Արցախյան վերջին պատերազմից հետո բացի ՀՀ-ից և Արցախի Հանրապետությունից, որը փաստացի գոյություն չունի, ոչինչ չեն շահել նաև Իրանը և Ադրբեջանը։ Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Ղարաբաղը պարտություն էր բոլորի համար, դուք մտածում եք արցախյան հարցը լուծվե՞լ է: Ես Ադրբեջանում մեծ խնդիրներ եմ կանխատեսում։ Իլհամ Ալիևը չի կարող իշխանությունը պահել առանց նոր պատերազմի, նոր պատերազմ չի կարող անել, որովհետև եթե նախկինում իր դիմաց ուներ հայ զինվորներ, որոնց միջազգային հանրությունը հանդուրժում էր, որ մեկ-մեկ կարելի է կրակել, այսօր ունի ռուս խաղաղապահներ։ Ի՞նչ ունի նա, չլուծված հարց և ռուսական զինված ուժեր»,-նշել է դիվանագետը։ Անդրադառնալով Ռուսաստանին՝ Միքայել Մինասյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանի պատճառով Հայաստանում հակառուսական այնպիսի քաոս է սկսվել, որ քանդելու է հայ-ռուսական դարավոր բարեկամությունը։ Նա ընդգծել է, որ դիվանագիտական 30 տարվա աշխատանքը, այդ թվում՝ ռուսական կողմի, զրոյացավ մեկ օրում։ «Ի՞նչ շահեց ՀՀ-ն, ի՞նչ շահեց Ադրբեջանը, ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Ֆրանսիան՝ խոսում եմ համանախագահների մասին։ Միակը, որը շահեց, նեոօսմանյան կայսրությունն էր, որը վերադարձավ Կովկաս։ ՌԴ-ի ու Հայաստանի «շահը» օսմանցիների վերադարձն էր Կովկաս և, անշուշտ, նաև Ղարաբաղ»,-ասել է Միքայել Մինասյանը։
23:41
23:27
23:08
17:19
17:02
16:44
16:28
16:10
15:28
15:12
14:45
14:24
14:07
12:55
12:33
12:18
12:09
11:24
11:09
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47