ARM | RUS |

Պարտավոր ենք կռիվը շարունակել, ազատագրել Շուշին, Հադրութը, ամբողջ Արցախը․ Հրանտ Մարգարյան

14.04.21 | 23:59

Պարտավոր ենք կռիվը շարունակել և հաղթել, ազատագրել Շուշին, Հադրութը, ամբողջ Արցախը։ Ինչպես տեղեկանում ՀՅԴ գրասենյակից, այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ-ի Գումարտակի նահատակների պարգևատրման արարողությունը հայտարարել է «Կամավորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարյանը։ Նրա ելույթը՝ ամբողջությամբ․

«Խոնարհվում եմ Արցախյան պատերազմի բոլոր նահատակների, ի մասնավորի «Կամավորական Շարժման» միջոցով Արցախ մեկնած ու նահատակված հայորդիների, ընկերների հիշատակի առջև։ Խոնարհվում եմ նաև, սրահում ներկա, մեր Նահատակների ծնողների, հարազատների առջև։ Ձեր առջև, որովհետև դուք ձեր ամենաթակը նվիրաբերեցիք մեր պայքարին, ու նրանք Ձեզ ու բոլորիս պարգևեցին հպարտություն ու Հայրենիքի չզիջված հատված։ Փառք ու պատիվ մեր Նահատակներին։ Պատերազմ էր ու կլինեին Նահատակներ։ Արդեն կային Նահատակներ, երբ հոգեհանգստյան արարողություններին մասնակցելու նպատակով այցելում էի մեր նահատակ ընկերների տներ։ Եվ հաճախ, չգիտեմ պահանջելու, նախատելու թե հանձնարարելու պես, նահատակ ընկերների հարազատները ականջիս շշնջում էին՝ «միայն թե արդյունք լինի»։ 2-րդ համաշխարհային պատերազմին, Հայրենիքից հեռու, մենք տվել ենք հարյուրհազարավոր զոհեր, մրմուռը մեր սրտում բայց չենք կոտրվել, ոտքի ենք կանգնել, որովհետև եղել է համընդհանուր հաղթանակ, արդյունք։ Իսկ այժմ արձանագրված է պարտություն, ավելի ճիշտ՝ մենք հանձնվել ենք թշնամուն, անձնատուր ենք եղել, ամոթ մեզ։ Ու ցավը մեծ է, մրմուռը տնաքանդ է արել մեր բոլորի հոգիները։ Սակայն այսպես իրավունք չունենք շարունակելու։ Բայց մինչ այդ, ինչո՞ւ պարտվեցինք, ինչո՞ւ այսպես պարտվեցինք, անձնատուր եղանք։ ՀՀ-ի իրարահաջորդող բոլոր իշխանությունները երբեք ԼՂԻՄ-ից դուրս ազատագրված տարածքները մերը չհամարեցին, Հայրենիք չհամարեցին, լավագույն դեպքում՝ անվտանգության գոտի, որը Արցախյան խնդրի բանակցություններում պետք է առևտրի նյութ դառնա։ Եվ երբ այդպես են մտածել և դիրքորոշվել, երկիրը այնպես չեն ղեկավարել, կազմակերպել, որ ի վիճակի լինի իր անվտանգությունն ապահովել։ Երբ այդպես են մտածել, բանակն էլ չեն կազմակերպել այնպես, որ ի վիճակի լինի կռվի և քիչ կորուստեր ունենա։ Այս առումով բոլորն էլ ունեն իրենց մեղքի բաժինը։ Սակայն հարցը ամբողջությամբ այլ է վերջին ոչ բարով իշխանությունների պարագայում, որոնք ոչ միայն ձախողեցրին բանակցությունները, քանդեցին բանակը ինչպես կարող էին, այլեւ երկիրը եւ հասարակությունը պառակտեցին, անընդհատ ցնցումների ենթարկեցին, նվաստացրեցին մեր հաղթական Ազատամարտն ու նրա հերոսներին, որպեսզի առավելագույնս նպաստավոր պայմաններ ստեղծվեն հակառակորդի համար։ Գիտեինք, որ պատերազմ է լինելու, դեռ մեկ-երկու տարի առաջ մի առիթով հրապարակային ելույթիս ժամանակ ասել եմ՝ գիտենք որ պատերազմ է լինելու, և բոլոր տվյալները ցույց են տալիս, որ մեր իշխանությունները պատրաստվում են պարտվել այս պատերազմում։ Հարցը միայն Նիկոլը չէ, այլ նիկոլիզմը։ Հարցը երբեք նիկոլը չի այլ հհշիզմը, լևոնիզմը կամ ավելի ճիշտ կոսմոպոլիտիզմը, աշխարհաքաղաքացիությունը։ Միայն թե այս ամբողջը ստացավ Նիկոլի միջոցով առանձնահատկություն՝ պոպուլիզմ, համեմված թեթևսոլիկությամբ ու անհավասարակշռությամբ։ Սա ասում եմ, որպեսզի հասկանանք, որ կան ուժեր, որոնք փորձում են զոհելով Նիկոլին, փրկեն նիկոլիզմը, մենք պետք է զգոն լինենք՝ մեր փրկությունը արմատական լուծումների մեջ է։ Նիկոլականների համար երբեք Արցախը խնդիր չի եղել, չսխալվենք՝ իրենք էլ կուզեին Արցախը մերը լիներ, բայց դրա համար ոչ մի հավելյալ ճիգ գործադրելու իմաստ չէին տեսնում։ Ինչպես ժողովրդավարությունը, հակակոռուպցիոն պայքարը, մարդկային իրավունքները, Արցախը ևս իրենց համար սոսկ պոպուլիստական թեմաներ էին, որոնց մասին կարելի էր ուղղակի պարբերաբար խոսել, առանց ուղղության ու նպատակի։ Կարելի էր մեկ Արցախը Հայաստան համարել և հետո էլ ասել՝ Արցախն ու Շուշին ե՞րբ են հայկական եղել։ Հարցը Նիկոլը չէ, այլ նիկոլիզմը։ Անցած երկար հրապարակային գործունեության ընթացքում, այդ ե՞րբ է եղել, որ այս մարդը, կամ իր շրջապատը, իր ուսուցիչը Արցախի հարցով հայկական շահերից մեկնած որևէ բան ասեն։ Նրանք միշտ էլ ազատագրված տարածքները մերը չեն համարել, իսկ Արցախի անկախությունը կամ միացումը գնահատել են իբրև ուտոպիա։ Այս համոզումներով ու մոտեցումներով փորձել են ու փորձում են երկիր ղեկավարել։ Եվ բնական է, որ պատերազմի վտանգը նկատելով ոչ թե մտադրվել են այն դիմագրավելու, այլ պոպուլիստական հնարքներով հարցի լուծումից խուսանավելու ։ Ուղիղ ասած՝ նա ի սկզբանե, որոշել էր պատերազմից դուրս գալ արդարացված պարտությամբ։ Արդյունքում նա վերջնականորեն կձերբազատվեր Արցախից, Արցախի հարցից։ Պարտության համար մեղավոր կհամարվեր ՌԴ-ն, իսկ նա կկարողանար հակառուսական ալիք բարձրացնել՝ ավարտին հասցնելով թավիշը դարձնելով այն գունավոր։ Պարտության համար մեղավոր կհամարվեին իր կողմից չհանդուրժվող «նախկին» որոշ ուժեր, և ամենակարևորը ազգային գաղափարախոսություն ունեցող և անցած տարիներին արցախյան պայքարին միս ու արյուն տված ուժերը, ու այդպիսով իր ծրագրմամբ՝ կմաքրեր ներազգային քաղաքական դաշտը։ Պարտության համար մեղավոր կհամարվեր նաև բանակը, և իր ավարտին կհասցներ բանակի քայքայման ծրագիրը՝ զրկելով մեր ժողովրդին երկար-երկար տարիներ պաշտպանվելու եւ, որ ավելի կարևոր է, պայքարելու հնարավորությունից։ Բայց ծրագրված պարտության իր սցենարը գերակատարվեց,ու եթե ինքնաարդարացված պարտություն պիտի նշանակեր 5 կամ 7 շրջանների հանձնում և մի քանի հարյուր զոհ, վերջնաարդյունքում կորցրեցինք 9 շրջան, Շուշի բերդաքաղաքն ու Հադրութն ու ունեցանք հազարավոր զոհ, հանձնվեց ու ծնկեց թշնամու առաջ, չունենալով կամք՝ պայքարը շարունակելու համար։ Ինքնաարդարացված պարտության ծրագիրը ձախողվեց, տեղի ունեցավ խայտառակ պարտություն։ Արհամարված, մերժված ՌԴ-ն դարձավ կապիտուլանտի ուշացած, վերջին փրկօղակը։ Թեպետ այսօր ևս մի կողմից անձնատուր վիճակում ստորացուցիչ փոխհարաբերությունների մեջ է մտնում ՌԴ-ի հետ, սակայն մյուս կողմից՝ ներքին ճակատում հրահրում է հակառուսական տրամադրություններ։ Ասում են՝ «շան կեռ պոչը մանգանայով չի ուղղվում»։ Բայց հարցը շատ ավելի լուրջ է՝ վտանգված է մեր ինքնիշխանությունը։ Իսկ ընդդիմության մակարդակում հետապնդվող արդյունքները ևս չիրականացան, դեռ սեպտեմբեր 27-ին ազգային ընդդիմադիր ուժերը միասնաբար հայտարարեցին, որ մի կողմ են թողնում ներքին տարաձայնությունները և խնդիրները ու պատրաստ են միասնաբար դիմագրավել սկսված պատերազմին։ Հակառակ այն բանի, որ պատերազմի առաջին օրերից սկսյալ հատուկ ճիգ գործադրվեց, ամենուր այսպես կոչված դավադիր ներքին ուժեր հայտնաբերելու մոլուցքով, սակայն դա իրենց չհաջողվեց, որովհետև չկային այդ ուժերը, իսկ իրենց մտադրությունները իրականություն ներկայացնելու համար բարեբախտաբար, չկար նաեւ նպաստավոր մթնոլորտ ։ Իսկ Հայոց բանակը, հակառակ որ անցած տասնամյակին միջազգային մութ ուժերի և իրենց ներքին կամակատարների, ազդեցության գործակալների կողմից, իսկ վերջին երեք տարում արդեն պետական մակարդակով հարվածների ու վարկաբեկումի թիրախ էին դարձել, ուներ անձնակազմի ու սպառազինության պակաս, պատերազմում կարողացավ ապացուցել, որ պայքարի ոգին բարձր է և գնահատականի արժանի։ Վկա՝ առաջնագծում սպայական բոլոր կազմերից հարյուրավոր զոհերի և վիրավորների փաստը, մնացածը՝ քաղաքական իշխանության գործած ավերն է։ Ինքնաարդարացված պատերազմ՝ ի սկզբանե դրան էին պատրաստվում այս նզովյալ իշխանությունները, հապա ինչպես բացատրել, երբ առկա է իրական պատերազմի վտանգ, քաղաքական իշխող ուժը ոչ թե ձգտում է ապահովել ներքին քաղաքական կայունություն, այլ ինքն է անընդհատ ցնցումների ենթարկում ներքաղաքական անդորրը։ Ինչպե՞ս բացատրել, որ պատերազմի սպասող իշխանությունն ու քաղաքական ուժը, որ պետք է շահագրգռված լինի ազգային միասնականությամբ ու ներքին բոլոր ուժերի համախմբումով, ինքն էր պառակտում հասարակությանը, արհեստական բաժանումներ ստեղծելով ու ներքին արհեստածին թշնամիներ փնտրելով։ Պատերազմի պատրաստվող ուժը ինչպե՞ս կարող է իր բանակի դեմ կռվի դուրս գալ, վարկաբեկել այն, կոռուպցիայի դեմ անիմաստ սուր ճոճելով ու կադրային անհարկի ազատումներով, նշանակումներով ցնցումի ենթարկել բանակի ներքին կյանքը, մարտունակությունը։ Պատերազմի վտանգ դիմագրավող երկիրը պետք է կարողանար իր համար ապահովեր արտաքին դաշնակիցներ, սահուն հարաբերություններ շահակից պետությունների հետ, սպառազինության հարցեր լուծել։ Իսկ մենք ականատեսը եղանք բոլոր ուղղություններով հարաբերությունների վատթարացմանը։ Երբ պոպուլիզմին գումարվում է ժուլիկությունը և այն դրսևորվում է արտաքին ճակատում, հայտնվում ես այն վիճակում, որում հայտնվեցինք մենք։ Այսօր այսպիսին է մեր իրականությունը, ունենք մի իշխանություն, որ արտաքին ճակատում զիջող է, հանձնվող, անձնատուր եղող, չոքող, ստորացող, իսկ ներքին ճակատում հոխորտացող, բռնացող, հալածող, պառակտող, դաժան։ Թշնամու հետ բարեկամություն քարոզող ուժը, սեփական ժողովրդին սպառնում է վրեժխնդրությամբ, ասֆալտին փռելով, պատերին ծեփելով, ծնկի բերելով, ծնոտին հարվածելով, թաթիկները կտրելով։ Բայց գիտենք, մարդ որքան վախկոտ է ու ոչ ինքնավստահ, այդքան փորձում է դաժան երևալ։ Շարունակվում է պոպուլիզմը, մտածածին մեղքեր են վերագրվում, իրենցից դուս բոլորի հասցեին, էլի բոլոր հարցերում մեղավոր են այլոք, բացի իրենցից։ Շարունակվում է ժողովրդի պառակտման, բանակի վարկաբեկման գործընթացը։ Վերջնականորեն ջարդում են մեր ժողովրդի դիմադրողականությունը, թշնամու հետ հաշտություն, պարտության հետ համակերպվել քարոզ ելով։ Այլ ելք չի մնում՝ պետք է ամեն գնով ազատվել այս չարիքի, ամոթի իշխանություններից։ Ազգային իշխանություն, կազմակերպված պետություն, համերաշխ, միասնական ժողովուրդ, հստակ ազգային հեռանկար և գործ, լուրջ գործ։ Վերջ պոպուլիզմին։ Վերջ բռնապետությանը։ Եթե ուզում ենք Ազատ Արցախ, ինքնիշխան Հայաստան, արժանապատիվ կյանք ուրեմն պետք է կործանենք այս իշխանությունը և վերջ այլ ելք չկա։ Խոսքիս սկզբում մատնանշած արդյունքը պարտավոր ենք ապահովել։ Դա են պահանջում մեր Նահատակ ընկերները, դա են պահանջում մեր Նահատակ ընկերների հարազատները, անցած 30 տարիներին վառոդի ու արյան ճանապարհով քայլած մեր ժողովուրդը։ Պարտավոր ենք ապահովել արդյունք, ազատագրել Շուշին, Հադրութը, ամբողջ Արցախը։ Պարտավոր ենք կռիվը շարունակել և հաղթել։ Վստահ եմ՝ շատ շուտով արթնանալու ենք առանց նիկոլ Հայաստանում և սկսվելու է գործի ժամանակը, որտեղ անցած գնացած մեր Անկախության ու Ազատագրման ճանապարհի յուրաքանչյուր պահը պետք է դաս լինի մեզ համար, որպեսզի այլևս նույն սխալները չգործենք, սխալ չգործենք։ Ի գործ, մենք պետք է ապահովենք արդյունք, ոչ ոք իրավունք չունի հաշտվել, համակերպվել պարտության հետ։ Կռիվը շարունակվում է, այն չի ավարտվել, մեր Նահատակներն այն Վեմն են, որից հառնելով, պետք է կերտենք մեր վաղվա Հաղթանակը։ Փառք ու պատիվ մեր Նահատակներին։ Կեցցե Ազատ, Անկախ Հայաստանի Հանրապետությունը և ազատ անկախ, ամբողջապես ազատագրված Արցախը»։


Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով

14:35

Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Երևանում. կեղտաջուրը հասնում է մինչև Արաբկիրի եկեղեցի ու Լամբադա կամուրջ

Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Երևանում. կեղտաջուրը հասնում է մինչև Արաբկիրի եկեղեցի ու...

14:16

Երևանում փրկարարները ջրանցքից կնոջ դի են դուրս բերել

Երևանում փրկարարները ջրանցքից կնոջ դի են դուրս բերել

13:48

Նպատակս միայն մեկն է՝ ազատվել չարիքից, բոլոր ընդդիմադիրներին անկեղծ համախմբման կոչ եմ անում. Դավիթ Համբարձումյան

Նպատակս միայն մեկն է՝ ազատվել չարիքից, բոլոր ընդդիմադիրներին անկեղծ համախմբման կոչ եմ անում....

13:33

«Պատիվ ունեմ»-ը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին (Տեսանյութ)

«Պատիվ ունեմ»-ը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին...

13:14

Տղամարդը հարձակվել է նախկին կնոջ տան վրա, ծեծել նրան, կրակոցներ արձակել և սպառնացել

Տղամարդը հարձակվել է նախկին կնոջ տան վրա, ծեծել նրան, կրակոցներ արձակել և...

10:33

Բախվել են շտապօգնության «Toyota»-ն ու «Opel»-ը

Բախվել են շտապօգնության «Toyota»-ն ու «Opel»-ը

10:03

Ադրբեջանցիների կողմից անչափահաս տղաներին առեւանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ մոլորվել էին․ ԱԱԾ

Ադրբեջանցիների կողմից անչափահաս տղաներին առեւանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում...

09:33

ՀՀԿ-ն «Պատիվ ունեմ» խմբակցությանը առաջարկում է առաջադրել վարչապետի թեկնածու և նախապատրաստել գործող վարչախմբի պարագլխին անվստահություն հայտնելու գործընթացի մեկնարկը

ՀՀԿ-ն «Պատիվ ունեմ» խմբակցությանը առաջարկում է առաջադրել վարչապետի թեկնածու և նախապատրաստել...

23:35

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են. Տեղի համայնքապետ

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են. Տեղի...

22:13

Կայծակնահարության հետևանքով մահացել է զինծառայող Նարեկ Արմանի Մարգարյանը․ ՊՆ

Կայծակնահարության հետևանքով մահացել է զինծառայող Նարեկ Արմանի Մարգարյանը․...

21:45

Վթար Երևան-Գյումրի ճանապարհին․ երկու ուղևորի տեղափոխել են հիվանդանոց

Վթար Երևան-Գյումրի ճանապարհին․ երկու ուղևորի տեղափոխել են...

18:52

Քննչական կոմիտեի ծախսերն աճել են 1.3 միլիարդ դրամով

Քննչական կոմիտեի ծախսերն աճել են 1.3 միլիարդ դրամով

18:37

Երևանում այսօր կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը

Երևանում այսօր կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային...

18:22

Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հեռախոսազրույցը

Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի...

18:09

Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև որևէ խնդիր չկա․ Մատվիենկո

Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև որևէ խնդիր չկա․...

16:35

Ադրբեջանցիներն անչափահաս տղաներին նստեցրել են «Վիլիսն» ու տեղափոխել այլ ուղղությամբ. «Հրապարակ»

Ադրբեջանցիներն անչափահաս տղաներին նստեցրել են «Վիլիսն» ու տեղափոխել այլ ուղղությամբ....

16:16

Կրեմլը Թրամփ-Մասկ վեճն համարել է ԱՄՆ ներքին գործը

Կրեմլը Թրամփ-Մասկ վեճն համարել է ԱՄՆ ներքին գործը

15:16

Անչափահասները գնացել էին ձին բերելու, սահմանին են մոտեցել, բռնվել են. Մանրամասներ

Անչափահասները գնացել էին ձին բերելու, սահմանին են մոտեցել, բռնվել են....

14:57

68 պաշտոնյայի նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ, բացահայտվել են շուրջ 100 միլիարդ դրամի խախտումներ ու շեղումներ. ՊՎԾ պետ

68 պաշտոնյայի նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ, բացահայտվել են շուրջ...

14:55

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների...

09:44

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ...

09:23

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի...

09:02

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել» իրավիճակը

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել»...

09:28

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն...

09:13

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց....

09:34

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

09:18

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ...

09:03

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են» սարքել

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են»...

09:55

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

09:48

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն է ուղարկել ՔԿ

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն...

09:28

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի...

09:02

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

09:55

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

09:49

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում...

09:35

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են ապահովում

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են...

09:18

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային...

09:02

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար....

09:19

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

09:02

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգում

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման...

09:49

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների»...

09:34

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ...

09:18

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական...

09:03

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին եռամսյակում 9.6%-ով նվազել է

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին...

09:55

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի...

09:42

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

09:35

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

09:17

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ...

09:02

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ...

09:45

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ...

09:35

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել...

09:27

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

09:09

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում...

09:53

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են...

09:45

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

09:36

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

09:28

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ են

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության...

09:15

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա...

09:02

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

10:02

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ ընդդիմադիրները

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ...

09:52

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին...

09:44

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են...

09:35

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի գործարքները

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի...

09:17

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ ամբիոնից

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ...

09:02

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության...

09:55

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի...

09:44

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

09:33

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

09:23

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն արդյունքն է

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն...

09:03