Հայաստանի գործող իշխանությունները մինչեւ վերջ պայքարել են Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի որոշման համար: Այս մասին ապրիլի 14-ին Ազգային ժողովի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Աննա Կոստանյանի հարցին: Պատգամավորը, մասնավորապես, խնդրեց վարչապետին պարզաբանել, թե ինչ նկատի ուներ նա, երբ «թավշյա հեղափոխությունից» հետո Ղարաբաղի հարցով խաղաղ գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերին պատասխանում էր, թե ինքը չի շարունակում նախորդ իշխանությունների գիծը, այլ դրանք զրոյից է սկսում: Ինչպես նշեց Փաշինյանը, Հայաստանի ներկայիս ղեկավարության դիրքորոշումը ամրագրված է 2019 թվականի մարտի 13-ին Ստեփանակերտում կայացած Հայաստանի եւ Ղարաբաղի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում: «Այն ժամանակ մենք հստակ հայտարարել էինք, որ չենք պատկերացնում բանակցություններն առանց Ստեփանակերտի մասնակցության, ինչպես նաեւ վստահ ենք, որ ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը հնարավոր է միայն Ղարաբաղի կարգավիճակի որոշման հիման վրա` իր ինքնորոշման իրավունքի իրականացման ճանապարհով»,- պարզաբանեց կառավարության ղեկավարը:
23:41
23:27
23:08
17:19
17:02
16:44
16:28
16:10
15:28
15:12
14:45
14:24
14:07
12:55
12:33
12:18
12:09
11:24
11:09
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47