Քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Ցեղասպանությունը, չի ապաշխարել իր գործած ոճրի համար, ներողություն չի խնդրել և չի համաձայնել վերականգնելու ՀՀ տարածքային ամբողջականությունը և փոխհատուցել հասցրած վնասները, մենք չենք կարող մտածել նրան ներելու մասին։ Այս մասին Ազգային ժողովրդավարական բևեռի հրավիրած հանրահավաքում ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։
«Մենք ակնկալում ենք, որ քաղաքակիրթ երկրները թիկունք կկանգնեն մեզ, որպեսզի վերականգնվեն հայ ժողովրդի արդար և անբեկանելի իրավունքները։ ՀՀ յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացի անհամբեր սպասում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհայտարարի, որ Օսմանյան Թուրքիան ցեղասպանություն է իրականացրել հայ ազգի նկատմամբ, հայրենազրկել է մեզ և պարտավոր է լինելու հատուցել այդ ոճրի համար»,- ասաց նա։
Պապյանը հավելեց․ «Մենք հայտարարում ենք, որ կտրականապես դեմ ենք ոչ միայն մեր հաշվին իրականացվող ռուս-թուրքական սիրախաղերին ու համաձայնություններին, այլև՝ առաջիկայում հավանական հակառակ գործընթացներին։ Մենք չենք պատրաստվում և հրաժարվում ենք դառնալ ռուս-թուրքական հնարավոր հակամարտության թատերաբեմ կամ կողմ։ Մենք սահմանազատում ենք մեզ թե մեկից, թե մյուսից։ Թող նրանք իրենց միջև գոյություն ունեցող խնդիրները լուծեն այլ վայրերում։ Մենք թույլ չենք տա, որպեսզի մեր երկիրը դառնա նրանց միջև հարցեր պարզաբանելու տարածք և ռեսուրս։ Թույլ չենք տա, որ նրանք մեր տարածքում վարեն պրոքսի պատերազմ»։
Նա հավելեց, որ իրենք ՀՀ-ն պատկերացնում են որպես Վրաստանի հետ միասին ԱՄՆ հետ ռազմարավական դաշինքի շնորհիվ հարավ-հյուսիս փոքր Մետաքսի ուղի ապահովող, ինչպես նաև քաղաքակրթությունները և տարածաշրջանները կամրջող միջնորդ՝ երաշխավորված անվտանգությամբ ու զարգացած տնտեսությամբ։
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03