ARM | RUS |

Փաշինյանն Արամ Հարությունյանի գործով չի հարցաքննվի. Հարությունյանի խափանման միջոցի հարցն էլ մնաց առանց քննության

19.04.21 | 17:28

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, այսօր՝ ապրիլի 19-ին, մեկնարկել է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանի գործով դատական նիստը։

Գործով մեղադրող դատախազը հրապարակեց Արամ Հարությունյանի մեղադրական եզրակացությունը։ Գործով ամբաստանյալն էլ հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում, առաջադրված մեղադրանքն էլ իր համար հասկանալի չէ։

Արամ Հարությունյանի պաշտպան Սերգեյ Հարությունյանը դատարանին միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնել։

Ըստ քննիչի որոշման՝ Հարությունյանը կասկածվում է միջին ծանրության հանցագործություն կատարելու մեջ, եւ, որ նա կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, ուստի անհրաժեշտ է նրա նկատմամբ ընտրել խափանման միջոց։

Պաշտպան Սերգեյ Հարությունյանը հայտարարեց, որ այդ որոշման համար այդ հիմքը բավարար չափանիշ չի, որպեսզի անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանափակվի. «Քննիչի որոշումը խիստ հայեցողական է եւ չպատճաբանված։ Արամ Հարությունյանը չի խուսափել քննությունից»։

Դատարանն այդ միջնորդությունը թողեց անփոփոխ. «Կամ պիտի միջնորդեիք մինչեւ իմ կողմից նիստ նշանակելու որոշում կայացնելը կամ այլ միջնորդություն պետք է ներկայացնեք»։

Դատավորի ճշտող հարցին, թե ամբաստանյալի ո՞ր իրավունքներն են խախտվում, պաշտպանը պատասխանեց. «Սկսած բանկային գործարքներից, անձնագիր չունենալու հարցը»։

Դատարանը որոշեց Արամ Հարությունյանի անձնագիրը վերադարձնել։

«Բարոյական մասն է, որ ունի քաղաքական հեղինակություն, անցած ճանապարհ, սակայն նրա նկատմամբ ընտրված է խափանման միջոց»,- հավելեց պաշտպանը։

Գործով մեղադրող դատախազը նշեց, որ խափանման միջոցը պահպանելու բոլոր հիմքերն առկա են. «Քննությունից թաքնվելու հիմքերն էլ առկա են։ Ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կարող է ապահովել Հարությունյանի պատշաճ վարքագիծը»։

Արամ Հարությունյանի պաշտպանը եւս մեկ միջնորդություն ներկայացրեց այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս գործով ճանաչվի որպես տուժող եւ հրավիրվի հարցաքննության. «Պետք է հարցնել՝ Նիկոլ Փաշինյանը դա ընդունում է որպես հորդո՞ր, թե՞ սպառնալիք։ Միջնորդում ենք, որ Նիկոլ Փաշինյանն այս գործով ճանաչվի որպես տուժող եւ հարցաքննվի»։

Արամ Հարությունյանի դիտարկմամբ էլ՝ Նիկոլ Փաշինյանն իր անվտանգությունն ուժեղացրել է այն պահից, երբ ինքը նման հայտարարություն է արել։

Մեղադրող դատախազը նշեց, որ պաշտպանական կողմը իրավասու չէ միջնորդություն ներկայացնել՝ մեղադրանքի կողմում որեւէ անձ ներգրավվելու համար. «Նշված հանցագործությունը հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործություն է։ Դա ուղղված է հասարակության անդամներին։ Հետեւաբար այս հանցակազմում բացակայում է անձին որպես տուժող ճանաչելու անհրաժեշտություն»։

Դատավորը մերժեց պաշտպանի միջնորդությունը։

«Կոնկրետ անձը տուժող ճանաչվելու դեպքում անգամ իմաստազուրկ է նրան հարցաքննելը, քանի որ օրենքի համաձայն՝ տուժողը հարցաքննվում է իրեն հայտնի տեսած, լսած հանգամանքների եւ իրեն ենթադրաբար պատճառված վնասի կապակցությամբ»,- նշեց դատավորը։

Դատարանն անցավ գործում առկա փաստաթղթերը հետազոտելուն, որից հետո կզննեն տեսագրությունները եւ կհարցաքննեն ամբաստանյալին։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Youtube կայքէջում 22.12.2020 թվականին տեղադրված «Նիկոլ, դու մեր դասագրքերն ու տոները փոխեցիր» վերնագրով 6 րոպե տեւողությամբ տեսանյութում Արամ Հարությունյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քաղաքական ու այլ հայացքներով պայմանավորված դիտավորությամբ հնչեցրել է բռնությունը հրապարակայնորեն արդարացնող կոչեր, մասնավորապես՝ տեսաուղերձի ընթացքում նշել է «Նիկոլի հետ հաշվեհարդար տեսնելու պատվերը հայ ժողովրդիննա, Թեհլերյանները հազարաոր են, միլիոնավոր են, Նիկոլ քո ընտանիքի համար, քո ընտանիքի անվտանգության համար որի էստեղ, ծնկաչոք ներողություն խնդրի զոհվածների մայրերից, որովհետեւ դու պատժվելու ես, եթե չգաս, դու չես կարա փախնես, չես հասցնի փախնես, մենք չենք կարող ամեն հայի ձեռք բռնել, մարդ կա երկու երախայա կորցրել, մարդ կա ընտանիքը, տուննա կորցրել, ոչ մեկը չի կարող էտ մարդուն ձեռքը բռնել, եթե ժամանակին Թեհլերյանին արդարացրեցին, ապա քեզ շանսատակ անողին հերոսի կոչում են տալու»։

Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։


Փողերի լվացման և պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածներով վարույթ՝ Էջմիածնի նախկին քաղաքապետի դրվագով

Փողերի լվացման և պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածներով վարույթ՝ Էջմիածնի նախկին քաղաքապետի...

11:12

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:45

Պատշգամբը փլուզվել է, քաղաքացին ընկել է ներքև

Պատշգամբը փլուզվել է, քաղաքացին ընկել է ներքև

10:19

Քամու հետևանքով գրանցվել է 33 արտակարգ դեպք․ տապալվել են ծառեր, վնասվել տանիքներ, պատուհաններ, այրվել մալուխներ

Քամու հետևանքով գրանցվել է 33 արտակարգ դեպք․ տապալվել են ծառեր, վնասվել տանիքներ, պատուհաններ,...

10:03

ՀԷՑ ՓԲԸ-ի էլեկտրատնտեսությունն այս պահին գտնվում է տեխնիկապես վատթար վիճակում, որոշ դեպքերում անգամ՝ ոչ պիտանի. հայտարարություն

ՀԷՑ ՓԲԸ-ի էլեկտրատնտեսությունն այս պահին գտնվում է տեխնիկապես վատթար վիճակում, որոշ դեպքերում...

21:07

Սա Սյունիքն է, Հայաստանի ինքնիշխան տարածքը, հասկացե՛ք դա. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի արձագանքը

Սա Սյունիքն է, Հայաստանի ինքնիշխան տարածքը, հասկացե՛ք դա. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի...

19:03

Բացահայտվել են ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից բրոքերային ծառայություններ մատուցող տնտեսվարողից կաշառք ստանալու դեպքեր

Բացահայտվել են ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից բրոքերային ծառայություններ մատուցող տնտեսվարողից...

18:52

Հարամ բառն էլ ոտից գլուխ ձեր «փոքրիկ խմբակի» մասին է, մի հատ նայեք 2018-ից ինչքան բան եք հարամ արել հայ ազգի կյանքում. Ռուբեն Մխիթարյան

Հարամ բառն էլ ոտից գլուխ ձեր «փոքրիկ խմբակի» մասին է, մի հատ նայեք 2018-ից ինչքան բան եք հարամ...

18:35

Մի ամբողջ ազգ հետևում է, թե Նիկոլը երբ ինչ կասի կամ կանի. Վահե Հովհաննիսյան

Մի ամբողջ ազգ հետևում է, թե Նիկոլը երբ ինչ կասի կամ կանի. Վահե...

18:17

Բրյուսելը Հարավային Կովկասին նայում է ոչ թե ժողովրդավարական արժեքների, այլ բացառապես աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից. Օսկանյան

Բրյուսելը Հարավային Կովկասին նայում է ոչ թե ժողովրդավարական արժեքների, այլ բացառապես...

18:03

Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

14:19

Հայր Ռուբենը փաստերով պատասխանել է «պատմությունը կեղծող և հայ եկեղեցու վաստակն ուրացող» Արայիկ Հարությունյանին

Հայր Ռուբենը փաստերով պատասխանել է «պատմությունը կեղծող և հայ եկեղեցու վաստակն ուրացող» Արայիկ...

14:06

Դավիթ Բեկ գյուղում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողին ինքնասպանության են հասցրել. նախաձեռնվել է քրեական վարույթ (Տեսանյութ)

Դավիթ Բեկ գյուղում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողին ինքնասպանության են հասցրել. նախաձեռնվել է...

13:42

Ներքին Գետաշենում հայտնաբերվել է կանեփի 1265 բույս. Մարտունու համայնքային ոստիկանների բացահայտումը

Ներքին Գետաշենում հայտնաբերվել է կանեփի 1265 բույս. Մարտունու համայնքային ոստիկանների...

13:28

Լոռու մարզում «Չանախ պանրում» հայտնաբերվել են աղիքային մանրէներ. արտադրությունը կասեցվել է

Լոռու մարզում «Չանախ պանրում» հայտնաբերվել են աղիքային մանրէներ. արտադրությունը կասեցվել...

13:13

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի երթևեկելի է մարդատար մեքենաների համար

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի երթևեկելի է մարդատար մեքենաների...

10:54

Հայաստանը գլոբալ տաքացումից ամենաշատ տուժածներից մեկն է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը գլոբալ տաքացումից ամենաշատ տուժածներից մեկն է. Նիկոլ...

10:45

Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում վթարային ջրանջատում կլինի

Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում վթարային ջրանջատում...

10:19

Հրդեհավտանգ ժամանակահատված է. հուլիսի 27-ին «Խոսրովի անտառ»-ը փակ է այցելությունների համար

Հրդեհավտանգ ժամանակահատված է. հուլիսի 27-ին «Խոսրովի անտառ»-ը փակ է այցելությունների...

10:02

Երբ հոտը հոգևոր առաջնորդին անբարոյական է դիտարկում, առաջնորդը զրկվում է իրական հեղինակությունից․ Արեն Մարգարյան

Երբ հոտը հոգևոր առաջնորդին անբարոյական է դիտարկում, առաջնորդը զրկվում է իրական հեղինակությունից․...

15:51

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների...

09:44

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ...

09:23

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի...

09:02

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել» իրավիճակը

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել»...

09:28

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն...

09:13

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց....

09:34

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

09:18

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ...

09:03

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են» սարքել

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են»...

09:55

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

09:48

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն է ուղարկել ՔԿ

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն...

09:28

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի...

09:02

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

09:55

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

09:49

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում...

09:35

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են ապահովում

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են...

09:18

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային...

09:02

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար....

09:19

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

09:02

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգում

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման...

09:49

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների»...

09:34

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ...

09:18

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական...

09:03

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին եռամսյակում 9.6%-ով նվազել է

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին...

09:55

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի...

09:42

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

09:35

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

09:17

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ...

09:02

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ...

09:45

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ...

09:35

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել...

09:27

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

09:09

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում...

09:53

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են...

09:45

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

09:36

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

09:28

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ են

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության...

09:15

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա...

09:02

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

10:02

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ ընդդիմադիրները

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ...

09:52

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին...

09:44

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են...

09:35

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի գործարքները

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի...

09:17

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ ամբիոնից

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ...

09:02

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության...

09:55

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի...

09:44

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

09:33

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

09:23

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն արդյունքն է

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն...

09:03