Ի պատասխան «Փաստ» օրաթերթում ս.թ. ապրիլի 10-ին տեղ գտած «Բաբայանի «էպոպեան» հրապարակման` հայտնում ենք, որ օրաթերթը (հոդվածի պատվիրատուն) չարամտորեն խեղաթյուրում է փաստերը` Սամվել Բաբայանին մեղադրելով պետությանը խոշոր վնաս պատճառելու մեջ: Այս մասին հայտնում են Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունից։
Հանրությանն իրազեկելու նպատակով պարզաբանում ենք, որ Սամվել Բաբայանը՝ որպես ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար, ֆինանսական ռեսուրսների տնօրինում երբևէ չի իրականացրել: Արցախյան երկրորդ պատերազմի օրերին, ԱՀ Կառավարության որոշմամբ, Անվտանգության խորհրդի գրասենյակին նպատակային ծախսերի համար հատկացվել է հարյուր միլիոն ՀՀ դրամ: Սույն հատկացման և ծախսերի հոդվածների վերաբերյալ պատշաճ հաշվետվությունը ԱՀ Անվտանգության խորհրդի աշխատակազմը ներկայացրել է ԱՀ պետական լիազոր մարմին: Քննարկվող հոդվածը պատվիրած և ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ԱՀ պետական գույքի տնօրինման արդյունավետությամբ «մտահոգ» անձինք, իրականում պետք է մտահոգվեն իրենց մեծածավալ վարկերը՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ՝ պետական բյուջեի միջոցներով մարելու փաստերի առթիվ:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55