ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հովնանյանների ընտանիքին՝ ամերիկահայ անվանի բարերար, հասարակական գործիչ, գործարար Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում մասնավորապես ասված է.
«Խոր վշտով տեղեկացա Հրայր Հովնանյանի մահվան մասին: Նա մեկն էր երբևէ իմ ճանաչած հայրենանվեր հայորդիներից, ով Հայաստանի անկախության առաջին տարիներից սկսած անգնահատելի աջակցություն է ցուցաբերել հայրենիքին բոլոր ոլորտներում, որտեղ դրա կարիքը եղել է՝ պաշտպանության, անվտանգության խնդիրներից սկսած մինչև աղետի գոտու վերականգնում և համազգային կարևորության բազմաթիվ այլ խնդիրներ: Հրայր Հովնանյանը նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հիմքում ամուր կանգնած մեր ազգային գործիչներից էր, ով ծանրակշիռ դեր է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի, ինչպես նաև Ամերիկայի հայկական համագումարի աշխատանքներում: Հրայր Հովնանյանի և իր լուսահոգի տիկնոջ՝ Աննա Հովնանյանի բարերարությամբ Հայաստանում և Արցախում իրականացված հարյուրավոր ծրագրեր այլևս նրանց կենսագրության կարևորագույն էջերից են: Հայ ժողովուրդը, վստահ եմ, արժանվույնս կգնահատի իր նվիրյալ զավակի գործունեությունը, և Հրայր Հովնանյանի հիշատակը մշտապես վառ կմնա սերունդների հիշողության մեջ։ Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Հրայր Հովնանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և գործընկերներին: Աստված թող լուսավորի Հրայրի ազնիվ հոգին և սփոփանք ու մխիթարություն պարգևի նրա կորուստը սգացողներին: Հրայր Հովնանյանի բարի գործերը, վստահաբար, բարեխոս կլինեն և նրա առաքինի կյանքի լավագույն վկայությունները կդառնան երկնային կյանքում: Հանգչի՛ր խաղաղությամբ»:
18:02
17:45
17:33
17:16
16:56
16:56
16:46
16:33
16:32
16:16
16:02
15:46
15:35
15:19
15:15
15:02
14:45
14:33
14:15
14:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02