«Հիմա արդեն սուտ խոսելու հետ մեկտեղ դուրս է եկել թրջված գառի վիճակից, որ նոյեմբերի 10-11-ին էր ու սկսել է մեղքը բարդել բոլորի վրա: Այսօր արդեն ինքն ընդհանրապես մեղավոր չէր»,- Դեմիրճյան փողոցում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին: Ըստ նրա, այսօր Փաշինյանը մեղադրեց բոլորին, վաղը չզարմանանք, որ մեղավոր հռչակի զոհվածներին, միայն իր դավաճանությունը, իր կառավարման հետևանքով պատերազմի պարտությունն իր վրայից հեռու տանի: «Արդեն հանրության խելագրության հասցրեց, որ մարդ կարող է իրար հետևից ԱԺ ամբիոնից այդքան սուտ խոսի: Այս մարդն ուղղակի հիվանդագին սուտասան է: Այսօր Ազգային ժողովում Նիկոլը սուտ էր խոսում Լելե Թեփեի մասին, սուտ էր խոսում, ձեռքերը լվանում էր: Ուրիշի վրա էր մեղքը բարդում: Իր կինն է այդ օրը եղել Արցախի նախագահականում, ինքն ու կինն են առանձին սենյակից դուրս եկել, Արարատ Միրոզյանն ու Արայիկ Հարությունյանն էլ գլուխները կախ սպասում էին, թե ինչ են խոսել ամուսիններով: Այդ օրն է հարցազրույց տվել ՌԲԿ-ով ու խոսել օպերացիայի մասին: Այդ փաստերը մի օրը աչքը կկոխեն շատ այլ փաստերի հետ շատ այլ ստերի դեմն առնելու համար»,- ասաց Գ. Մանուկյանը: Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում ընթանում է հերթական քառօրյան: Ներկա է Նիկոլ Փաշինյանը:
Նրա հայտարարություններից մեկից հետո «Իմ քայլի» պատգամավորները հոտնկայս ծափահարեցին նրան: «Այսօր նաև գործ ունեցանք ուսապարկերի նոր մի հոգեկան ստրկության դրսևորման հետ, երբ ծափերով և հոտնկայս կարող են դավաճանական ելույթը ողջունել, խոսել լուսավոր ապագայի մասին, երբ դեռ ծաղիկները մեր զոհվածների շիրիմներին չորացած չեն, բազմաթիվ մեր տղաների աճյուններ դեռ ամփոփված չեն շիրիմներում: Մարդ, որը կործանման տարավ երկիրը, պետական համակարգը, բանակը, հերթական խաբեության նոր փուլն է սկսում՝ խոսելով լուսավոր ապագաների մասին: Նա մնալու է իր պարտված անցյալում և ժողովուրդն այդպես էլ նրան տրորելու է այդ անցյալի մեջ»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքում գրառում էր արել, որ գնում է Ազգային ժողով: Դրանից հետո Դեմիրճյան փողոցը ոստիկանները փակեցին: Իսկ այժմ մի շարք քաղաքացիներ են հավաքված ԱԺ մոտ: «Որպես քաղաքացի գրառում եմ արել: Այս իշխանությունն այնքան է վախենում ամեն մի քաղաքացուց, որ ոստիկանությունը բերել, լցրել է այստեղ, որովհետև հասկանում են, որ հոգեկան խանգարված մարդու նկատմամբ ժողովրդի վերաբերմունքն ինչպիսնն է»,- ասաց Գ. Մանուկյանը:
Աղբյուր` Panorama.am
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03