Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Արցախում «Իսկանդեր-Մ» հրթիռների հայտնաբերման վերաբերյալ տեղեկատվությունը, այդ կապակցությամբ Բաքուն պաշտոնական նամակ է ուղարկել Մոսկվա: Այս մասին գրում է Ria-ն։ Ավելի վաղ Ադրբեջանը հայտարարել էր «Իսկանդեր-Մ» հրթիռների բեկորներ հայտնաբերելու մասին, որոնք, ըստ Բաքվի, օգտագործվել են Հայաստանի կողմից 2020-ի աշնանը Շուշիում։ «Ապրիլի 1-ին ես հեռախոսազրույց եմ ունեցել իմ ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Սովորաբար, ինչպես գիտեք, հեռախոսազրույցների բովանդակությունը համաձայնեցվում է երկու կողմերի հետ, տրվում է համատեղ, համաձայնեցված տեղեկատվություն: Բայց ես ոչ մի բան չեմ թաքցնում ադրբեջանական ժողովրդից և ես կարծում եմ, որ ադրբեջանական ժողովուրդը պետք է իմանա ամեն ինչի մասին: Մենք քննարկել ենք այս հարցը (Պուտինի հետ - խմբ.): Իմ հանձնարարությամբ՝ Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնական նամակ է ուղարկել լուսանկարներով, ապացույցներով: Բայց մինչ այժմ մենք չենք ստացել որևէ պատասխան», - այսօր ասել է Ալիևը՝ «Նոր հայացք դեպի Հարավային Կովկաս. հետհակամարտային զարգացում և համագործակցություն» կոնֆերանսի ժամանակ: Ալիևը հրթիռների մասին պաշտոնական Երևանի հայտարարությունները որակել է «տարօրինակ»: «Նրանք մեկ խոսում են չպայթած հրթիռների մասին, հետո ասում են, որ դա գաղտնիք է: Փաստորեն, դրանք օգտագործվել են: Մենք սպասում ենք Երևանի պաշտոնական պատասխանին: Ես ձեզ ավելին ասեմ, մենք ունենք բավարար տեղեկատվություն, բայց մենք սպասում ենք պաշտոնական բացատրությունների», - ասել է Ալիևը: Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերին ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ, Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանն ասաց, որ Լեռնային Xարաբաղում հակամարտության սրման ժամանակ օգտագործվել է «Իսկանդեր» տակտիկական հրթիռային համակարգը՝ առանց նշելու որ ուղղությամբ: Ավելի ուշ, Փաշինյանն հայտարարեց Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում «Իսկանդեր» տակտիկական համալիրների «չպայելու» կամ «10% -ով պայթելու» մասին, որից օրեր անց վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը մենկաբանեց, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Փաշինյանը քննարկել են այս հայտարարությունը և «առկա փաստերի և տեղեկատվության համեմատության արդյունքում ՀՀ վարչապետը եկել է եզրակացություն, որ իրեն սխալ են տեղեկացրել այս իրավիճակի մասին»: Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը, մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունները, ասաց, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում Հայաստանը չի օգտագործել իր «Իսկանդերը», բոլոր հրթիռային զինամթերքները եղել են երկրի զինված ուժերի պահեստներում:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55