Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են վարչապետի տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը ողջունել է ՌԴ գլխավոր դատախազի այցը Երեւան եւ վստահություն հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների գլխավոր դատախազությունների միջեւ համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը կարեւորել է երկու իրավապահ մարմինների սերտ փոխգործակցությունը հանցավորության դեմ պայքարում եւ առկա մարտահրավերներին դիմակայելու գործում: Կառավարության ղեկաբարը բարձր է գնահատել Իգոր Կրասնովի ջանքերը պատերազմի հետեւանքով Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների, պատանդների եւ պահվող անձանց հետ վերադարձի ապահովման ուղղությամբ: Այս գործում ներդրվող ավանդի, իրականացվող քայլերի, ինչպես նաեւ իրավապահ բնագավառում արդյունավետ համագործակցության համար Նիկոլ Փաշինյանն Իգոր Կրասնովին հանձնել է շնորհակալագիր:
ՌԴ գլխավոր դատախազը շնորակալություն է հայտնել վարչապետին բարձր գնահատանքի համար եւ նշել, որ հայ գործընկերների հետ համագործակցությունը կրում է վստահելի բնույթ: Իգոր Կրասնովի խոսքով՝ երկու երկրների գլխավոր դատախազությունները գտնվում են մշտական կապի մեջ, ինչը նպաստում է հանցավորության դեմ պայքարում արդյունավետ համագործակցությանը: ՌԴ գլխավոր դատախազը կարեւորել է 2020 թվականի նոյմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործման անհրաժեշտությունը, ըստ որի` պետք է տեղի ունենա ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց փոխանակում: ՌԴ գլխավոր դատախազն ընդգծել է, որ այդ ուղղությամբ իր ջանքերը կրում են շարունակական բնույթ եւ կանի ամեն ինչ՝ խնդրի լուծման նպատակով:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը առանձնակի կարեւորում է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական համագործակցության շարունակական զարգացումը երկարատեւ համատեքստում ու այդ առումով արդյունավետ գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ապրիլի 7-ին ունեցած բանակցությությունների արդյունքները:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55