ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը սեպտեմբերի 20-ին, Վարշավայում մեկնարկած «Ընտրական գնահատմանը և առաջարկություններին հաջորդող զարգացումները» խորագրով միջոցառմանը, ներկայացրել է հայաստանյան ընտրական գործընթացի վերջին զարգացումները:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արփինե Հովհաննիսյանը, մասնավորապես, անդրադարձել է 2015 թվականի սահմանադրական հանրաքվեին հաջորդած գործընթացներին՝ ՀՀ ընտրական նոր օրենսգրքի շուրջ ծավալված տարբեր ձևաչափերով քննարկումներին, դրանց արդյունքում ձեռք բերված համաձայնություններին և այլն:
«Ինչպես ցանկացած կոնսենսուս, սա ևս ուներ իր գինը. մեր դեպքում դա մեր հիմնական միջազգային գործընկերոջ՝ Վենետիկի հանձնաժողովի հիմնական երաշխավորություններից մեկը հաշվի չառնելն էր, որը վերաբերում էր ստորագրված ցուցակների հրապարակմանը: Մենք որոշեցինք հրապարակել դրանք, քանի որ ամբողջ գործընթացում մեզ առաջնորդել է ընտրական գործընթացների շուրջ փոխադարձ վստահության ստեղծման և աննախադեպ պատշաճ ընտրություններ անցկացնելու մեր ամենակարևոր նպատակը»,- ասել է արդարադատության նախարարի պաշտոնակատարը, շնորհակալություն հայտնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին և նրա փորձառու աշխատակազմին՝ հայաստանյան գործընկերներին ջանասիրությամբ և սրտացավությամբ աջակցելու համար:
Արփինե Հովհաննիսյանը, Լեհաստան կատարած այցի շրջանակում, այսօր հանդիպումներ է ունեցել նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ղեկավար Մայքլ Ջորջ Լինքի և ԵԱՀԿ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Փոլ Իբերհարդի հետ, ներկայացրել Հայաստանում ընտրական գործընթացի վերջին զարգացումները:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47