ARM | RUS |

«Առաջացել է վիճակ, երբ անձի արարքում կա հանցակազմ, և նա արդարացվել է». դատախազը` Քոչարյանին ու մյուսներին արդարացնելու որոշման մասին

13.04.21 | 17:03

168 am-ը գրում է.

Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված ՔՕ 300.1 հոդվածով դատախազ Գևորգ Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին արդարացնելու՝ առաջին ատյանի որոշումն այսօր է ստացել, որոշման բովանդակությանը չի հասցրել ծանոթանալ, բայց պաշտպանների հրապարակումներից մի քանի բանի ծանոթ է, ու այն կարծիքին է, որ դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումն արդարադատության հետ համատեղելի չէ: «Փաստարկները, որ այն, ինչ-որ մենք էինք ասում, արդարադատության հետ համատեղելի չեն, ինձ չեն համոզել: Ավելին, ես գտնում եմ, որ այն իրավիճակը, որ առաջացել է այսօր և արաջացել է այդ որոշումը կայացնելու արդյունքում, դա արդարադատության հետ համատեղելի չէ` պարզ պատճառով, որ կիրառված նորմի Սահմանադրության հետ անհամապատասխանության հետևանքով առաջացել է վիճակ, երբ անձի արարքում կա հանցակազմ, և նա արդարացվել է»,- ասաց դատախազ Գևորգ Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ ՔՕ 300.1 հոդվածով ամբաստանյալներին արդարացնելու որոշում Ընդհանուր իրավասության դատարանը կայացրել էր այն բանից հետո, երբ մարտի 26-ին ՍԴ-ն ՔՕ 300.1 հոդվածը ճանաչել էր Սահմանադրությանը հակասող ու անվավեր։ Ապրիլի 2-ին էլ դատախազները միջնորդություն էին ներկայացրել դատարան` քրեական գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու վերաբերյալ` վիճարկելով այն հարցը, որ ՀՀ ՔԴՕ-ով չի նախատեսվում մեղադրողի կողմից միայն արարքի իրավաբանական որակումը փոփոխելու հնարավորությունը, բայց այդ միջնորդությանը դատարանը չէր անդրադարձել: Անդրադառնալով դատարանի որոշմանն արդեն ծանոթացած փաստաբանների հնչեցրած պնդումներին, թե որոշմամբ Աննա Դանիբեկյանը պնդել է, թե ՍԴ դիմելով ոտնահարվում է անձանց անմեղության կանխավարկածը, դատախազ Գևորգ Բաղդասարյանը նշեց, որ հենց այս դիտարկման համար էր նաև ասում, թե որոշման մեջ չկա արդարադատության հետ համատեղելիություն: Դատախազի պնդմամբ` չկա նաև անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտում: «Մեր իրավաբանները բոլորը, և պրակտիկ իրավաբանները նաև, նույնիսկ անհամատեղելի են նույն կերպ համարում, որ դատարանը երբևէ դեպի խստացմանն ուղղված գործողություն կատարի: Քրեական դատավարության օրենսգրքի նախագծում, որն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է, դատարանը նույնիսկ հնարավորություն է ստանում արարքի իրավաբանական որակումը առանց դատախազի համաձայնության փոփոխել` խստացման առումով: Այսինքն՝ այդ մոտեցումը մի քիչ հին մոտեցում է: Դրա պատճառաբանությունը գիտե՞ք` որն է, որ այդ հնարավորության բացակայության պատճառով դատարանը զրկվում է օրենք կիրառելու հնարավորությունից, սահմանափակվում է այլ սուբյեկտների կողմից իրականացված իրավակիրառմամբ, զրկվում ինքնուրույն իրավունք կիրառելու, օրենք կիրառելու հնարավորությունից և, ըստ էության, ստիպված լինում փաստերին գնահատական տալ տվյալ իրավական գնահատականների շրջանակներում, որի հետ ինքը համաձայն չէ: Այ դա է արդարադատության անհամատեղելիությունը… Իրավունքի զարգացումը գնում է դեպի նրան, որ դատարանն այդ սահմանափակող չափանիշերից դուրս գա ու կարողանա ինքնուրույն իրավակիրառում իրականացնի: Հետևաբար, եթե կա անմեղության կանխավարկածի սկզբունք, կան նաև դրա երաշխիքներ: Անմեղության կանխավարկածի սկզբունքը չի կարող դատարանին զրկել դատարան լինելու հնարավորությունից: Մեր ասածը դա է: Եվ մենք փաստարկներ էինք բերել այն մասին, որ դատարանը պետք է բարձրացնի այդ հարցը: Այն կարգավորումները, որոնք իրեն զրկում են մեզ հնարավորություն տալու հնարավորությունից, որ մենք փոխենք մեղադրանքը, արդյո՞ք համապատասխանում է արդարադատությանը: Լավ, արդարադատությո՞ւն է այն իրավիճակը, երբ բոլորս կարող ենք ասել, որ անձի արարքում այս հանցակազմը կա, և այս հանցակազմի մասին խոսում ենք, որովհետև հատուկ նորմը վերացել է, մնացել է ընդհանուրը, չենք կարողանում դատավարական որևէ գնահատական տալ: Դա արդարադատությո՞ւն է, լա՞վ արդարադատություն է»,- ասաց Գևորգ Բաղդասարյանը: Հարցին, թե ինչու ի սկզբանե, երբ բարձրաձայնվում էր այն հարցը, որ ՔՕ 300.1 հոդվածն իրավական առումով խնդիր ուներ, չէր փոխվում մեղադրանքը, նշեց, թե դա մեղադրանք փոխելու հիմք չէր, ու ինքը, ինչպես նախկինում, այժմ էլ այն կարծիքին է, որ ՔՕ 300.1 հոդվածը խնդիր չուներ, իսկ խնդիր ունենալու մասին կանխատեսումները բավարար չեն, որպեսզի արարքը որակելիս ընտրություն անես հոդվածների մեջ: «Դա ճաշակի հարց չէ կամ կանխատեսումներով որակելու հարց չէ: Քանի դեռ ՔՕ-ում կար այդ հոդվածը, արարքը չէր կարող որակվել 309 հոդվածի 3-րդ մասով: 309 հոդվածի 3-րդ մասով արարքը կարող էր որակվել միայն այդ հոդվածը չլինելու դեպքում` ինչ պատճառով էլ որ ինքը չէր լինի: Այսինքն՝ դա ընտրության կամ հետոյի կանխատեսումների հարց չէր, նույնիսկ, եթե այդպիսի վիճարկումներ լինեին»։ Դատախազը նշեց, թե շարունակում է մասնագիտական անհամաձայնություն ունենալ ՍԴ որոշման վերաբերյալ` ամենայն հարգանքով ՍԴ ինստիտուտի և կայացրած դատական ակտի նկատմամբ, քանի որ կոռեկտ չի համարում դրան վերաբերվել վիճարկման ձևով: «Որոշակիությունը յուրաքանչյուր նորմի՝ դա այդ նորմից բխող հնարավորությունն է` հասկանալու, թե ինչպես պետք է կառուցես քո վարքագիծը, իսկ դա կարող ես անել նաև գիրք կարդալով, իրավաբանին դիմելով: Եթե դու ինքդ դա չես հասկանում, դա դեռ չի նշանակում, որ նորմն անորոշ է»,- ասաց դատախազ Բաղդասարյանը: Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ կաշառքի գործով մեղադրանքին ու Քոչարյանի փաստաբանների հայտարարություններին, թե դատարանները Քոչարյանի նկատմամբ կալանքի հարցը քննելուց միշտ փաստել են, որ կաշառքի մեղադրանքը բավականին թույլ է, հիմնավոր կասկածը բացակայում է, ձևական մեղադրանք է, որպեսզի անձը կալանավորվի, դատախազը նշեց, թե դրանք սուբյեկտիվ գնահատականներ են: «Սա օրենքով սահմանված կարգով առաջադրված մեղադրանք է, որի հիմնավորվածությունը կարող է գնահատել հիմա բացառապես սույն դատարանը, որը քննում է քրեական գործը: Մնացած գնահատականները չեմ ուզում մեկնաբանել»,- հավելեց Գևորգ Բաղդասարյանը:


Տարբեր կեղծ գաղափարախոսություններով խաթարվում է մեր արժեհամակարգը, եղծվում ու նենգափոխվում են հոգևոր ընկալումները. Վեհափառ Հայրապետ

Տարբեր կեղծ գաղափարախոսություններով խաթարվում է մեր արժեհամակարգը, եղծվում ու նենգափոխվում են...

15:22

Փողերի լվացման և պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածներով վարույթ՝ Էջմիածնի նախկին քաղաքապետի դրվագով

Փողերի լվացման և պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածներով վարույթ՝ Էջմիածնի նախկին քաղաքապետի...

11:12

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:45

Պատշգամբը փլուզվել է, քաղաքացին ընկել է ներքև

Պատշգամբը փլուզվել է, քաղաքացին ընկել է ներքև

10:19

Քամու հետևանքով գրանցվել է 33 արտակարգ դեպք․ տապալվել են ծառեր, վնասվել տանիքներ, պատուհաններ, այրվել մալուխներ

Քամու հետևանքով գրանցվել է 33 արտակարգ դեպք․ տապալվել են ծառեր, վնասվել տանիքներ, պատուհաններ,...

10:03

ՀԷՑ ՓԲԸ-ի էլեկտրատնտեսությունն այս պահին գտնվում է տեխնիկապես վատթար վիճակում, որոշ դեպքերում անգամ՝ ոչ պիտանի. հայտարարություն

ՀԷՑ ՓԲԸ-ի էլեկտրատնտեսությունն այս պահին գտնվում է տեխնիկապես վատթար վիճակում, որոշ դեպքերում...

21:07

Սա Սյունիքն է, Հայաստանի ինքնիշխան տարածքը, հասկացե՛ք դա. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի արձագանքը

Սա Սյունիքն է, Հայաստանի ինքնիշխան տարածքը, հասկացե՛ք դա. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի...

19:03

Բացահայտվել են ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից բրոքերային ծառայություններ մատուցող տնտեսվարողից կաշառք ստանալու դեպքեր

Բացահայտվել են ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից բրոքերային ծառայություններ մատուցող տնտեսվարողից...

18:52

Հարամ բառն էլ ոտից գլուխ ձեր «փոքրիկ խմբակի» մասին է, մի հատ նայեք 2018-ից ինչքան բան եք հարամ արել հայ ազգի կյանքում. Ռուբեն Մխիթարյան

Հարամ բառն էլ ոտից գլուխ ձեր «փոքրիկ խմբակի» մասին է, մի հատ նայեք 2018-ից ինչքան բան եք հարամ...

18:35

Մի ամբողջ ազգ հետևում է, թե Նիկոլը երբ ինչ կասի կամ կանի. Վահե Հովհաննիսյան

Մի ամբողջ ազգ հետևում է, թե Նիկոլը երբ ինչ կասի կամ կանի. Վահե...

18:17

Բրյուսելը Հարավային Կովկասին նայում է ոչ թե ժողովրդավարական արժեքների, այլ բացառապես աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից. Օսկանյան

Բրյուսելը Հարավային Կովկասին նայում է ոչ թե ժողովրդավարական արժեքների, այլ բացառապես...

18:03

Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

14:19

Հայր Ռուբենը փաստերով պատասխանել է «պատմությունը կեղծող և հայ եկեղեցու վաստակն ուրացող» Արայիկ Հարությունյանին

Հայր Ռուբենը փաստերով պատասխանել է «պատմությունը կեղծող և հայ եկեղեցու վաստակն ուրացող» Արայիկ...

14:06

Դավիթ Բեկ գյուղում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողին ինքնասպանության են հասցրել. նախաձեռնվել է քրեական վարույթ (Տեսանյութ)

Դավիթ Բեկ գյուղում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողին ինքնասպանության են հասցրել. նախաձեռնվել է...

13:42

Ներքին Գետաշենում հայտնաբերվել է կանեփի 1265 բույս. Մարտունու համայնքային ոստիկանների բացահայտումը

Ներքին Գետաշենում հայտնաբերվել է կանեփի 1265 բույս. Մարտունու համայնքային ոստիկանների...

13:28

Լոռու մարզում «Չանախ պանրում» հայտնաբերվել են աղիքային մանրէներ. արտադրությունը կասեցվել է

Լոռու մարզում «Չանախ պանրում» հայտնաբերվել են աղիքային մանրէներ. արտադրությունը կասեցվել...

13:13

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի երթևեկելի է մարդատար մեքենաների համար

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի երթևեկելի է մարդատար մեքենաների...

10:54

Հայաստանը գլոբալ տաքացումից ամենաշատ տուժածներից մեկն է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը գլոբալ տաքացումից ամենաշատ տուժածներից մեկն է. Նիկոլ...

10:45

Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում վթարային ջրանջատում կլինի

Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում վթարային ջրանջատում...

10:19

Հրդեհավտանգ ժամանակահատված է. հուլիսի 27-ին «Խոսրովի անտառ»-ը փակ է այցելությունների համար

Հրդեհավտանգ ժամանակահատված է. հուլիսի 27-ին «Խոսրովի անտառ»-ը փակ է այցելությունների...

10:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների...

09:44

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ...

09:23

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի...

09:02

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել» իրավիճակը

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել»...

09:28

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն...

09:13

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց....

09:34

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

09:18

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ...

09:03

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են» սարքել

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են»...

09:55

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

09:48

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն է ուղարկել ՔԿ

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն...

09:28

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի...

09:02

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

09:55

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

09:49

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում...

09:35

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են ապահովում

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են...

09:18

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային...

09:02

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար....

09:19

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

09:02

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգում

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման...

09:49

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների»...

09:34

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ...

09:18

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական...

09:03

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին եռամսյակում 9.6%-ով նվազել է

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին...

09:55

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի...

09:42

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

09:35

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

09:17

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ...

09:02

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ...

09:45

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ...

09:35

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել...

09:27

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

09:09

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում...

09:53

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են...

09:45

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

09:36

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

09:28

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ են

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության...

09:15

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա...

09:02

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

10:02

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ ընդդիմադիրները

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ...

09:52

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին...

09:44

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են...

09:35

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի գործարքները

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի...

09:17

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ ամբիոնից

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ...

09:02

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության...

09:55

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի...

09:44

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

09:33

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

09:23

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն արդյունքն է

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն...

09:03