Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արդեն 3 տարի է մեզ հրամցվում է այս օրակարգը: Այս «ընտրությունը» ներդրվել է մեր քաղաքացիների մեծ մասի գիտակցության մեջ: Երբ քայլողներն եկան իշխանության հենց այս համեմատությունը տանելով էին տենչում վաստակել ժողովրդի սերը, փորձելով ցույց տալ, թե ինչ վատն էին բոլորը մինչև իրենց. նույնիսկ քննադատեցին և սևացրեցին այն քաղաքական թիմին, որի հետ միասին փորձեցին իշխանության գալ 2008-ին: Ժամանակն անցնում էր, իսկ իրական արդյունք ցույց տալու փոխարեն իշխանությունները համառորեն զբաղված էին ֆեյսբուքային տրամաբանությամբ շոուներ բեմադրելով և մեծ հաշվով մինչ օրս շարունակում են նույնը, նույնիսկ երկիրը ծնկի բերելուց հետո: Իհարկե այդ ստերի արդյունավետության գործակիցը որևէ կերպ համեմատելի չէ 1 կամ 2 տարի առաջվա գործակցի հետ, սակայն կարծում եմ յուրաքանչյուրդ գիտեք գոնե մեկին, ով ասում է, «թող պարտված կառավարությունը մնա, միայն թե չլինի նախկինը»: Եվ ուրեմն, ո՞րն է կարծրացած այս մտածելակերպի պատճառը, որն էլ հանդիսանում է ձախողած կառավարության հիմնական խաղաթուղթը և որի վրա, ինչպես տեսնում ենք, հիմնված կլինի նաև նրանց նախընտրական քարոզարշավը(եթե արտահերթ ընտրություններ ի վերջո լինեն): Այս ամենի համար կան իհարկե օբյեկտիվ պատճառներ. այն է կառավարման մեջ նախկինում եղած թերությունները, որոշ մարդկանց արտոնյալ լինելը, արդարության զգացողության պակասը..., բայց ուսումնասիրելով մարդկանց մեջ արմատավորված այդ զգացողության հիմնական բաղադրիչները, ակնհայտ է դառնում, որ դրա առանցքային պատճառը այնուամենայնիվ 20 տարի և ավել հետևողական տարածված միֆերն են: Իհարկե շատերի համար այս 3 տարիները դարձան ստերը բացահայտելու տարիներ, բայց դեռևս քիչ չեն նաև նրանք, ովքեր հավատում են տրամաբանությունից և փաստերից զուրկ այդ ծեծված բամբասանքներին: Անկախ մեր նախատրամադրվածությունից, պետք է թույլ չտանք, որպեսզի մեր հասարակությանը նորից ներքաշեն նախկին-ներկա ծուղակի մեջ: Հանուն ապագայի, պետք է կատարենք սթափ, ռացիոնալ ու ոչ էմոցիոնալ ընտրություն, և հարցը պետք է կայանա հետևյալում. ովքե՞ր են անկարողները, ձախողածներն ու ստախոսները, և ովքե՞ր են կարող ուժերը, ընդունակ առաջ տանելու երկիրը՝ հստակ մերժելով նախկին արատավոր երևույթները:
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
15:09
14:24
14:07
13:46
13:35
13:16
12:52
12:36
12:19
12:02
11:38
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01