Վերջերս հայտնի աստղերի շրջանում նոր միտում է նկատվում. նրանք միջոցառումներին ներկայանում են առանց դիմահարդարման կամ նվազագույն քանակությամբ կոսմետիկայով: Թվում է` այս երևույթի մեջ տարօրինակ բան չկա, սակայն հաճախ նման պահվածքը հասարակության կողմից որպես կոչ է ընկալվում, չէ՞ որ կարծրատիպերին հակառակ գնալու ու միլիոնավոր մարդկանց առաջ առանց դիմահարդարման դուրս գալու համար պետք է խիզախ լինել:
AdMe.ru-ն կազմել է լուսանկարների հավաքածու, որն ապացուցում է` իրական գեղեցկուհիները չեն վախենում ցույց տալ իրենց այնպիսին, ինչպիսին կան:
Ալիշա Քիզ
Երգչուհին «Առանց դիմահարդարման» շարժման մասնակից է ու բազմիցս միջոցառումների ու ամսագրերի շապիկներին հայտնվել է առանց դիմահարդարման:
Ջենիֆեր Գարներ
Դերասանուհին աջակցել է Ալիշա Քիզին ու Telluride Film Festival-ին եկել է ոչ միայն առանց դիմահարդարման, այլև ամենօրյա հագուստով` վերարկուով ու ջինսե տաբատով:
Ամանդա Սեյֆրիդ
Դերասանուհին ասում է, որ ինքը չի սիրում վառ դիմահարդարում, իսկ առօրյայում ընդհանրապես կոսմետիկա չի օգտագործում:
Թիլդա Սուինթոն
Սուինթոնին դժվար է տեսնել վառ դիմահարդարմամբ:
«Դիմահարդարումը ստիպում է քեզ ուրիշ մարդ զգալ»,- ասել է դերասանուհին:
Ժիզել Բունդխեն
Սուպերմոդելի դիմահարդարումը հաճախ այնքան թեթև է լինում, որ չի նկատվում:
Ջենիֆեր Լոուրենս
Դերասանուհին «Մեծն Գեթսբին» ֆիլմի պրեմիերային եկել է համարյա առանց դիմահարդարման, ինչը քննարկումների տեղիք է տվել:
Հայդի Քլում
Հանրահայտ մոդելը չի սիրում դիմահարդարման վրա շատ ժամանակ ծախսել ու ասում է, որ իր կյանքում ամեն ինչ շատ հեշտ է:
Նատալյա Վոդյանովա
Սուպերմոդելն առօրյայում չի դիմահարդարվում, իսկ միջոցառումների ժամանակ հնարավորինս քիչ կոսմետիկա է օգտագործում:
Նաոմի Ուոթս
Դերասանուհին աննշան դիմահարդարում է անում թե՛ առօրյա կյանքում, թե՛ միջոցառումների ժամանակ:
Քեյթ Ուինսլեթ
«Ամենակարևորը սեփական ինքնությունը պահպանելն է` բոլոր առավելություններով ու թերություններով հանդերձ: Եթե գտնեք` ինչի համար կարող եք սիրել ինքներդ ձեզ, չնայած ինչ-որ թերությունների, հպարտանալու իսկական պատճառ է»,- ասել է դերասանուհին:
12:09
11:46
11:33
11:16
11:02
10:38
10:15
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
23:41
23:24
23:02
22:33
22:04
20:51
20:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23