Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի 140 մլն 645 հազար 382 դեպք է հաստատվել: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 3 միլիոն 15 հազարից: Ապաքինվել է ավելի քան 119 միլիոն 470 հազար մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 32 մլն 308 հազար 557 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 579 հազար 951 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 14 մլն 526 հազար 609-ի, մահերինը՝ 175 հազար 673-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 13 միլիոն 834 հազար 342 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 369 հազար 24 մարդ:
Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ֆրանսիան առանձնանում է վարակի 5 մլն 224 հազար 321 դեպքով: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ֆրանսիայում մահացել է 100 հազար 404 մարդ: Վարակվածների ընդհանուր թվով 5-րդ տեղում Ռուսաստանն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 4 մլն 693 հազար 469, մահերինը՝ 105 հազար 193: Տասնյակում են նաև Միացյալ Թագավորությունը, Թուրքիան, Իտալիան, Իսպանիան, Գերմանիան:
Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 2 մլն 215 հազար 445 վարակվածության ընդհանուր, 66 հազար 327 մահվան դեպքով: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 294 հազար 540-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 3 հազար 925 մարդ:
Վարակի ծագման երկիր Չինաստանը 95-րդ տեղում է: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 90 հազար 483 է, որից ապաքինվել է 85 հազար 538-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 636:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 221-ը։
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03