Facebook-ը ավելացնում է փոդքաստներն ու «կենդանի աուդիո-սենյակները», որպեսզի մրցակցության մեջ մտնի արագ աճող Clubhouse աուդիո-հավելվածի հետ:
«Մենք կարծում ենք, որ շատ կախարդություններ են տեղի ունենում աուդիոձեւաչափերի կցման տեղում, ինչպես նաեւ տեքստի, աուդիոյի եւ տեսանյութերի միաձուլման ժամանակ»,- իր բլոգում գրել է Facebook-ի հավելվածների ղեկավար Ֆիջի Սիմոն:
Սոցիալական ցանցում աուդիո-առաջարկներ տեղադրելու Facebook-ի ծրագիրը նպատակ ունի կանխել օգտվողների հոսքը Clubhouse:
Facebook-ում ձայնային կապն ընտրող օգտագործողների թվի կայուն աճ է դիտարկվում՝ սկսած սոցիալական ցանցում աուդիոզանգերից մինչեւ WhatsApp-ում կամ Messenger-ում ձայնային հաղորդագրություններ թողնելը:
Սիմոյի խոսքով՝ նոր գործիքները թույլ կտան մարդկանց ստեղծել կարճ ձայնային հաղորդագրություններ, օրինակ՝ կատակներ, անեկդոտներ կամ ինքնաբուխ մտքեր։
«Թեեւ մենք խորապես հավատում ենք կարճ աուդիոձայնագրությունների ուժին, մենք նաեւ գիտենք, որ որոշ պատմություններ ու խոսակցություններ ավելի շատ եթերաժամանակի են արժանի»,- ասել է Սիմոն:
Ավելի քան 170 միլիոն մարդ միացած է Facebook-ի փոդքաստի էջերին, եւ շուրջ 35 միլիոն օգտվողներ փոդքաստների ֆան-խմբի անդամներ են, բայց նրանց լսելու համար պետք է դուրս գալ սոցիալական ցանցից:
«Հաջորդ մի քանի ամիսների ընթացքում դուք կկարողանաք լսել փոդքաստները հենց Facebook-ի հավելվածում՝ ինչպես հավելվածն օգտագործելիս, այնպես էլ երբ ծրագիրը ֆոնային ռեժիմում լինի»,- ասել է Սիմոն:
Facebook-ը նախատեսում է նաեւ սկսել Live Audio Rooms-ի փորձարկումը` հուսալով, որ այս տարվա կեսերից գործառույթը հասանելի կդառնա բոլոր օգտվողների համար:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02