
Փոխվարչապետը ծանոթացել է շենքային պայմաններին ու զինվորների բուժման ընթացքին: Տիգրան Ավինյանը շրջել է հիվանդասենյակներով, զրուցել բուժում ստացող զինվորների հետ, տեղեկացել նրանց առողջության վերականգնման ընթացքի մասին: Նա այցելել է կենտրոնում գործող գրադարան, ճաշարան ու հանգստի սենյակ, ինչպես նաև ծանոթացել պրոթեզավորման համար կառուցվող մասնաշենքի վերանորոգման աշխատանքներին:
Այցի ընթացքում փոխվարչապետին ուղեկցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ու փոխնախարար Տաթև Ստեփանյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը և ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը:
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը հիմնադրվել է «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ-ի, ԵՊԲՀ-ի և ՊՆ-ի հետ համատեղ 2018 թվականին: Այն գործում է բարեգործական և անվճար հիմունքներով՝ միայն վիրավոր զինվորների, զինհաշմանդամների և զինծառայության հետևանքով առողջական խնդիրներ ձեռք բերած ՀՀ քաղաքացիների համար: Ամբուլատոր պայմաններում անվճար բուժում կարող են ստանալ նաև զոհված ազատամարտիկների երեխաները: Կենտրոնի ծրագրերից ցայժմ օգտվել է շուրջ 3000 անձ։ Ներկայումս քննարկվում է կենտրոնի գործունեության ընդլայնման ծրագիրը: Այն ենթադրում է բազմապրոֆիլ բուժական հաստատության հիմնում, որը հարմարեցված է լինելու հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55