Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի եւ Արարատ Միրզոյանի հարաբերություններում վերջին օրերին կտրուկ շրջադարձ է նկատվում: Տեւական ժամանակ անկյուն քշված Միրզոյանի հետ Փաշինյանն իր մոսկովյան այցից հետո ավելի սերտ է շփվում:
Որոշ տեղեկություններով, ամեն օր կառավարության ամառանոցում Նիկոլ Փաշինյան-Արարատ Միրզոյան-Տիգրան Ավինյան եռյակը քննարկում է նախընտրական հարցեր՝ Աննա Հակոբյանի աչալուրջ հայացքի ներքո։ Մասնավորապես, նախընտրական ծրագիր են գրում, լոզունգներ մշակում, քննարկում են քաղաքական ուժի բրենդի փոփոխության հարցը: Երբեմն այլ կուսակիցներ էլ են միանում, բայց ուղեղային կենտրոնն այս եռանկյունին է:
Իշխանական աղբյուրների վարկածով, այս ջերմացումը պայմանավորված է արտաքին մարտահրավերներով, մասնավորապես, ՌԴ այցից հետո Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ թիմը պետք է միակուռ լինի, որպեսզի արտաքին ուժերը չկարողանան ֆորսմաժորային իրավիճակ ստեղծել եւ մինչեւ ընտրությունները լուծել իշխանափոխության հարցը:
Մոսկովյան այցը որոշակի փոփոխություններ է առաջացրել նաեւ իշխանությունների լրատվական քաղաքականությունում։ Դրա մասին է վկայում հակառուսական ալիքը, որը բարձրացել է վերջին օրերին, ինչը կառավարվում է իշխանության կողմից: Այս թեմայի շրջանակներում են նաեւ մեղադրանքները՝ ուղղված Ռուսաստանին, որ գերիների վերադարձի պատասխանատվություն կրում է Մոսկվան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03