Եվրոպական դեղերի գործակալությունը (EMA) կվերանայի տեղեկատվությունը Johnson & Johnson ընկերության մշակած հակակորոնավիրուսային պատվաստանյութի հավանական ծանր կողմնակի ազդեցությունների մասին, նախքան դեղամիջոցի՝ Եվրամիությունում լայնամասշտաբ կիրառումը:
Այս մասին գրում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով գործակալության հայտարարությունը:
Նշվում է՝ խոսքը պատվաստումներից հետո թրոմբոզի առաջացման մասին է: Ամերիկյան Johnson & Johnson դեղագործական ընկերության պատվաստանյութը Եվրահանձնաժողովը հաստատել է այս տարվա մարտին:
J&J պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների մասին զեկուցվել են ԱՄՆ-ում
Ավելի վաղ՝ ապրիլի 8-ին, հաղորդվել էր, որ ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում COVID-19 պատվաստումների կենտրոնը ժամանակավորապես փակվել է այն բանից հետո, երբ մի քանի մարդկանց մոտ առաջացել են կողմնակի բարդություններ J&J պատվաստանյութով պատվաստվելուց հետո: Մեկ օր առաջ նմանատիպ դեպք էր գրանցվել Դենվեր քաղաքում, որտեղ այս դեղամիջոցի պատվաստումից հետո հիվանդները բողոքել են գլխապտույտից և սրտխառնոցից:
J&J պատվաստանյութի առավելությունները
Ի տարբերություն այլ պատվաստանյութերի՝ J&J պատվաստանյութը պահանջում է ընդամենը մեկ ներարկում, որը հնարավորություն է տալիս շատ մարդկանց օգտվել դեղամիջոցից: Բացի այդ, J&J պատվաստանյութը պահեստավորման և տեղափոխման համար չի պահանջում ծայրահեղ ցածր ջերմաստիճան: Բրիտանա-շվեդական AstraZeneca և ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութերի նման, J&J-ն ևս համարվում է վեկտորային պատվաստանյութ:
ԱՄՆ-ի սննդի և դեղերի վարչությունը (FDA) 2021 թվականի փետրվարին գրանցել էր J&J պատվաստանյութը: 3-րդ փուլի կլինիկական փորձարկման արդյունքները ցույց են տալիս, որ պատվաստումից չորս շաբաթ անց անձանց մոտ 66%-ով նվազում է միջինից ծանր ընթացքով կորոնավիրուսով հիվանդացության ռիսկը:
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03