Հանրային հեռարձակողի խորհրդին 427.7 միլիոն դրամ լրացուցիչ գումարի հատկացումը մտահոգություններ է առաջացնում: Մտահոգիչ է գրեթե այն ամենը, ինչ ձեռնարկում են ներկայիս իշխանությունները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: Ըստ նրա՝ եթե այս գումարը ուղղվում է բարի նպատակների, ասենք՝ հեռուստածրագրերի որակի բարելավմանը կամ բնակչությանը ճշտված եւ որակյալ տեղեկատվության տրամադրմանը, ապա դա միայն ողջունելի է: Սակայն պատգամավորը կասկած հայտնեց, որ իշխանությունները մտադիր են պետական միջոցներն օգտագործել այդպիսի նպատակներով:
Հարցին՝ արդյո՞ք նա տարօրինակ չի համարում, որ Կառավարությունը որոշել է այդ միջոցներն օգտագործել երկրում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, եւ կա՞ վախ, որ հարկատուների միջոցները կարող են քարոզչական նպատակներով օգտագործվել՝ մեծացնելով տեղեկատվության ազդեցությունը բնակչության վրա իրենց կողմից ամբողջությամբ վերահսկվող հեռուստաընկերության միջոցով, պատգամավորը խոստովանեց, որ այդպիսի մտահոգություններ միշտ կան, հատկապես՝ գործող կառավարության դեպքում, որն այսօր ղեկավարում է երկիրը:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ի նիստին Հայաստանի կառավարությունը փոփոխություն կատարեց «2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում, համաձայն որի Հանրային հեռարձակողի խորհրդին 427.7 միլիոն դրամ լրացուցիչ գումար է հատկացվել: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն պատրաստվում է գոյություն ունեցող տեղեկատվական ծառայության հիման վրա տեղեկատվական առանձին հեռուստաալիք ստեղծել մայրաքաղաքային ծածկույթի համար, որի նպատակն, իբր, արագ եւ անկողմնակալ տեղեկատվություն տրամադրումն է, ինչը, միեւնույն ժամանակ, կապահովի «հեռուստադիտողի՝ տեղեկատվություն ստանալու հիմնարար իրավունքները»:
NEWS.AM
23:41
23:27
23:08
17:19
17:02
16:44
16:28
16:10
15:28
15:12
14:45
14:24
14:07
12:55
12:33
12:18
12:09
11:24
11:09
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47