«Թող ինձ ներեն, բայց այդպես ասողները ոչ միայն քաղաքականացնում են գերիների հարցն, այլև իշխանականացնում են այն և միայն ջուր են լցնում այն նույն իշխանության ջրաղացին, որը հանցագործաբար տղաներին դարձրեց գերի»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով այսօր մի քանի զոհված ծնողների այն հայտարարությանը, թե գերիների հարցը քաղաքականացվում է: Նախկին օմբուդսմենը գտնում է, որ գերեվարվածների ծնողները պետք է վերին աստիճան չեզոք դիրքորոշում ունենան այն հարցում, թե ովքեր են աշխատաքներ տանում գերեվարվածների վերադարձի համար և տարակուսանք հայտնեց, թե ինչպե՞ս են ծնողները տարբերում իրենց զվակների ճակատագրի համար անկեղծ պայքարողներն՝ ոչ անկեղծ պայքարողներից: Ըստ Ալավերդյանի՝ եթե ծնողների հարազատները գտնում են, որ այդ հարցի լուծումը պետք է թողնեն Նիկոլ Փաշինյանին և վստահում են նրան, ապա չի կարծում, որ նրանք երբևիցե հանգիստ քուն կունենան, քանի որ այն կնշանակի համաձայնել իրենց որդիների հանդեպ հանցագործության հետ: «Մենք պետք է հստակեցնենք, որ այս իշխանություններինք, որոնք հանձնել են ձեր որդիներին գերության, չեն հարգում այն կողմերը, որոնք կարող են օգնել վերադարձնել գերիներին»,- հայտնեց Ալավերդյանը և նկատեց, որ միջազգային հանրությունը հասկանում է, որ ադրբեջանցի ղեկավարները հանցագործ են, բայց Հայաստանի կեցվածքից ենթադրում են, որ տուժող երկրի ղեկավարությունն էլ է իրեն համահանցակիցը, այդ պատճառով էլ չեն միջամտում: ՀՀ առաջին օմբուդսմենը հայտնեց, որ գերիների հարցով զբաղվում է նախորդ դարի 80-90-ականներից, բայց երբևիցե չի եղել Փաշինյանի նման ղեկավար, որ այդքան կրավորական դիրք գրավի գերիների հարցում:
«Աննախադեպ է, երբ մի անձ, որը մանիպոլյատիվ տեխոնոլոգիայով, օգտվելով ժողովրդի դյուրահավատությունից և միամտությունից, եկել է իշխանության և հանձնում է որդիներին կա՛մ հողին, կա՛մ թշնամուն և տուժածների մեջ գտնվում են դեռ մարդիկ, որոնք դեռ հավատում են Փաշինյանին: Ես ցավակցում եմ ձեզ բոլոր առումներով»,- հայտարարեց Լարիսա Ալավերդյանը: Նա համոզմունք հայտնեց, որ այս իշխանությունը չի կարող վերադարձնել գերիներին առանց ևս մեկ հանցագործության, և եթե ծնողները չեն հավատում և գնում են նրա հետևից, ապա իրենց ցավի մեջ չիմանալավ մասնակից են դառնում նոր հանցագործություններին:
Աղբյուր` Panorama.am
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55