«168 ժամ» թերթը գրում է. «Քաղաքականության, այդ թվում՝ արտաքին քաղաքականության մեջ արժանապատվությունը կարեւորագույն գործոն է։ Քաղաքականությունը, բացի պետությունների միջեւ կապերից, մարդկային հարաբերությունների համակարգ է, որում կողմերից որեւէ մեկի արժանապատվության բացակայությունը դիմացինին հնարավորություն է տալիս վարվել այնպես, ինչպես հիմա Ադրբեջանն է վարվում Հայաստանի հետ։
Պատերազմում կրած խայտառակ պարտությունից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ միջորդավորված հարաբերություններում սեփական ու, ցավոք, նաեւ պետական արժանապատվությունը հասցրել է հնարավոր նվազագույն մակարդակի, նրա առաջ նվաստացել է այնպես ու այնքան, որ Ալիեւն ամբողջությամբ ազատ է զգում իր գործողություններում։
Գերիների վերադարձի նախօրեի «ֆեյք» պատմությունը դրա հերթական, բայց, ցավոք, ոչ միակ ու ոչ վերջին արտահայտությունն է։ Էրեբունի օդանավակայանի տարածքում ժամեր շարունակ իրենց զավակների վերադարձին էին սպասում խաբված ծնողներն ու հարազատները:
Իհարկե, հիմք ունեն նաեւ այն գնահատականները, որ տեղի ունեցածը վերաբերում է ոչ միայն հայ-ադրբեջանական, այլ նաեւ Բաքու-Մոսկվա, Անկարա-Մոսկվա հարաբերություններին, եւ նման կերպ Ադրբեջանը կամ Ադրբեջանի միջոցով Թուրքիան ինչ-ինչ հարցեր է լուծում Ռուսաստանի հետ։
Հնարավոր է։ Բայց անգամ այդ դեպքում դա տեղի չէր ունենա, եթե Հայաստանն ունենար անձնային ու պետական արժանապատվություն կրող ղեկավար, ով, նույնիսկ լինելով պարտվածի կարգավիճակում, այդուամենայնիվ կկարողանար «ոչ» ասել բոլոր այն դեպքերում, երբ ոտնահարվում էին մեր՝ թեկուզ պարտված կողմի շահերը։
Բայց պատերազմին հաջորդած երկար ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանն ուշիմ աշակերտի նման կատարեց ու շարունակում է կատարել եռակողմ խայտառակ համաձայնագրի բոլոր, առաջին հերթին՝ Ադրբեջանի ու Թուրքիայի շահերից բխող կետերը։
Արժանապատվություն ունենալու պարագայում նա կարող էր որպես նախապայման ներկայացնել բոլոր հայ գերիների վերադարձի հարցը՝ առկախելով համաձայնագրի կատարման գործընթացը, մինչեւ վերջին գերին Հայաստան չվերադառնար։
Բայց Նիկոլ Փաշինյանը ոչ միայն նման որեւէ նախապայման չառաջադրեց, այլ այն նույն պահին, երբ ադրբեջանցիները մեր գերիներին նվաստացնող հերթական տեսանյութերն էին տարածում, ինքը Հայաստանի գյուղերում քարոզում էր փոխել վերաբերմունքը մեր գերիների հետ այդպես ստորացուցիչ եւ դաժանաբար վարվող թշնամիների նկատմամբ։
Արդյունքում՝ Ադրբեջանը Հայաստանից ստանում է այն, ինչը՝ նորմալ պետության պարագայում, հնարավոր կլիներ նվազագույնը հումանիտար խնդիրների լուծումից հետո, հետեւաբար՝ որեւէ մոտիվացիա չունի վերադարձնելու հայ ռազմագերիներին։
Մեր գերիներն այդպիսով, ի թիվս այլ գործոնների, մինչեւ այսօր Ադրբեջանում են գտնվում նաեւ Նիկոլ Փաշինյանի վարած անարժանապատիվ, նվաստացուցիչ քաղաքականության պատճառով։
Նաեւ այն պատճառով, որ Փաշինյանի համար շատ ավելի վտանգավոր են ներքին, քան արտաքին թշնամիները, որովհետեւ եթե առաջինները սպառնալիք են նրա անձնական իշխանությանը, ապա արտաքին թշնամիները սպառնում են «ընդամենը» երկրին։
Իսկ Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, երկիրը սիրում է հակառակ կողմից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02