Գեղարքունիքի մարզի՝ սահմանամերձ դարձած համայնքներում սահմանազատման և սահմանագծման աշխատանքները կմեկնարկեն մայիս ամիսից։ Իսկ մինչ այդ, ճշգրտումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերը մոտ 50 մետր նահանջել են Սոթքի հանքի տարածքում։ Այս մասին Lragir․am-ին ասաց Գեղամասար համայնքի (կենտրոնը՝ Սոթք) ղեկավար Հակոբ Ավետյանը։
Հարցին, թե ադրբեջանցիների նահանջը կապվա՞ծ է սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի հետ, Ավետյանը պատասխանեց․ «Այդ պրոցեսը դեռ երկար է տևելու, բայց երևի ինչ-որ մի ձև բացատրել են, որ՝ դուք շատ եք առաջ եկել։ Եվ նրանք հետ են գնացել։ Բայց ավելի ճշգրիտ այդ աշխատանքները պետք է եռակողմ ձևաչափով իրականացվեն՝ Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան։ Սահմանները մոտավոր չեն գծում, պետք է լուրջ աշխատանք տարվի։ Այդ աշխատանքները ասել են, որ մայիս ամսից են սկսվելու»։
Ըստ համայնքի ղեկավարի՝ ադրբեջանցիներն առանց որևէ միջադեպի մոտ 50 մետր հետ են գնացել։ Սահմանային գոտում կրակոցներ և այլ միջադեպեր չեն գրանցվել։
Հակոբ Ավետյանը նշեց, որ դեռ հայտնի չէ իրենց՝ դելիմիտացիայի ու դեմարկացիայի աշխատանքների համար որ քարտեզները պետք է հիմք ընդունվեն։ «Մենք չգիտենք՝ այդ աշխատանքների համար պետք է հիմք ընդունվեն Խորհրդային միության քարտեզները, թե՞ դրանից ավելի առաջվա»,- հավելեց նա։
Համայնքի ղեկավարի խոսքով՝ Սոթքի հանքավայրի՝ հայկական կողմում մնացած հատվածը ներկայում շահագործվում է։
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03