Արցախի պատերազմի հետևանքով անհետ կորած կամ գերեվարված զինծառայողների ծնողները հաստատակամ են՝ չեն հեռանա պաշտպանության նախարարության մոտից, մինչև չստանան իրենց բոլոր հարցերի պատասխանները: «Մնալու ենք այստեղ, տուն չենք գնալու: Մենք պահանջում ենք հետ բերեն մեր երեխաներին, սակայն մեզ այս երկու օր է որևէ մեկը չի ընդունել»,- լրագրողներին ասաց ծնողներից մեկը: Նա համոզված է, որ եթե բավարար աշխատանք տարվեր իրենց երեխաներին հետ բերելու ուղղությամբ, արդյունքի հասած կլինեին: «Ասում են՝ Ադրբեջանը թույլ չի տվել երեկ գերիներին հետ բերել: Անընդհատ այդ պատճառն է նշվում: Իրենք էլ թող Քելբաջարը չտային, ինչո՞ւ տվեցին: Նախքան Քելբաջարը տալը, գերիներին թող ուզեին ու նոր տային»,- ասաց զինվորի հայրը: Նա նշեց, որ որդուց լուր չկա 2020 թ. հոկտեմբերի 14-ից: «Մեկուկես ամսվա ծառայող է եղել, տարել են դիրքեր: Որևէ մեկը դրա համար պատասխան չի տալիս: Ենթադրում ենք՝ գերի է, քանի որ ադրբեջանական համարից զանգել ու ասել են, որ իրենց մոտ է: Եթե իրենց մոտ չլիներ, ինչպես էին զանգելու ու ասելու, կարող է ես գտած լինեի ու հուղարկավորած: Դիմել եմ ԱԱԾ»:
Աղբյուր` Panorama.am
18:02
17:45
17:33
17:16
16:56
16:56
16:46
16:33
16:32
16:16
16:02
15:46
15:35
15:19
15:15
15:02
14:45
14:33
14:15
14:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02