Մեծ Բրիտանիան հայտարարել է նոր համավարակների արդյունավետ դիմակայման հարցով միջազգային փորձագիտական խմբի ստեղծման մասին: Ապրիլի 20-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ Համավարակին պատրաստության ապահովման գործընկերության (PPP) շրջանակում, որն ստեղծվում է Յոթի խմբի հովանու նրեքո, հունիսին G7-ի ղեկավարների գագաթնաժողովում հանձնարարականներ կտրվեն այն առթիվ, թե ինչպես հասնել 100 օրվա ընթացքում նոր վիրուսների դեմ պատվաստանյութի մշակման նպատակի իրականացմանը: «Մեծ Բրիտանիան լի է վճռականությամբ աշխատելու մեր գործընկերների հետ՝ կորոնավիրուսից էլ ավելի լավ պաշտպանվելու եւ ապագայում գլոբալ մակարդակով համավարակներին պատրաստությունն ամրապնդելու համար:
Այդ նոր փորձագիտական խումբը շատ տարիների ընթացքում կնպաստի աշխարհի բոլոր անկյուններում նոր հիվանդություններից մարդկանց պաշտպանության մեր ջանքերին»,- ասել է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը: PPP-ի աշխատանքը տեղի կունենա Մեծ Բրիտանիայի կառավարության ավագ գիտական խորհրդական Փատրիկ Վալանսի նախագահությամբ եւ դեղագործական ընկերությունների, ինչպիսիք են AstraZeneca-ն, Pfizer-ը եւ Johnson & Johnson-ը, ղեկավարների մասնակցությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44