Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության, խիզախության և բացառիկ քաջության համար Արցախի Հանրապետության ՊԲ N զորամասի զինծառայող, ավագ սերժանտ Դավիթ Մանվելի Գրիգորյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Մարտական ծառայություն» մեդալով: Այս մասին հայտնում է Վայոց ձորի մարզպետարանը:
«Դավիթը դեռ մանկուց աչքի է ընկել իր ազնվությամբ, հայրենասիրությամբ և ապագայի նկատմամբ անսպառ ծրագրերով: Խելացի, իր տարիքի համեմատ բավական հասուն. ահա այսպես են բոլորը միաձայն բնութագրում Դավիթին, իսկ նրա գործած սխրանքները խոսում են ամեն ինչից առավել: Հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Դավիթը ոչնչացրել է 12 տանկ, 10 զրահատեխնիկա, 1 ինժեներասակրավորային տեխնիկա, 1 ՏՕՍ համակարգ:
Այս թվերը չեն մատնանշում միայն հակառակորդի բանակին հասցված վնասը: Ավելին, նրանք մեզ ցույց են տալիս այն հարյուրավոր կյանքերը, որոնք փրկվել են Դավիթի սխրանքների շնորհիվ: Ավագ սերժանտ Գրիգորյանը զոհվել է հոկտեմբերի 10-ին՝ թշնամու հարվածից:
Մեդալները հերոսի հարազատներին հանձնելու արարողությանը ներկա էին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Գլաձոր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանը, մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, N զորամասի ՀՏՄ հրամանատար, լեյտենանտ Էդվին Բալայանը: Ներկաները շնորհակալություն հայտնեցին Դավիթի հարազատներին՝ հայրենասիրության անկոտրում ոգով իրենց որդուն դաստիարակելու համար, ով իր կյանքի գնով ամբողջ աշխարհին ի ցույց դրեց հայրենասիրության և անհավանական խիզախության վառ օրինակ:
Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, շեշտելով երիտասարդների սխրագործությունները, նշեց, որ մենք պարտավոր ենք շարունակել նրանց գործը՝ ապահովելով գալիք սերունդների արժանապատիվ ու խաղաղ ապագան, և երբեք չմոռանալ այն գինը, որը ստիպված ենք եղել վճարել այդ խաղաղության համար»,- ասված է հայտարարությունում:
17:03
16:46
16:29
16:09
15:52
15:35
15:14
14:45
14:23
14:13
13:38
13:19
13:08
12:49
12:23
12:06
11:38
11:16
11:07
10:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55