Օրերս տեղի ունեցավ մեր հաղթանակած օլիմպիականների պարգևատրման արարողությունը, որի ժամանակ մեր մարզիկներն ու մարզիչները երկրի նախագահ Սերժ Սարգսյանի, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանի կողմից արժանացան պետական բարձր պարգևների, նվեր ստացան գերթանկարժեք բնակարաններ, ինչպես նաև խրախուսական պարգևավճարներ: Բնական է, որ մեր նորանկախ Հայաստանի պատմության մեջ իր` պարգևների առատությամբ և հսկայական գումարների նվիրատվությամբ եզակի այս միջոցառումը, պետք է դառնար մեր լրատվական միջոցների և օգտատերերի քննարկման առարկա: Այս թեմայով հնչել և դեռ շարունակում են հնչել տարբեր կարծիքներ և տեսակետներ: Ի սկզբանե չեմ ցանկանում անդրադառնալ` ամբողջությամբ թույնով և մաղձով շաղախված գրառումներին, դրանք համարելով ընդամենը շարքային աբիժնիկություն, իսկ նմաններին անդրադառնալը ժամանակի անտեղի վատնում: Սակայն հնչեցին նաև չափավոր կարծիքներ, որոնց հեղինակները բնավ դեմ չլինելով նմանօրինակ շքեղ պարգևետրումներին, այնուամենայնիվ գտնում էին, որ կարելի էր միջոցառման նվազ համեստ կազմակերպման արդյունքում տնտեսված զգալի գումարները ծառայեցնել մեր երկրում առկա և հրատապ լուծում պահանջող այլ հարցերի կարգավորմանը: Սակայնես նաև ամբողջապես կիսում եմ և համամիտ եմ այն տեսակետներին, որոնց հեղինակները համոզված են, որ մեր մարզիկներն ու մարզիչները ՀԱՕԿ նախագահ, հայրենական սպորտի մեկենաս և երախտավոր` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ միանշանակակ արժանի էին, մեր համազգային մեծարանքին և անսահման շնորհակալանքին: Ես վստահ եմ, որ նման բացառիկ ուշադրությունն ու հոգատարությունն են հանդիսանալու միակ կռվանը, որ մեր ուժողագույն մարզիկները իրենց հետագա բոլոր հաղթանակները տոնեն մեր եռագույնի ներքո, իսկ այնուհետ իրենց կուտակած հսկայական փորձն ու մարզական հմտությունները, արդեն որպես մարզիչներ փոխանցեն մեր գալիք մարզասեր սերնդին: Աներկբա է, որ եթե նախկինում նման երախտագետ վերաբերմունքի և նյութական օժանդակության արժանանային աշխարահռչակ բռցքամարտիկ Նշան Մունչյանը և օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը, ապա անկասկած նրանք կգերադասին ապրել և գործել սեփական հայրենիքում, ինչի արդյունքում Ռիոյում մեր նվաճած մեդալների քանակը զգալիորեն ավելի շատ կլիներ: Ուստի լիովին արդարացված եմ համարում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից ընտրված ճիշտ ռազմավարությունը, որը ուղղված է մեր սպորտի զարգացմանը, սպորտային աշխարհում մեր երկրի հեղինակության վարկանիշի կտրուկ բարձրացմանը, սպորտի ոլորտում արտագաղթի բացառմանը, հայրենական սպորտի եբեմնի բարի և գեղեցիկ ավանդույթների վերականգնմանը, սպորտի վաստակավոր վետերանների հանդեպ ցուցաբերվող ամենօրյա ուշադրությանը և իր կողմից ձևավորված, փոխադարձ հարգանքի և մշտապես միմյանց օգնելու պատրաստակամության վրա խարսխված մարզական մեծ ընտանիքի` նորանոր հաղթանակների և հաջողությունների ձեռքբերմանը և անխափան առաջընթացին:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58