SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սամվել Միքայելյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ ապրիլի 10-ին, Կիլիկիա թաղամասի Վերֆելի փողոցում հնչած կրակոցների փաստով: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մալաթիայի բաժանմունքի քրեական հետախուզության բաժանմունքի ծայռայողներն ու Մալաթիայի քննչական բաժնի խումբը պարզել են՝ վիրավորը Երևանի բնակիչ, 33-ամյա Իշխան Աբրահամյանն է:
Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Մալաթիայի բաժնի քննչական բաժնի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության ծառայողները պարզել են, որ Ի. Աբրահամյանի վրա կրակել է Երևանի բնակիչ, 29-ամյա երիտասարդը: Նախաքննության շահերից ելնելով՝ նրա ինքնությունը չի հրապարակվում:
Ոստիկանութունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավոր Ի. Աբրահամյանը նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված:
Հիշեցնենք, որ երեկ Ժամը 21:20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիլիկիա թաղամասում կրակոցներ են հնչել: Այդ փողոցից հրազենային վնասվածքներով «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55