Եթե օրվա թոփ տեղեկությունը հավակնում էր լինել կառավարության կազմում մի շարք նոր նախարարների նշանակումը, որոնց մասին հրամանագրերը նախագահական նստավայրը հրապարակել է սեպտեմբերի 20-ին, ապա օրվա երկրորդ կեսին արդեն տեղեկատվական ուշադրությունը շեղվեց Գյումրիի ուղղությամբ, որտեղից ստացվեց քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու սպանության կամ ինքնասպանության մասին ողբերգական տեղեկությունը:
Հիշեցնենք, որ Գյումրին պատրաստվում է հոկտեմբերի 2-ին քաղաքապետի ընտրություններին, որոնք խոստանում են աննախադեպ թեժ լինել, ինտրիգային: Գյումրիի ընտրություններին մասնակցում են ըստ էության բոլոր առանցքային քաղաքական ուժերը, և մի շարք փորձագետների գնահատմամբ՝ Գյումրիի ՏԻՄ ընտրությունները իհարկե՝ ոչ ամբողջությամբ, սակայն ինչ-որ առումով հիշեցնելու են գալիք խորհրդարանական ընտրությունների որոշակի «պիլոտային» տարբերակը կամ «մանրակերտը»:
Եվ ահա այս ֆոնին Գյումրիի քաղաքապետի թեկնածուներից մեկի որդու վերաբերյալ ստացված տեղեկությունը իսկապես ամպրոպ է խաղաղ երկնքում: Թեև սա, իհարկե, աշնանային ՏԻՄ ընտրություններում թափված առաջին արյունը չէ: Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ընտրություններից առաջ բռնություն տեղի ունեցավ Էջմիածնում՝ քաղաքապետի իշխանական թեկնածու, գեներալ Մանվելի որդի Կարեն Գրիգորյանի և նրա մրցակցի միջև: Արդյունքում՝ կրակոցներ, հիվանդանոց, ծեծ, ջարդ: Մրցակիցը մեղադրում էր Գրիգորյանին և նրա խմբին՝ իրեն ծեծելու համար, իսկ Գրիգորյանն էլ հայտարարում էր, որ իր վրա կրակել են:
Եվ ահա այս ֆոնին, Էջմիածնի այս միջադեպի ֆոնին արդեն առավել թեժ և ինտրիգային Գյումրիում զոհ՝ քաղաքապետի թեկնածուներից մեկի որդին:
Իհարկե, իրավապահները դեռ պետք է պարզեն, թե ինչքանով է սպանությունը կամ ինքնասպանությունը կապված ընտրական գործընթացների հետ: Սակայն կասկածից վեր է նաև, որ ինչքան էլ իրավապահները որևէ դեպքում բացառեն այդ կապը, հանրային ընկալման մեջ այն պահպանվելու է:
Այսպիսով՝ խորհրդարանական ընտրություններին նախորդող և սրանով իսկ առանձնահատկություն ստացած ՏԻՄ ընտրությունները ըստ էության բավական լայն քայլերով վերադառնում են Հայաստանում հաստատված «ավանդական» նախընտրական ավանդույթներ:
Սա, իհարկե, մարդկային առումով ողբերգական լինելուց հետո՝ նաև չափազանց վտանգավոր է հասարակական-քաղաքական զարգացումների տեսանկյունից: Առավել ևս, որ այդ զարգացումները ներկայումս ընտրությունների գործընթացում են դե յուրե ՏԻՄ մակարդակում, սակայն դե ֆակտո նաև համապետական մակարդակում, որտեղ ոչ ընտրությունների գործընթացով, սակայն ըստ էության տեղի է ունենում ընտրական մասշտաբի իշխանական վերադասավորում:
Նման դեպքերում, ըստ էության, արդեն ավելորդ է ասել նաև, որ իրավապահները պետք է լիարժեք բացահայտեն հանցագործությունը: Նման լիարժեք բացահայտման կարիք ունեցող հանցագործությունները Հայաստանում ըստ էության չափից շատ են՝ ևս մեկ անգամ նման արտահայտություն կրկնելու համար:
22:24
19:09
18:06
17:56
17:47
17:45
17:22
17:09
16:48
16:15
15:52
15:38
15:15
14:42
14:18
14:03
13:56
13:42
13:38
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02