Այսօր ուղղակի որպես քաղաքացի գրառում եմ արել, այս իշխանությունն այնքան է վախենում ամեն մի քաղաքացուց, որ Ոստիկանությունը բերել, լցրել է այստեղ, որովհետև հասկանում է՝ հոգեկան խանգարված մարդու նկատմամբ ժողովրդի վերաբերմունքն ինչպիսին է։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, «Երկիր մեդիա» ՀԸ քաղաքական և լրատվության բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով իր՝ ԱԺ մոտ գնալու վերաբերյալ գրառմանը։ Ըստ Մանուկյանի՝ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթներում գերակշռում է սուտը, այժմ էլ, սուտ խոսելու հետ Փաշինյանն սկսել է արդեն մեղքը բոլորի վրա բարդել։
«Այսօր արդեն ինքը բոլորովին մեղավոր չի, Հայաստանում բոլորին մեղավոր է հռչակում, վաղը չզարմանաք, որ զոհվածներին մեղավոր հռչակի, միայն թե իր դավաճանությունը, իր կառավարման արդյունքում պատերազմի պարտությունն իրենից հեռու տանի։ Դեռ շիրիմների վրա ծաղիկները չեն չորացել, ինքը խոսում է արդեն լուսավոր ապագայի մասին: Մարդը, որ կործանման է տարել մի ամբողջ երկիր, բանակ, ամեն ինչ, խաբեության նոր փուլն է սկսում: Նա մնալու է իր պարտված անցյալում, ժողովուրդը տրորելու է նրան այդ անցյալի մեջ»,-ասաց Գեղամ Մանուկյանը: Նա անդրադարձավ «Լելե Թեփեի» օպերացիային՝ նշելով. «Այսօր ԱԺ-ում Նիկոլը սուտ էր խոսում «Լելե Թեփե»-ի մասին։ Այսօր ձեռքերը լվացած, ուրիշի վրա է մեղքը բարդում: Իր կինն է այդ օրը եղել Արցախի նախագահականում, ինքն ու կինն են առանձին սենյակից դուրս եկել, Արայիկ Հարությունյանն ու Արարատ Միրզոյանն էլ գլուխները կախ սպասել են, թե ինչ են ամուսիններով խոսելու, դուրս գան: Այդ օրն է ինքը հարցազրույց տվել RBK-ին՝ խոսելով այդ օպերացիայի մասին: Այդ բոլորը մի օր իր աչքը կկոխվի, շատ այլ փաստերի հետ»: Նա նշեց՝ իմքայլական Հովիկ Աղազարյանն ԱԺ-ում խոսել է «ազգ-բանակ» սկզբունքի մասին․ «Նրա կողքին նստած պատգամավորների մեծ մասն ազգ-բանակ կոնցեպտի դեմ 2 տարի պայքար է մղել, ԱԽ քարտուղարը ծաղրել է այդ կոնցեպտը»,-նշեց Գեղամ Մանուկյանը։ Վերջինս հայտարարեց, որ այսօր, երբ իշխանությունը խոսում է ԱԺ արտահերթ ընտրությունների մասին, դա իշխանության բարի կամքի դրսևորումը չէ․ «Դա Հայրենիքի փրկության շարժման» անդադար պայքարի արդյունքն է, որ Նիկոլի փրկօղակներից մեկը դարձավ արտահերթ ընտրությունների թեզը, որ դրել է շրջանառության մեջ։ Չլիներ փողոցային պայքարը, ամբողջ երկրով քաղաքական պայքարը՝ այս իշխանության հեռացման համար, նա կնստեր, որեւէ արտահերթ ընտրությունների մասին չէր էլ մտածի»,-ասաց նա։
18:02
17:45
17:33
17:16
16:56
16:56
16:46
16:33
16:32
16:16
16:02
15:46
15:35
15:19
15:15
15:02
14:45
14:33
14:15
14:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02