Լոռու մարզում այսօր՝ ապրիլի 18-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին, Բազում գյուղի բնակիչ, 34-ամյա Աշոտ Ղազարյանը՝ իր վարած ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայով բախվել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 68-ամյա Արմեն Ամիրխանյանի վարած Mitsibishi Pajero մակնիշի ավտոմեքենային եւ Լոռու մարզի Ուռուտ գյուղի բնակիչ, 43-ամյա Հմայակ Գաբրիելյանի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենային: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։ Վթարի հետեւանքով Mitsibishi-ն գլխիվայր շրջվել է: Ա. Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի զինվորական հոսպիտալ, իսկ նրա ուղեւորներ, Բազում գյուղի բնակիչ, 57-ամյա Անահիտ Եւանը, Վանաձորի բնակիչներ, 11-ամյա Ինեսա Ա.-ն, 15-ամյա Ալիսա Ա.-ն, վերջիններս հարազատ քույրեր են, Բազում գյուղի բնակիչ, 59-ամյա Արսեն Ղազարյանը, 57-ամյա Կարինե Ղազարյանը, վերջիններս քույր ու եղբայր են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն: Նշված բժշկական կենտրոն են տեղափոխվել նաեւ Հ. Գաբրիելյանը, նրա ուղեւորներ, Ուռուտ գյուղի բնակիչներ, 38-ամյա Թեհմինե Գաբրիելյանը, 16-ամյա Աննա Գ.-ն, 15-ամյա Լիաննա Գ.-ն: Ժամը 22:40-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոն տեղափոխված 57-ամյա Ա. Եւանը մահացել է: Կայքի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Ղազարյանը ծառայում է ՀՀ ՊՆ զորամասում:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55