ARM | RUS |

168.am. Օնիկ Գասպարյանը զգուշացրել է՝ Թուրքիան, հնարավոր է՝ արևմտյան ուղղությամբ հարձակվի՞. որքանով է իշխանությունը լուրջ ընդունել

17.04.21 | 21:37

168.am-ը գրել է.

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի ուղերձին անդրադառնալիս՝ հիմնական շեշտը դրվում է ԱԽ նիստում՝ պատերազմի 4-րդ օրը, պատերազմական գործողությունները կանգնեցնելու միջոցներ ձեռնարկելու առաջարկի վրա: Մինչդեռ մինչ այդ՝ հունիսի 19-ի նիստում, ըստ ուղերձի, գեներալ-գնդապետը զգուշացրել է.

«Այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան: Հետևաբար՝ այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն»:

Օնիկ Գասպարյանի պնդմամբ, տրված առաջարկն Անվտանգության խորհրդի և վարչապետի կողմից ընդունվել է, սակայն հարցադրում է արվել՝ «եթե չհաջողվի պատերազմից խուսափել, ի՞նչ պետք է անենք», ինչին հնչել է պատասխան՝ «մեզ պարտադրված պատերազմում պետք է փորձենք հնարավորինս սեղմ ժամկետներում հասցնենք հակառակորդին մեծ կորուստներ և ստիպենք հրաժարվել հետագա գործողություններից»: Այն, որ Օնիկ Գասպարյանի կողմից, որպես ԳՇ պետի՝ եղել է զգուշացում Թուրքիայի կողմից սադրանքների կամ հստակ գործողությունների մասին, չի հերքում նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Մասնավորապես, factor.am–ի հետ զրույցում վերծանելով ԱԽ-ի՝ 21.08.2020 թ. նիստի արձանագրությունը, Արմեն Գրիգորյանն ասել է.

«Օնիկ Գասպարյանը ոչ թե ասում է, որ Թուրքիան կարող է Ադրբեջանին աջակցել, մեր հրապարակած թղթում էլ դա երևում է… Օնիկ Գասպարյանի հիմնական միտքը եղել է, որ Թուրքիան, հնարավոր է՝ արևմտյան ուղղությամբ հարձակվի (ի դեպ, Արմեն Գրիգորյանը սկզբում ասում է արևելյան ուղղությամբ, հետո երևի հիշում է, որ Թուրքիան ՀՀ-ի արևմուտքում է.- Մ.Պ.): Հավելենք, որ ըստ ԱԽ-ի 21.08.2020 թ. նիստի արձանագրության, Օնիկ Գասպարյանը մասնավորապես ասել է. «… Արևելյան օպերացիոն ուղղությունում․․. և հյուսիս-արևելյան օպերացիոն ուղղությունում մենք կարողանում ենք առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները…»: Արմեն Գրիգորյանի մեկնաբանությունը, իհարկե, մի քիչ վիճելի է, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ՀԱՊԿ անդամ ՀՀ-ին ուղիղ պատերազմ չէր հայտարարի, բայց եթե մի պահ ընդունենք, որ ասվածը իրատեսական է՝ որքանով է փաշինյանական իշխանությունը հաշվի առել Օնիկ Գասպարյանի զգուշացումը Թուրքիայից եկող սպառնալիքի մասին՝ աչքի տակ ունենալով նաև Սիրիայում թուրքական օպերացիոն սցենարը, երբ հրետանուն և հակազդական համազարկային համակարգերին զուգահեռ` թուրքական բանակը բազմաթիվ գրոհային անօդաչուներ, ինչպես նաև կամիկաձե դրոններ է օգտագործել՝ դրանց միաժամանակ մեծ թվով կիրառմամբ ավերիչ հարվածներ հասցնելով Ասադի բանակին: Հեղինակավոր պարբերականներն ու ռազմական փորձագետներն «իդլիբյան» սցենարը նկատի ունենալով՝ արձանագրել էին, որ Թուրքիան առաջին երկիրն է, որն ունակ է մարտական գործողություններ իրականացնել` գրոհային անօդաչուների և արհեստական ինտելեկտով կառավարվող կամիկաձե դրոնների կիրառմամբ: Այժմ հետադարձ հայացք գցենք և փորձենք վերհիշել, թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել 2020-ի օգոստոսին՝ հուլիսյան դեպքերից հետո, որոնց մի մասի վրա հիմնվելով է, թերևս, ԳՇ նախկին պետը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պատերազմի սանձազերծման զգուշացում արել: 1. 2020-ի հուլիսի 29-ից օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվել էր Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ նախատեսված զորավարժություններ, որոնց ընթացքում օդուժի կիրառմամբ վարժանքներ են անցկացվել Բաքվում, Գյանջայում, Քյուրդամիրում, Եվլախում ու Նախիջևանում: Ցամաքային զորքերի մասնակցությամբ զորավարժությունները կայացել են օգոստոսի 1-5-ը Բաքվում և Նախիջևանում։ Ի դեպ, հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը նախատեսված զորավարժությունները փաստացի երկարաձգվել էին, և օգոստոսի 12-ին Ադրբեջան էին ժամանել Թուրքիայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, զորքերի հրամանատարները և այլ բարձրաստիճան սպաներ: ՀՀ ՊՆ-ից այս փաստին արձագանքել էին. «Հաշվի առնելով այն, որ ցանկացած միջազգային զորավարժություն, բացի մարտական պատրաստության բաղադրիչից, պարունակում է նաև ռազմադիվանագիտական, ռազմաքաղաքական ուղերձներ, ապա Թուրքիայի բարձրաստիճան ռազմաքաղաքական պատվիրակության ներկայության մասին լուրը թուրք-ադրբեջանական զորավարժությունները մտահոգիչ են դարձնում վերոնշյալ ուղերձների աննախադեպության տեսանկյունից»:

2. Օգոստոսի 24-ին ԶՈՒգլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ մեկնարկել էին ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամիավորման և զորամասերի հետ անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժություններ, որի նպատակն էր՝ ստուգել զորքերի մարտական պատրաստականությունը և միջոցներ ձեռնարկել միջոցառումների կատարման ժամանակացույցերի կրճատման ուղղությամբ, ստուգել և կատարելագործել կառավարման մարմինների ունակություններն օպերացիաներ նախապատրաստելիս և վարելիս, խաղարկել հակառակորդի հավանական ագրեսիայի հետմղման և նրա հարվածային խմբավորումների ջախջախման օպերատիվ-մարտավարական դրվագներ, ինչպես նաև համաձայնեցնել զորամիավորման և այդ ուղղությամբ աջակցման համար նշանակված ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը:

3. Ուշագրավ է, որ վերը նշված զորավարժությունների նախօրեին՝ օգոստոսի 22-ին, Մոսկվա էր մեկնել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որտեղ օգոստոսի 23-ին հանդիպել էր Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին։ Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը գործընկերոջը տեղեկացրել էր հուլիսյան մարտական գործողություններից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության, ինչպես նաև հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախաադրբեջանական ուժերի շփման գծում տիրող օպերատիվ իրավիճակի մասին։ Նշենք, որ Տոնոյան-Շոյգու հանդիպումից հետո «Интерфакс»-ին Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունից ուշագրավ տեղեկություն էին հայտնել, այն է՝ ՌԴ-ն պատրաստ է Հայաստանի հետ քննարկել «Սու-30ՍՄ» «4+» սերնդի կործանիչների նոր խմբաքանակի մատակարարումը:

4. Մոսկվայում Դավիթ Տոնոյանի հետ հանդիպումից հետո՝ օգոստոսի 25-ին, Սերգեյ Շոյգուն աշխատանքային այցով մեկնել էր Բաքու, իսկ օգոստոսի 26-ին պաշտոնական այցով Մոսկվա էր ժամանել Ադրբեջանի նարտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

5. Օգոստոսի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում դժգոհություն էր արտահայտել վերջին շաբաթներին՝ Ռուսաստանի կողմից Հայաստան ռազմական նշանակության բեռների նոր խմբաքանակի առաքման առթիվ՝ 400 տոննա:

6. Օգոստոսի 22-ին, ժամը 19:30-ի սահմաններում, մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել էր: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, թե «օգոստոսի 23-ին` առավոտյան 05։45-ի սահմաններում, հայկական կողմը դիվերսիոն հարձակման փորձ է կատարել, սակայն կորուստներ կրելով նահանջել է»: ՀՀ պաշտպանական գերատեսչությունն Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունն ապատեղեկատվություն էր համարել:

7. Օգոստոսի 24-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման էր դրվել աշխարհազոր ստեղծելու մասին նախագիծը: 8. Օգոստոսի 20-ին Կառավարությունը համապատասխան որոշմամբ սահմանվել էր ռազմական դրության ժամանակ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (անկախ սեփականության ձևից) առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնիլիազորությունները՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալների: Ավելի վաղ ԱԺ-ն ընդունել էր առողջապահական բնագավառի միասնական կառավարմանն առնչվող օրինագիծը: Հիշեցնենք, որ ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարվել է 2020-ի սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը սանձազերծեց արցախյան վերջին պատերազմը: Վերը նշված օգոստոսյան ցանկին հավելենք, որ 2020-ի օգոստոսի 18-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ վարչապետի գլխավոր խորհրդական էր նշանակվել Վաղարշակ Հարությունյանը, ով, ի դեպ, հուլիսին լրագրողների հետ հանդիպմանը հաստատել էր, ըստ էության, Օնիկ Գասպարյանի զգուշացումը՝ «Նախիջևանն այն տարածքն է, միջոցը, որով Թուրքիան իրականացնում է իր պանիսլամական նեոօսմանիզմի ծրագիրը: Դա այն պլացդարմն է, որտեղից Թուրքիան ուզում է թռիչք իրականացնել դեպի արևելք, մյուս կողմից՝ դեպի հյուսիս՝ Ռուսաստան: Նախիջևանն օգտագործվել է նաև պատերազմի տարիներին»: Այլ հարց է՝ Փաշինյանի խորհրդական Վաղարշակ Հարությունյանն ինչ խորհուրդներ է տվել իր շեֆին՝ պատերազմին նախորդած օրերին և պատերազմի ընթացքում, ինչո՞ւ չէ՝ այսօր: Պատերազմի ելքը, ըստ էության, հուշում է՝ ինչ խորհուրդներ են տրվել: Չմոռանանք, որ 2019-ին Հարությունյանը բացառել էր լայնածավալ պատերազմի հավանականությունը մոտակա ժամանակներում:

Մարիամ Պետրոսյան


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական դաշինքի անդամներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական դաշինքի...

18:02

Միքայել Սրբազանի գործով վերդիկտը կհրապարակվի վաղը

Միքայել Սրբազանի գործով վերդիկտը կհրապարակվի վաղը

17:45

Ինձ հանցագործ եք ներկայացնում, և ես իրավուքն չունե՞մ ասելու, որ հանցագործը Դուք եք. Միքայել Սրբազանը՝ դատարանին

Ինձ հանցագործ եք ներկայացնում, և ես իրավուքն չունե՞մ ասելու, որ հանցագործը Դուք եք. Միքայել...

17:33

Տղամարդուն դանակի հարվածներ հասցնողը ձեռքի վնասվածքով հիվանդանոց դիմած երիտասարդն էր

Տղամարդուն դանակի հարվածներ հասցնողը ձեռքի վնասվածքով հիվանդանոց դիմած երիտասարդն...

17:16

Նիկոլական իշխանությունները մոլորեցնում են, թե Ալիև-Փաշինյան հռչակագրով Հայաստանի շրջափակումը ճեղքվում է․ Խաչատրյան

Նիկոլական իշխանությունները մոլորեցնում են, թե Ալիև-Փաշինյան հռչակագրով Հայաստանի շրջափակումը...

16:56

Նիկոլական իշխանությունները մոլորեցնում են, թե Ալիև-Փաշինյան հռչակագրով Հայաստանի շրջափակումը ճեղքվում է․ Խաչատրյան

Նիկոլական իշխանությունները մոլորեցնում են, թե Ալիև-Փաշինյան հռչակագրով Հայաստանի շրջափակումը...

16:56

Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք չեմ տվել, հիմա էլ չեմ շփվում նրա հետ. Վաչագան Ղազարյան (Տեսանյութ)

Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք չեմ տվել, հիմա էլ չեմ շփվում նրա հետ. Վաչագան Ղազարյան...

16:46

Այս պահին Սանկտ Պետերբուրգի ՀՀ հյուպատոսարանում եմ, ցանկանում եմ, որ արտահանձնեն Հայաստանին. Բորիս Ավագյան

Այս պահին Սանկտ Պետերբուրգի ՀՀ հյուպատոսարանում եմ, ցանկանում եմ, որ արտահանձնեն Հայաստանին....

16:33

Բուլղարիայի փոխվարչապետը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը

Բուլղարիայի փոխվարչապետը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության...

16:32

Շիրակում որդին դանակահարել է հորը, սպանել, հագցրել նոր շորեր, դին փաթաթել տոպրակներով և թաղել մոտակա դաշտում. Տեսանյութ

Շիրակում որդին դանակահարել է հորը, սպանել, հագցրել նոր շորեր, դին փաթաթել տոպրակներով և թաղել...

16:16

Փաշինյանը Հայաստանի դեմ միջազգային հարթակներում ցուցմունք է տալիս՝ ներկայացնելով որպես «ագրեսոր» և «օկուպանտ»

Փաշինյանը Հայաստանի դեմ միջազգային հարթակներում ցուցմունք է տալիս՝ ներկայացնելով որպես «ագրեսոր»...

16:02

Հայաստանի ղեկավարության առաջնահերթությունն է կառուցել տնտեսապես զարգացած և քաղաքականապես կայուն պետություն. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի ղեկավարության առաջնահերթությունն է կառուցել տնտեսապես զարգացած և քաղաքականապես կայուն...

15:46

Տղեն դասվում է հայոց ազգի մեծ բարերարների շարքին, նման տղերքին, եթե չենք հարգում, բա ո՞ւմ ենք հարգում. Վարդան Ղուկասյանը՝ Սամվել Կարապետյանի մասին

Տղեն դասվում է հայոց ազգի մեծ բարերարների շարքին, նման տղերքին, եթե չենք հարգում, բա ո՞ւմ ենք...

15:35

Զելենսկին Քելոգի հետ քննարկել է ամերիկյան զենքի գնումների հարցը

Զելենսկին Քելոգի հետ քննարկել է ամերիկյան զենքի գնումների...

15:19

Երբեք մի′ վիճեք հիմարների հետ, նրանք կիջեցնեն ձեզ իրենց մակարդակին, որտեղ դուք հաղթելու շանս ընդհանրապես չունեք. Սերժ Սարգսյանի գրասենյակ

Երբեք մի′ վիճեք հիմարների հետ, նրանք կիջեցնեն ձեզ իրենց մակարդակին, որտեղ դուք հաղթելու շանս...

15:15

ՌԴ ՀՕՊ-ը խոցել է Մոսկվա թռչող քսանից ավելի ուկրաինական ԱԹՍ

ՌԴ ՀՕՊ-ը խոցել է Մոսկվա թռչող քսանից ավելի ուկրաինական...

15:02

Նյու Յորքում ոստիկանությունը կանգնեցրել Է Մակրոնի ավտոշարասյունը

Նյու Յորքում ոստիկանությունը կանգնեցրել Է Մակրոնի...

14:45

Քանաքեռ–Զեյթունում գերեզմանների մոտ գնացքի գծերի տարածքում գտել են մարդկային մարմնի մնացորդներ, այդ թվում՝ 2 գանգ

Քանաքեռ–Զեյթունում գերեզմանների մոտ գնացքի գծերի տարածքում գտել են մարդկային մարմնի մնացորդներ,...

14:33

ԱԳ փոխնախարարը Նյու Յորքում կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ֆինանսավորման անհրաժեշտությունը

ԱԳ փոխնախարարը Նյու Յորքում կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ֆինանսավորման...

14:15

«Բավ է կռռաք ձեռքբերված խաղաղության վրա, հոգնել ենք». Անահիտ Ավանեսյան

«Բավ է կռռաք ձեռքբերված խաղաղության վրա, հոգնել ենք». Անահիտ...

14:03

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ վարչության ընտրությունների առեղծվածը չբացատրվեց. ի՞նչ էին հաշվում 3 օր

«Ժողովուրդ». ՔՊ վարչության ընտրությունների առեղծվածը չբացատրվեց. ի՞նչ էին հաշվում 3...

09:55

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Անդրանիկ Սիմոնյանը մեկնել Բաքու

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Անդրանիկ Սիմոնյանը մեկնել Բաքու

09:44

«Փաստ». Արևմուտքում էլ շատ լավ տեսնում են, թե ինչ «բողկեր է ցանում» օրվա իշխանությունը

«Փաստ». Արևմուտքում էլ շատ լավ տեսնում են, թե ինչ «բողկեր է ցանում» օրվա...

09:32

«Հրապարակ». ՀԷՑ–ում նշանակումներն անում են Աննա Հակոբյանի մտերիմները

«Հրապարակ». ՀԷՑ–ում նշանակումներն անում են Աննա Հակոբյանի...

09:15

«Հրապարակ». Ինչու Փաշինյանի քավորը չհաղթահարեց ՔՊ վարչության անցողիկ շեմը

«Հրապարակ». Ինչու Փաշինյանի քավորը չհաղթահարեց ՔՊ վարչության անցողիկ...

09:02

«Ժողովուրդ». Կկայանա «Ժողովրդավարության ֆորում»՝ բռնության ստվերում. ինչ սպասել

«Ժողովուրդ». Կկայանա «Ժողովրդավարության ֆորում»՝ բռնության ստվերում. ինչ...

09:52

«Հրապարակ». Օպերատիվ համարներ, թանկարժեք մեքենա. Փաշինյանն իմացել, բայց աչք է փակել

«Հրապարակ». Օպերատիվ համարներ, թանկարժեք մեքենա. Փաշինյանն իմացել, բայց աչք է...

09:44

«Հրապարակ». ՀԷՑ–ի «հարցը» կքննվի դեկտեմբերին

«Հրապարակ». ՀԷՑ–ի «հարցը» կքննվի դեկտեմբերին

09:33

«Հրապարակ». ՔՊ-ում հասկացել են, որ անանուն նամակագիրը Հայկ Սարգսյանն է. մանրամասներ նիստից

«Հրապարակ». ՔՊ-ում հասկացել են, որ անանուն նամակագիրը Հայկ Սարգսյանն է. մանրամասներ...

09:14

«Ժողովուրդ». ԱԺ նախագահից հետո Հայկ Սարգսյանի թիրախում կհայտնվի Անդրանիկ Քոչարյանը. ինչ է սպասվում Փաշինյանի աներորդուն

«Ժողովուրդ». ԱԺ նախագահից հետո Հայկ Սարգսյանի թիրախում կհայտնվի Անդրանիկ Քոչարյանը. ինչ է...

09:02

«Հրապարակ». Փաշինյանի թիրախում Սիմոնյանն ու Ավինյանն են

«Հրապարակ». Փաշինյանի թիրախում Սիմոնյանն ու Ավինյանն...

09:52

«Ժողովուրդ». Եթե Շվեյցարիան իր անձնագրերում կարող է պատկերել Ալպերը, ինչո՞ւ Հայաստանը չպետք է պատկերի Արարատը

«Ժողովուրդ». Եթե Շվեյցարիան իր անձնագրերում կարող է պատկերել Ալպերը, ինչո՞ւ Հայաստանը չպետք է...

09:44

«Հրապարակ». Ռոմանոս Պետրոսյանն ամսական 5 մլն դրամից  ավել աշխատավարձ է ստանում

«Հրապարակ». Ռոմանոս Պետրոսյանն ամսական 5 մլն դրամից ավել աշխատավարձ է...

09:32

«Ժողովուրդ» . «Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրությունների կգնա»

«Ժողովուրդ» . «Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրությունների...

09:15

«Ժողովուրդ». Կոմունիզմը վերադառնում է «Իրական Հայաստանի» դեմքով. թույլատրելի է միայն կուսակցական քարոզը

«Ժողովուրդ». Կոմունիզմը վերադառնում է «Իրական Հայաստանի» դեմքով. թույլատրելի է միայն կուսակցական...

09:01

«Հրապարակ». «Արցախ» բառը ջնջող իշխանություննարցախցիների քվեների կարիքն ունի

«Հրապարակ». «Արցախ» բառը ջնջող իշխանություննարցախցիների քվեների կարիքն...

09:46

«Իրավունք». Արգիշտի Մեխակյանն անկեղծացել է, որ ՔՊ-ական պատգամավորներից «պադերժկա» չի ակնկալում

«Իրավունք». Արգիշտի Մեխակյանն անկեղծացել է, որ ՔՊ-ական պատգամավորներից «պադերժկա» չի...

09:33

«Հրապարակ». Ինչ են քննարկել երրորդ նախագահի թիմակիցները

«Հրապարակ». Ինչ են քննարկել երրորդ նախագահի...

09:16

«Իրավունք».  Նիկոլը Ալենին որոշել է զոհաբերել ռուսներին բավարարելու համար

«Իրավունք». Նիկոլը Ալենին որոշել է զոհաբերել ռուսներին բավարարելու...

09:02

«Փաստ». Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմին դիմագրավելու համար

«Փաստ». Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմին դիմագրավելու...

09:42

«Հրապարակ». Փաշինյանը դժգոհ է Սրբուհի Գալյանի աշխատանքից

«Հրապարակ». Փաշինյանը դժգոհ է Սրբուհի Գալյանի...

09:32

«Հրապարակ». Նորաթուխ պատգամավորը խորհրդարան գնալու փոխարեն ԱՄՆ է մեկնել

«Հրապարակ». Նորաթուխ պատգամավորը խորհրդարան գնալու փոխարեն ԱՄՆ է...

09:14

«Փաստ». Կառուցապատողներն արտոնություն են ստանալու... «օդի հարկի» համա՞ր

«Փաստ». Կառուցապատողներն արտոնություն են ստանալու... «օդի հարկի»...

09:01

«Հրապարակ». Փնտրվում են «մահապարտներ»

«Հրապարակ». Փնտրվում են «մահապարտներ»

09:35

«Իրավունք». Իշխանություններն անցել են պլան Բ–ի

«Իրավունք». Իշխանություններն անցել են պլան Բ–ի

09:17

«Իրավունք». ՀՅԴ–ի խորքերում կրքերը շարունակում են եռալ

«Իրավունք». ՀՅԴ–ի խորքերում կրքերը շարունակում են...

09:01

«Հրապարակ». «Սպասեք, կինոն դեռ առջեւում է». ՔՊ-ականներին հրահանգվել է դեռ ափեղ-ցփեղ չխոսել

«Հրապարակ». «Սպասեք, կինոն դեռ առջեւում է». ՔՊ-ականներին հրահանգվել է դեռ ափեղ-ցփեղ...

09:56

«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կրկին կփորձի

«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կրկին կփորձի

09:44

«Փաստ». Կառավարությանը նոր լիազորություն կտրվի

«Փաստ». Կառավարությանը նոր լիազորություն կտրվի

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ն տապալել է առողջապահական ապահովագրության խոստումը. ով է պատասխանատու

«Ժողովուրդ». ՔՊ-ն տապալել է առողջապահական ապահովագրության խոստումը. ով է...

09:25

«Փաստ». Իսկ ի՞նչ է ուզում հանրությունը

«Փաստ». Իսկ ի՞նչ է ուզում հանրությունը

09:14

«Ժողովուրդ». 3 տարի բանտում. նիստերը դռնփակ են, իրավիճակը` անհայտ

«Ժողովուրդ». 3 տարի բանտում. նիստերը դռնփակ են, իրավիճակը`...

09:02

«Հրապարակ». Դատավորի ամուսինը բարձրաստիճան ոստիկան է

«Հրապարակ». Դատավորի ամուսինը բարձրաստիճան ոստիկան է

09:44

«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը քաղաքային ձախողումներից անցել է ակադեմիական թռիչքների. թվեր

«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը քաղաքային ձախողումներից անցել է ակադեմիական թռիչքների....

09:33

«Հրապարակ». Ինչո՞ւ է Ռուսաստանն արգելում «Սպայկայի» կուտքը

«Հրապարակ». Ինչո՞ւ է Ռուսաստանն արգելում «Սպայկայի»...

09:15

«Ժողովուրդ». Ազգային ժողովը գնացել է «ՎԼՎ»՝ շոփինգի. ջրատաքացուցիչ է պետք

«Ժողովուրդ». Ազգային ժողովը գնացել է «ՎԼՎ»՝ շոփինգի. ջրատաքացուցիչ է...

09:01

«Հրապարակ». Դարձել են Փաշինյանի «աղանդի հետևորդ»

«Հրապարակ». Դարձել են Փաշինյանի «աղանդի հետևորդ»

09:56

«Ժողովուրդ». Համաներման սպասումներ՝ քրեակատարողականներում. կլինի՞ նախընտրական զիջում

«Ժողովուրդ». Համաներման սպասումներ՝ քրեակատարողականներում. կլինի՞ նախընտրական...

09:49

«Ժողովուրդ». Մարտունու մարզադաշտը «հատիկ-հատիկ» չի վերադարձվել, 2006-ից համայնքապատկան է. Փաշինյանը խաբել է. Մաս 236

«Ժողովուրդ». Մարտունու մարզադաշտը «հատիկ-հատիկ» չի վերադարձվել, 2006-ից համայնքապատկան է....

09:36

«Իրավունք». Հարցերը լուծել. Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել

«Իրավունք». Հարցերը լուծել. Փաշինյանը նոր հրահանգ է...

09:31

«Հրապարակ». Դեմ են «քրիստոնյա բանտարկյալներ» արտահայտությանը

«Հրապարակ». Դեմ են «քրիստոնյա բանտարկյալներ»...

09:15

«Հրապարակ». Վիլեն Գաբրիելյանի ծնունդը՝ միայն տղամարդկանցով. մասնակցել է նաև Փաշինյանը

«Հրապարակ». Վիլեն Գաբրիելյանի ծնունդը՝ միայն տղամարդկանցով. մասնակցել է նաև...

09:02

«Հրապարակ». Աշոտ Փաշինյանն ուզում է զբոսավար աշխատել

«Հրապարակ». Աշոտ Փաշինյանն ուզում է զբոսավար աշխատել

09:45

«Ժողովուրդ» . «Հիմա իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ». Փաշինյանի գրությունն ու դատավորի ընտանիքը. ինչ որոշում կկայացվի

«Ժողովուրդ» . «Հիմա իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ». Փաշինյանի գրությունն ու դատավորի ընտանիքը. ինչ...

09:36

«Հրապարակ». Հակոբ Սիմիդյանը մի դիմում էլ է գրել

«Հրապարակ». Հակոբ Սիմիդյանը մի դիմում էլ է գրել

09:27

«Փաստ». 34 տարի անց. այն, ինչ ցանկանում են իշխանությունները, չի ցանկանում հայ ժողովուրդը

«Փաստ». 34 տարի անց. այն, ինչ ցանկանում են իշխանությունները, չի ցանկանում հայ...

09:15

«Ժողովուրդ». Երեխաների համար պետպատվերի գումար չկա, ՊԱԳ-ում էլ լույս չկա. ձախողում

«Ժողովուրդ». Երեխաների համար պետպատվերի գումար չկա, ՊԱԳ-ում էլ լույս չկա....

09:01

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների...

09:44

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ...

09:23

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի...

09:02