ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Washington Post-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի խոսքերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին և այն բացատրել քաղաքական պրագմատիզմով։
Հիշեցնենք, որ Բայդենը դրական արձագանք է տվել լրագրողների այն հարցին, թե արդյոք իր ռուս գործընկերոջը «մարդասպան» է համարում։
Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե ինչպես կարող է Բայդենը նման բան ասել և միևնույն ժամանակ խոսել համագործակցության մասին, Բլինկենն ասել է, որ Բայդենը հավատարիմ է «նպատակահարմարության չափանիշ»-ի վրա հիմնված քաղաքականությանը։
«Նա երկու հստակ բան է տեսնում․ նախ՝ նա պետք է պատասխանատվության ենթարկի Ռուսաստանի Դաշնությանն իր ձեռնարկած ցանկացած թշնամական գործողության համար, և միևնույն ժամանակ նա բաց է հետաքրքրություն ներկյայացնող ոլորտներում ցանկացած համագործակցության համար», - նշել է Բլինկենը։
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հրաժարվել էր պատասխանել, թե արդյոք Պուտինի մասին Բայդենի մեկնաբանությունը «փոխաբերական» է եղել, թե ոչ և հավելել, որ Միացյալ Նահանգների նախագահը նախկինում հայտարարել է, որ իր դիրքորոշումն արտահայտելու հարցում «չի զսպելու» իրեն։
Ինչպես ավելի վաղ տեսեկացրել էր Tert.am-ը, ի պատասխան Բայդենի աղմկահարույց հայտարարության ՌԴ նախագահն ասել էր․ «Մենք անձամբ ծանոթ ենք։ Եվ ի՞նչ պետք է ես նրան պատասխանեի։ Ես նրան կասեի «առողջ եղիր», ես նրան առողջություն եմ մաղթում։ Սա ասում եմ առանց հեգնանքի, առանց կատակի»:
Հիշեցնենք՝ մարտի 17-ին ABC հեռուստաընկերությամբ հեռարձակվել է Բայդենի հարցազրույցը, որի ընթացքում ԱՄՆ նախագահը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը Վլադիմիր Պուտինին համարում է մարդասպան, նշել է՝ «Այո, ես համարում»: Մեկ օր անց Պուտինն արձագանքել էր Բայդենին ծաղրական հայտարարությամբ:
«Ով նման բան է ասում, ինքն է այդպիսին»,- շեշտել է նա՝ միևնույն ժամանակ առողջություն մաղթելով ԱՄՆ նախագահին:
Բացի այդ, Պուտինն ԱՄՆ նախագահին հրավիրել էր նաև առցանց բանավեճի:
Բայդենն ի պատասխան նշել էր, որ Պուտինի հետ կխոսի «ինչ-որ պահի»: Այնուամենայնիվ, Ռուսաստանի արտգործնախարարությունը հաղորդել էր, որ Միացյալ Նահանգները հրաժարվել է մասնակցել քննարկմանը:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02