«Սուրեն Պապիկյանին և Փաշինյանի մյուս թիմակիցներին կառաջարկեմ միայն փակել աչքերը և պատկերացնել, թե որտե՞ղ կլինեին իրենք, եթե Փաշինյանը վարչապետ չլիներ և որտե՞ղ են լինելու իրենք, երբ Փաշինյանը չլինի վարչապետ»։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը։ Նա, մասնավորապես, նշել է․
«Պապիկյանը այսօր ելույթ ունեցավ խորհրդարանի ամբիոնից և իր քաղաքական առաջնորդով պայմանավորեց ԼՀԿ խմբակցության ներկայացվածությունը խորհրդարանում, ասելով, թե «Փաշինյանի շվաքի ներքո են այդ աթոռին բազմել»: Նախ ինձ համար անակնկալ էր փաշինյանական ոճի ելույթը, քանի որ Պապիկյանին ճանաչել եմ որպես հավասարակշիռ մարդ։ Բայց ավելի քան զարմացա, երբ նման շահարկում արեց մի մարդ, ով դեռևս 2017թ․-ին «ԵԼՔ» դաշինքը առաջնորդելու համար քվեարկել էր Էդմոն Մարուքյանի օգտին։ Բացի այդ Պապիկյանը նույն ընտրատարածքում թեկնածու էր Էդմոն Մարուքյանի հետ և վերջինից 11 անգամ պակաս քվե էր ստացել (554): ԼՀԿ-ն 2018թ․ արտահերթ ընտրությունների հայտարարման առաջին իսկ օրվանից ասել է, որ խորհրդարանում հանդես է գալու որպես ընդդիմադիր խմբակցություն և դրա համար քվե է ստացել։ Պապիկյանին և Փաշինյանի մյուս թիմակիցներին կառաջարկեմ միայն փակել աչքերը և պատկերացնել, թե որտե՞ղ կլինեին իրենք, եթե Փաշինյանը վարչապետ չլիներև որտե՞ղ են լինելու իրենք երբ Փաշինյանը չլինի վարչապետ․․․»։
23:41
23:27
23:08
17:19
17:02
16:44
16:28
16:10
15:28
15:12
14:45
14:24
14:07
12:55
12:33
12:18
12:09
11:24
11:09
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47