Մենք այսօր չունենք Հայաստանի և Արցախի շահերով, հստակ մշակված գործողությունների ծրագրով առաջնորդվող արտաքին քաղաքական գերատեսչություն. ԱԳՆ-ն պարզապես աշխատելու իմիտացիա է անում: Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Արցախի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներին և ԱԳՆ գործունեությանը:
Հայաստանի արտգործնախարարության արձագանքը Բաքվում բացված պատերազմին նվիրված «պուրակին» և՛ ուշացած էր, և՛ արդյունավետության տեսանկյունից՝ գրեթե զրոյական: Տրամաբանությունը հուշում է, որ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության նպատակն ու խնդիրը պիտի լիներ հետպատերազմական այս ավելի քան հինգ ամիսների ընթացքում չեզոքացնել ու կանխարգելել Ադրբեջանի կողմից նման ակցիաների հնարավորությունը, ինչն այս պարագայում կա՛մ ընդհանրապես չի արվել, կա՛մ ձախողվել է», - նշեց փորձագետը՝ հավելելով, որ ապրիլի 12-ի Բաքվի միջոցառումը և հարակից գործընթացները վկայում են մեր արտաքին քաղաքականության ու դիվանագիտության բացակայության մասին:
«Ասվածի վկայությունն են նաև Ալիևի կողմից սեփական պայմաններով Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման մասին հայտարարությունները: Բաքվում շատ լավ հասկանում են, որ այսօր Հայաստանի իշխանությունների կողմից որևէ հարցում որևէ հակասության ու ընդդիմության չեն հանդիպելու: Արտգործնախարարությունը մինչպատերազմյան երկուսուկես տարիների ընթացքում անգամ ՀՀ պաշտոնական դիրքորոշումը արցախյան հակամարտության լուծման հետ կապված չկարողացավ լիարժեք ձևակերպել ու ներկայացնել: Եվ այսօր նույնպես շարունակում է լռել բովանդակային նշանակություն ունեցող այս հարցերում», - նշեց Մխիթարյանը:
Փորձագետի կարծիքով՝ ԱԳՆ-ն այսօր աշխատելու իմիտացիա է անում. «Մենք այսօր չունենք Հայաստանի և Արցախի շահերով, հստակ մշակված գործողությունների ծրագրով առաջնորդվող արտաքին քաղաքական գերատեսչություն: ԱԳՆ-ն զբաղված է ուշացած արձագանքներ տալով այն հարցերում, որոնք իր կանխարգելիչ քաղաքականության արդյունքում պիտի պարզապես չլինեին: Եվ սա հերթական ապացույցն է նրա, որ երկուսուկես տարի շարունակ մեր արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը պարզապես հետևողականորեն զրոյացվել են», - ամփոփեց Մխիթարյանը:
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03