Մեր անապահովության աղբյուրը ոչ թե Թուրքիան է կամ Ադրբեջանը, այլ Նիկոլ Փաշինյանը, եկեք հանենք էս մարդուն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Մեկ անգամ չէ, որ ապացուցել եմ, որ եթե ես վարչապետ լինեի, մենք պատերազմը կհաղթեինք: Մենք հաղթելու 10 անգամ ավելի շատ շանս ունեինք, քան 1998-ին: Երբեք մենք այդքան հզոր չենք եղել: Նա ամբողջ քարոզչությունը տանում է նրան, որ գցի նախկինների վրա: Իսկ 2020-ի հունիսին ասում էր՝ տեսեք, ինչ բանակ եմ ստեղծել»,-ասաց նա: Բագրատյանը համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը արդեն փողային հարաբերությունների մեջ է մտել թուրքական աշխարհի հետ. «Նա ընկել է փոսը: Շարունակվելու են զիջումները: Նիկոլը ամբողջությամբ գտնվում է Ալիեւի եւ Էրդողանի ձեռքում, ասելու են՝ այ էս փաստերը կշպրտենք մամուլ»: Ինչ վերաբերում է գերիների խնդրին, Բագրատյանը վստահ է, որ Ադրբեջանը բոլոր գերիներին վերադարձնելու է. «Գերիներին Ադրբեջանը հետ է տալու, գերիներին վերադարձնելու խնդիրը նաեւ միջազգային հանրության խնդիրն է, պետք է աշխատել այդ ուղղությամբ; Ալիեւն անում է սովորական խուլիգանական շանտաժ, բայց եթե ՀՀ ղեկավարը լինեմ ես, կամ մեկ այլ լուրջ մարդ, Ալիեւը կհասկանա, որ ինքը չի կարող դա որպես շանտաժ օգտագործել»:
News.am
18:02
17:45
17:33
17:16
16:56
16:56
16:46
16:33
16:32
16:16
16:02
15:46
15:35
15:19
15:15
15:02
14:45
14:33
14:15
14:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02