ARM | RUS |

10-րդ անգամ Երևանում կնշվի Ջազի միջազգային օրը

19.04.21 | 19:03

2011 թ-ից հայտնի երաժիշտ, կոմպոզիտոր, դաշնակահար Հերբի Հենկոկի նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 30-ը հռչակել է Ջազի միջազգային օր: Արդեն 10-ը տարի է Ջազի միջազգային օրվան միացել է նաև մեր երկիրը: Նախաձեռնության հեղինակը Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանն է, նրա հետ զրուցել ենք 9 տարի շարունակ ապրիլի 30-ին ջազի սիրահարներին տոն նվիրելու նախաձեռնության, արված աշխատանքի, հաջողությունների մասին, և թե ինչպես է Ջազի միջազգային օրը 10-րդ անգամ նշվելու Երևանում: Պարոն Մովսեսյան ինչպե՞ս ստացվեց, որ 10-ը տարի առաջ Հայաստանը ևս միացավ Ջազի միջազգային օրվան: - 2011 թվականի աշնան վերջն էր, որ տեղեկություն տարածվեց, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշել է ապրիլի 30-ը հայտարարել ջազի միջազգային օր: Որպես երաժշտասեր մտածեցի ինչու ոչ, կարելի է այն նշել նաև Երևանում: Այդ ժամանակ Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետն էի, առաջարկեցի քաղաքապետ Կարեն Կարապետյանին քաղաքապետարանի միջոցառումների ցանկում ամեն տարի ներառել Ջազի միջազգային տոնը՝ քաղաքին մշակութային ուրույն գույն տալու և երիտասարդներին ոգևորելու նպատակով: Ջազի միջազգային օրը նշելու հենց առաջին տարվանից էլ` 2012-ի ապրիլի 30-ից, Երևանը այդ ամսաթիվը դարձրեց ջազմենների ու ջազի սիրահարների հանդիպամն անփոփոխ օր: Վայրն էլ որոշվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հարակից պուրակը /Կասկադի պուրակը/: Այս տարիների ընթացքում առիթներ եք ունեցել համոզվելու, որ աշխարհի տարբեր անկյուններում ապրում են նաև այնպիսի հայ ջազմեններ, որոնք բավականին հայտնի են ու սիրված: ինչպե՞ս գտաք օրինակ Մակեդոնիայում ապրող հայտնի Թավիջյան եղբայրներին, որոնք մինչև այդ երբեք չէին եղել Հայաստանում: - Երբ առաջին անգամ տեսա Տիրան և Կարո Թավիջյան եղբայրների համերգը համացանցում, թե որքան մարդ էր ներկա և ինչպես էին ընդունում, շատ տպավորված էի, ոգևորորված: Մենք ունեինք այդպիսի տաղանդավոր ջազմեն հայրենակիցներ, որոնց մեր երկրում նույնիսկ չէին ճանաչում: Կապվեցի նրանց հետ և սիրով համաձայնեցին գալ Հայաստան: Հենց Թավիջյան եղբայրներն էլ եղել են մեր առաջին միջազգային հյուրերը, որոնք եկան մակեդոնացի մի երաժիշտի հետ: Բավականին հետաքրքիր տրիո էր: Նրանց համար կարծես բացահայտում էր Հայաստանը, մենք փաստորեն նպաստեցինք, որ հայ երաժիշտները կապվեն հայրենիքի հետ, ճանաչեն այն: Երևան այցի ընթացքում նույնիսկ ցանկություն հայտնեցին կատարել Կոմիտասի գործերից` ջազային մշակումներով: Հրաշալի համերգ էր, ոգևորված գնացին: Ի դեպ Թավիջյանները հրաժարվեցին իրենց հոնորարից` նշելով, որ սա իրենց հայրնիքն է և չեն կարող գումարի դիմաց ելույթ ունենալ: Այդ հանդիպումը մեզ էլ ոգևորեց և որոշեինք, որ ամեն անգամ ապրիլի 30-ին պիտի պարտադիր արտերկրից մի երաժիշտ հյուր ունենաք: 10-ը տարի է անցել և այդ ընթացքում Ջազի միջազգային օրը բազմաթիվ հայտնի ջազմեններ են եկել Երևան` Ռիչարդ Բոնանն, Չիկո Ֆրիմանը, դաշնակահար Գոնսալո Ռուբալկաբան, դաշնակահար, կոմպոզիտոր Սերգեյ Մանուկյանը: Ինչպե՞ս էր հաջողվում նրանց բերել Հայաստան:


- Հաջորդ հայտնի ջազմենը, որ եկավ Հայաստան, բասկիթառահար Ռիչարդ Բոնան էր: Նրա հետ բավականին երկար բանակցություններ էին ընթանում, քանի որ երբեք Հայաստանում չէր եղել և ծանոթ չէր մեր երկրին: Առաջին հանդիպումը եղավ «Yerevan Jazz Fest»-ի ժամանակ` 2015թ-ին, ապա դա առիթ դարձավ, որ հրավիրենք նաև Ջազի միջազգային օրը: Քանի որ շրջել էր Հայաստանում, ծանոթացել ճատրարապետական գոհարներին, հայկական խոհանոցին, ջերմ հյուրընկալությանը, մեկնելուց առաջ ասաց` չէր կարող պատկերացնել, որ այսպիսի փոքր երկիրը կարող է նման հարուստ մշակութային ժառանգություն ունենալ: Իր համար բացահայտել էր Կոմիտասի երաժշտությունը և թույլտվություն էր խնդրում Կոմիտաս կատարել: Երևանում իր ելույթի ժամանակ ներկայացրեց Կոմիտասի «Լորիկը»՝ իր մեկնաբանությամբ: Աշխարհի լավագույն բասկիթառահարներից մեկը, որ ապրում է ԱՄՆ-ում, սիրահարվել էր Կոմիտասի երժշտությանը: Այդպիսի տպավորությունից հետո դժվար չէր նրան Ջազի միջազգային օրը հրավիրել Երևան, այն դեպքում, երբ այդ օրը ջազ երաժիշտները բավականին պահանջված էին ամբողջ աշխարհում: Ով է ամենահայտնի ջազմենը, որը Ջազի միջազգային օրը Երևանում է եղել:

- Դա «Գրեմմիի» քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան է: Նրա հետ ևս ծանոթացել էինք «Yerevan Jazz Fest»-ի ընթացքում և երբ հրավիրեցի Ջազի միջազգային օրը Երևան, ասաց` գիտես այդ օրը մոտ 15 երկրից հրավեր ունեմ, բայց ես կգամ Հայաստան: Մեզ համար դա ցնցող լուր էր: Ես խոստացա այդ օրը համերգ կազմակերպել Արամ Խաչատրյան համերգասրահում, որից հետո նա Կասկադի պուրակում միացավ հայ ջազմեններին: Ի դեպ Գոնսալո Ռուբալկաբան աշխարհի լավագույն դաշնակահարներից մեկն է և նվագում է բացառապես Steinway & Sons տեսակի ռոյալի վրա /իր պայմանագրում նա միշտ նշում է այդ մասին/, դա նրա միակ պահանջն էր: Իհարկե Ա. Խաչատրյան համերգասրում նա նվագեց Steinway & Sons ռոյալի վրա, սակայն այդ թանկարժեք գործիքը Կասկադի պուրակ անհնար էր տեղափոխել: Ես կարծում էի պուրակում համրեգը կտապալվի, մեծ բազմություն էր հավաքվել, սպասում էին անհամբեր, նա ասաց` մի մտածիր, կնվագեմ: Ուսերիցս ծանր բեռ ընկավ: Այս բոլոր տարիների ընթացքում Երևանում Ջազի միջազգային օրը հատուկ տոնի է վերածվել: Գիտեմ, որ այդ հանգամանքը նկատել են անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Ինչպե՞ս են արձագանքել:

- Այո, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ջազի գրասենյակը նկատել էր, որ ապրիլի 30-ին` Ջազի միջազգային օրը, բավականին ակտիվ նշվում է նաև Երևանում: Մեզ նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ջազի գրասենյակի ղեկավար Հերբի Հենկոկի կողմից շնորհակալական նամակ ուղարկեցին: Շնորհակալություն էին հայտնում, որ Հայաստանը միացել է Ջազի միջազգային օրվան և այդպիսի շուքով է նշում` նպաստելով ջազի տարածմանը: Նշեմ, որ Երևանից բացի նաև Գյումրին էր միացել այդ տոնին: Ջազի հայկական ասոցիացիայի Գյումրիի մասնաճյուղի ղեկավար Մկրտիչ Մանուկյանը «Ջազը թանգարանների բակում» նախաձեռնությամբ 4 օր Գյումրիի թանգարանների բակերում ջազի համերգներ էր կազմակերպվում: Բազմաթիվ տաղանդավոր հայ երաժիշտներ են ելույթ ունեցել այդ օրը, սկսնակ երաժիշտներ կա՞ն, որոնք բացահայտում են եղել ձեզ համար:

- Ջազի միջազգային օրը Ջազի հայկական ասոցիացիան միշտ աշխատել է ելույթներում ներգրավել երիտասարդ կատարողների: Այդ առումով Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի հետ համագործակցությունը դարձել է ավանդույթ: Չեք պատկերացի, թե նրանց ոնց է ոգևորում այդ հանգամանքը: Այդ երաժշտական դպրոցի պատանիների նվագախումբը այս տարի ևս ելույթ է ունենալու: Երիտասարդների ոգևորությունը շատ կարևոր է մեզ համար, նպաստել նրանց հաջողությանը նշանակում է հնարավորության տալ, որ վաղը ի հայտ գան նոր ու պահանջված հայ երաժիշտներ: Ինչպե՞ս պիտի Ջազի միջազգային օրը 10-րդ անգամ նշվի Երևանում: Նախորդ տարիներին համաշխարհային աստղեր են եղել, ովքե՞ր ելույթ կունենան այս անգամ:

- Այս անգամ Ջազի միջազգային օրը կնշենք ոչ թե Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հարակից պուրակում, այլ Սիրահարների այգում: Ջազի սիրահարները ջազի այգում կհանդիպեն բոլոր հայտնի հայ ջազմեններին, ելույթները միաժամանակ մի քանի հարթակներում կլինեն: Հանդիսատես-բեմ սահմանը չի լինի, երաժշտասերները հնարավորություն կուենան հանգիստ շփվելու իրենց սիրելի կատարողների հետ: Այս անգամ հաշվի առնելով Քովիդի համաճարակն ամբողջ աշխարհում, մեր երկրի իրավիճակը, արտերկրից հյուր չենք ունենա: Ջազի սիրահարներին ապրիլի 30-ին ժամը 17:00 հրավիրում եմ Սիրահարների այգի` ներկա լինելու ջազի տոնին: Մուտքն ազատ է լինելու:


Հայկ Մամիջանյանը դիվանագետների հետ խոսել է ընտրություններին Արցախից բռնի տեղահանված հայերի մասնակցության իրավունքի մասին

Հայկ Մամիջանյանը դիվանագետների հետ խոսել է ընտրություններին Արցախից բռնի տեղահանված հայերի...

18:19

Կառավարությունը 16 միլիոնի ծրագրով ֆինանսավորելու է նոր 1417 տան կառուցում

Կառավարությունը 16 միլիոնի ծրագրով ֆինանսավորելու է նոր 1417 տան...

18:04

Ապարանի «Մայլեռ» լեռնադահուկային հանգստի գոտում փրկարարները 6մ խորությամբ ձնահյուսի տակ հայտնաբերել են աշխատակցի մարմինը

Ապարանի «Մայլեռ» լեռնադահուկային հանգստի գոտում փրկարարները 6մ խորությամբ ձնահյուսի տակ...

17:29

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի...

17:05

Կենսաթոշակների բարձրացումը կարող է 0.2 տոկոսի կարգի գնաճ բերել

Կենսաթոշակների բարձրացումը կարող է 0.2 տոկոսի կարգի գնաճ...

16:45

Մկրտիչ Սրբազանը տնային կալանքից ազատ արձակվեց

Մկրտիչ Սրբազանը տնային կալանքից ազատ արձակվեց

16:29

Երևանի թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում սեռական օրգանները

Երևանի թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում սեռական...

16:02

Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily Telegraph

Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily...

13:42

Քաթարի արդյունաբերական գոտում հրթիռի բեկորներից հրդեհ է բռնկվել

Քաթարի արդյունաբերական գոտում հրթիռի բեկորներից հրդեհ է...

13:24

Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ

Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը....

13:08

Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակի մոտ. SNN

Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակի մոտ....

12:44

Իրանի դեմ պատերազմը լրջագույն մարտահրավեր է, բայց մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են գալիս հնարավորություններ. իրանագետ

Իրանի դեմ պատերազմը լրջագույն մարտահրավեր է, բայց մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են...

12:35

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50 տոկոս

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50...

12:21

ԵՄ-ն միայնակ չի թողնի ՀՀ-ին. արագ արձագանքման թիմ կուղարկի` ընտրությունները սպառնալիքներից պաշտպանելու համար

ԵՄ-ն միայնակ չի թողնի ՀՀ-ին. արագ արձագանքման թիմ կուղարկի` ընտրությունները սպառնալիքներից...

12:03

Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել «Հանրային» հեռուստաընկերությանը

Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել «Հանրային»...

11:58

Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ Ծառուկյան

Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ...

11:49

Բարի գալուստ կլիմայական գարուն, տարին գերազանց է. Սուրենյան (Տեսանյութ)

Բարի գալուստ կլիմայական գարուն, տարին գերազանց է. Սուրենյան...

11:33

Արարատ Միրզոյանը մեկնում է Օման

Արարատ Միրզոյանը մեկնում է Օման

11:12

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել

10:56

Պատրաստ լինել արտակարգ իրավիճակներին. Փրկարար ծառայությունն անցկացրել է կրթական մի շարք ծրագրեր

Պատրաստ լինել արտակարգ իրավիճակներին. Փրկարար ծառայությունն անցկացրել է կրթական մի շարք...

10:34

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44