«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում շատ է խոսվում ԱԳ նախարար Արա Այվազյանի՝ հրաժարական տալու կամ պաշտոնից հեռացվելու մասին, որի համար հիմնական պատճառ է բերվում այն, որ նախարարն այդպես էլ չի դառնում քաղաքական թիմի անդամ, իսկ ԱԳ նախարարությունը չի պաշտպանում թիմի քաղաքական կուրսը:
Դա է պատճառը, որ նախարարը եւ նախարարությունը հրապարակայնորեն հակադարձել են գրեթե բոլորին, ովքեր հանդես են եկել հակասական հայտարարությամբ: Բանը հասավ նրան, որ նախարարը ստիպված եղավ հանրային հայտարարել, որ «որեւէ մեկը, բացի իրենից» իրավունք չունի հանդես գալ արտաքին քաղաքականության վերաբերյալ դիրքորոշմամբ:
Թեեւ քաղաքական թիմը որեւէ արձագանք չտվեց ԱԳ նախարարի այս հանդգնությանը, իշխանական կուլուարներում սկսել են փնտրել նոր, առավել ենթարկվող նախարարի… ու կարծես թե գտել են: Մեր տեղեկություններով գոնե ինքն իրեն որպես այդպիսին է դիրքավորում դիվանագիտության շարքերը ժամանակին լքած դիվանագետ, Փաշինյանի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Վերջինս շատ լուրջ է մոտեցել իր ապագա նշանակմանը, քանի որ արդեն բավական ժամանակ է՝ իր լրատվականի միջոցով թիրախավորում է հենց արտաքին գործերի նախարարությունը՝ վերջինիս հակադրելով կառավարության ընդհանուր դիրքորոշմանը:
Վլադիմիր Կարապետյանը տարբեր շրջանակներում մեծ ոգեւորությամբ է նշում իր եւ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյայի միջեւ ձեւավորված ընկերական հարաբերությունների մասին, որի հետ այս փուլում իրականացնում է տարբեր հարցերի շուրջ փակ երկխոսություն՝ շրջանցելով ԱԳՆ-ն:
Այնպես որ, Կարապետյանի նշանակման դեպքում Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսությունը, որին դեմ է հանդես գալիս ԱԳՆ-ն, արդեն իսկ բաց կիրականացվի: Մնում է պարզել, թե ով է ադրբեջանցի այդ պաշտոնյան եւ ինչ է իր երազած պաշտոնի դիմաց պատրաստ անել Վլադիմիր Կարապետյանը»:
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03