ՄԱԿ-ի փորձագետները պահանջել են, որ ԱՄԷ-ն տեղեկություն տրամադրի Դուբայի կառավարչի դստեր մասին եւ ազատ արձակի նրան, հայտնում է Reuters-ը: Մոտ երկու ամիս առաջ BBC-ն ցուցադրել էր մի տեսանյութ, որում արքայադուստր Լատիֆան հայտարարել էր, թե իրեն պատանդ են պահում առանձնատանը: Այն բանից հետո, երբ Լատիֆայի ճակատագրի հետ կապված միջազգային մտահոգությունների պայմաններում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը՝ Միշել Բաչելենի գլխավորությամբ, ԱՄԷ-ից ապացույց էր խնդրել, որ նա ողջ է` փետրվարի 19-ին ԱՄԷ-ի իշխանությունները հայտարարել էին, որ շեյխուհի Լաթիֆան տանն է եւ նրա մասին հոգ են տանում: «Էմիրությունների իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ նրա մասին «տանը հոգ են տանում», այս փուլում բավարար չէ»,- ասել են փորձագետները: Նրանք կնոջ ապրելու պայմանների «անկախ ստուգման եւ նրան անհապաղ ազատ արձակելու» կոչ են արել։ 35-ամյա Լատիֆայի ճակատագիրը եւ նրա բուռն հարաբերությունները հոր՝ շեյխ Մուհամմեդ բեն Ռաշիդ ալ-Մաքթումի հետ, ով նաեւ ԱՄԷ փոխնախագահն է, նոր լույս են սփռել նրա ընտանիքի գործերի վրա: Շեյխուհի Լատիֆան միջազգային ուշադրությունը գրավել էր 2018-ին, երբ իրավապաշտպան խումբը հրապարակել էր տեսանյութ, որում նա պատմում էր Դուբայից փախչելու իր փորձի մասին: Հատուկ նշանակության գործողությամբ նրան բռնել էին Հնդկաստանի ափերի մոտ եւ հետ էին տարել Դուբայ: ՄԱԿ-ի փորձագետները մտահոգություն են հայտնել ԱՄԷ-ի կառավարությանը՝ կապված Լատիֆայի «ենթադրյալ բռնի անհետացման եւ առանց արտաքին աշխարհի հետ կապի կալանավորելու» կապակցությամբ: «Առանց արտաքին կապի կալանքի տակ պահելը կարող է կործանարար ֆիզիկական եւ հոգեբանական հետեւանքներ ունենալ եւ կարող է հավասարազոր լինել դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի»,- ասել են նրանք:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34