ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը ճառով հանդես կգա կլիմային նվիրված գագաթնաժողովում: Ապրիլի 21-ին այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը։ «ԱՄՆ-ի նախագահ (Ջո) Բայդենի հրավերով ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինն ապրիլի 22-ին տեսակապով կմասնակցի կլիմային նվիրված գագաթնաժողովին եւ հանդես կգա կարեւոր ճառով»,- մեջբերում է նրա հայտարարության տեքստը «Սինհուա» գործակալությունը: ԱՄՆ-ը մտադիր է ապրիլի 22 – 23-ն անցկացնել միջազգային գագաթնաժողով՝ նվիրված կլիմայի փոփոխման դեմ պայքարի հարցերին, գագաթնաժողով են հրավիրված աշխարհի 40 ղեկավարներ:
Միջոցառումը նվիրված կլինի շրջակա միջավայր վնասակար արտանետումների կրճատման ջանքերի համախմբման թեմային: Անցյալ շաբաթ կլիմայի հարցերով Միացյալ Նահանգների նախագահի հատուկ դեսպանորդ Ջոն Քերին այցելել է Շանհայ, որտեղ հանդիպում է անցկացրել չինացի պաշտոնակից Սե Չժենհուայի հետ: Կողմերն ընդունել են համատեղ հայտարարություն կլիմայի փոփոխման դեմ պայքարի վերաբերյալ, որտեղ պատրաստակամություն են հայտնել աշխատելու Փարիզի համաձայնագրի իրականացման նպատակով: Վաշինգտոնը եւ Պեկինը մտադիր են, մասնավորապես, մոլորակի վրա ջերմաստիճանի բարձրացման մակարդակը պահապանել 2 աստիճանից ցածր նշագծում եւ ձգտել այդ ցուցանիշի մինչեւ 1,5 աստիճան սահմանափակման, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44