ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը, հոդվածով արձագանքել է Տնտնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի այսօրվա հայտարարությանը.
«Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահը հայտարարեց, որ կաթնամթերքի շուկայում գների էական բարձրացում չկա, և իրենց ուսումնասիրությունների դաշտից դուրս է, քանի որ այստեղ գործում են բազմաթիվ տնտեսվարողներ, և համակենտրոնացման մակարդակը բարձր չէ։ Ուշագրավ է, որ մրցակցության հանձնաժողովը, որը կոչված է պայքարել հանրությանը մոլորեցնողների դեմ, հենց ինքն է փորձում մոլորեցնել։ Մասնավորապես՝ 1․ ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների համաձայն՝ 2021 թվականի մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անարատ կաթի գինը բարձրացել է +1,6%, կաթ պահածոյացված՝ +5,2%, յոգուրտ, մածուն՝ +3,7%, պանիր և կաթնաշոռ՝ +1,5%, այլ կաթնամթերք՝ +4,5%, յուղեր և ճարպեր՝ +24,6%, կարագ՝ +6,9%, մարգարին և բուսական յուղեր՝ +4,9։ Սա այն դեպքում, երբ միջին անվանական աշխատավարձն աճել է ընդամենը +0,8 տոկոս, կամ գրեթե չի աճել։ 2․ Կաթնամթերքի շուկայի առանձին ապրանքախմբերում, օրինակ՝ կարագի, թթվասերի և այլն, գործում են գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ, որոնք վերահսկում են ոչ միայն մեծածախ, այլ նաև մանրածախ շուկաները։ Տպավորություն է ստեղծվում, որ Հանձնաժողովի նախագահը չի կարդացել (կամ տեղյակ չէ) 2020 թվականի փետրվարի 1-ին հրապարակված ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությունը (https://bit.ly/3wNbxHE), ըստ որի՝ կարագի ներմուծման դեպքում 3 կազմակերպություններին բաժին է ընկնում շուկայի 66%-ը, և համարվում են գերիշխող դիրք ունեցող (մենաշնորհ)։ Ընդորում՝ հանրությանը հայտնի օլիգարխին պատկանող «Ալեքս ընդ Հոլդինգ» ՍՊԸ-ն թիվ մեկ ներկրողն է, այսինքն՝ կարագի գնի 6,9 տոկոս բարձրացման համար թիվ մեկ բացատրություն տվողն և պատասխանատուն հենց այդ ընկերությունն է։ Հ.Գ. Մոտ օրերս առավել մանրամասն կանդրադառնանք կաթնամթերքի շուկային և առկա խնդիրներին։ Մինչ այդ, գործող իշխանություններին սիրաշահելու փոխարեն ձեր գործով զբաղվեք»։
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03