ARM | RUS |

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մանրամասն անդրադարձը Սյունիքի մարզում տեղի ունեցած բողոքի ակցիաներին և դրանց հետ կապված ձերբակալումներին

22.04.21 | 19:06

ՀՀ Սյունիքի մարզում երեկվանից՝ ապրիլի 21-ից սկսած տեղի ունեցող իրադարձությունները գտնվում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում:

1. Նախ, բացարձակ անընդունելի է վիրավորանքի ու հայհոյանքի, ատելության խոսքի ցանկացած դրսևորում՝ անկախ նրանից, թե ով է դա անում կամ ում է ուղղված: Մարդու արժանապատվությունը վիրավորել չի կարելի: Այս հարցում Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումն անփոփոխ է ու այդ անընդունելի լինելը վերաբերում է նաև երեկ Սյունիքի մարզում ՀՀ վարչապետի այցի ընթացքում մի շարք բողոքների ակցիաների ժամանակ Վարչապետի նկատմամբ նման բառապաշարի օգտագործմանը:

Ցավոք, այս խնդիրը ձեռք է բերել համակարգային բնույթ, որի լուծման հարցում իրենց անձնական օրինակով առաջնահերթ մեծ դեր ունեն հանրային գործիչները, այդ թվում՝ պաշտոն զբաղեցնող անձինք: Այս արատավոր երևույթը ցանկացած դեպքում ավելացնում է լարվածությունը, բացասական է ազդում մարդու իրավունքների համակարգի վրա: Նման երևույթները մեր հասարակությունում պետք է բացառվեն: Կարևոր է նաև լրատվամիջոցների դերը. նրանք չպետք է դառնան վիրավորանքի ու հայհոյանքների, ատելության խոսքի տարածողը ու պետք է հատկապես ուշադիր լինեն վերնագրերի ընտրության հարցում:

2. Մարդու իրավունքների պաշտպանն ի գիտություն բոլորի ևս մեկ անգամ հատուկ հիշեցնում է, որ իր իրավասությունը ոչ թե իրենց լիազորությունների իրականացման կապակցությամբ կոնկրետ պաշտոնյաների իրավունքները պաշտպանելն է քաղաքացիներից, այլ մարդուն՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնյանների արարքներից ու որոշումներից: Ավելին, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասն ուղիղ ամրագրում է. «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող Պաշտպանին բողոքներ ներկայացնել»: Սա է մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերը ողջ աշխարհում:

3. Ստորև Մարդու իրավունքների պաշտպանի գնահատականներն են պետական մարմինների և պաշտոնատար անձանց արարքների վերաբերյալ՝ կապված մարդու իրավունքների հետ:

4. Սյունիքի մարզի համայնքներ ապրիլի 21-ին ՀՀ վարչապետի այցի ընթացքում նրան ուղեկցող իրավապահ մարմինների թվում առկա էին դիմակով ծառայողներ (խոսքը չի վերաբերում բժշկական դիմակներին): ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ դա ոչ միայն ինքնին մարդու իրավունքների ոտնահարում է, այլ հնարավոր միջադեպերի դեպքում բացառում է իրավապահ մարմնի կողմից մարդու իրավունքի խախտում թույլ տալու կամ, օրինակ, մարդու նկատմամբ ուժի գործադրման պարագայում կոնկրետ ծառայողի նույնականացումը՝ նրա արարքների օրինականությունը գնահատելու նպատակով: Դիմակավորված ծառայողների առկայությունը կարող է կիրառելի լինել հանցավորության դեմ պայքարի նպատակով՝ կոնկրետ իրավիճակի հանգամանքները հաշվի առնելով, այլ ոչ թե հանրային վայրում հասարակական կարգի պահպանության համար: Ուստի, այս պրակտիկան պետք է բացառվի: Այս իրավական պահանջները Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է թե՛ 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների, թե՛ 2020 թվականի հավաքների ժամանակ, երբ մի շարք դեպքերում հանրային վայրերում հավաքներ կամ քաղաքացիական այլ ակցիաներ իրականացնելու համար ներգրավվում էին իրավապահ մարմինների դիմակավորված ծառայողներ:

5. Քրեական արդարադատության ոլորտում մարդու իրավունքների տեսանկյունից անընդունելի էր ապրիլի 21-ին Սյունիքի մարզպետարանի շենքում քննարկման ժամանակ ՀՀ վարչապետի կողմից օրենքի խախտում որակելը կոնկրետ գործով մարդկանց արարքները ու այդ կոնկրետ գործով իրավապահ մարմինների գործողությունների կամ նրանց «կոշտ», «կտրուկ և հատուկ գործողություններով» արձագանքի հարց քննարկելը՝ մինչև իրավապահ մարմինների, այսինքն՝ մինչև այդ նպատակի համար օրենքով հատուկ լիազորված մարմինների արձագանքը: Անընդունելի լինելուն ավելանում է նաև այն, որ հրապարակված խորհրդակցությանը ներկա էին գործադիր իշխանության տարբեր մարմինների ներկայացուցիչներ, որոնք որևէ առնչություն չպետք է ունենան կոնկրետ գործերով կոնկրետ մարդկանց քրեական հետապնդման ենթարկելու հարցերի հետ: Քանի որ քրեական արդարադատության ոլորտը մարդու իրավունքների տեսանկյունից առանց այն էլ ռիսկային է, օրենքով ամրագրված է մարդու իրավունքներին միջամտող գործողություններ կատարելու կամ որոշումներ ընդունելու իրավասություն ունեցող սուբյեկտների սպառիչ շրջանակ: Այս իրավական չափանիշը մարդու իրավունքների պաշտպանության կոնկրետ երաշխիք է և ուղղակիորեն բխում է ՀՀ օրենսդրությունից:

6. Ու առհասարակ, ի գիտություն բոլոր պաշտոնյաների՝ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է նշում, որ դուք իրավասու չեք կոնկրետ գործերով կոնկրետ մարդկանց վերաբերյալ իրականացվող քննության ընթացքին, ելքին կամ կոնկրետ գործողություններին առնչվող գնահատականներ տալ: Դուք դրանով ոչ միայն անում եք մարդու իրավունքները խախտող հայտարարություններ, այլ նաև խոչընդոտում եք իրավապահ մարմինների աշխատանքը, նրանց դնում ավելորդ թիրախի տակ ու նրանց գործողությունների առնչությամբ առաջացնում եք կանխակալ վերաբերմունք հասարակությունում:

7. Երեկ երեկոյան Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղել Սյունիքի մարզի Գորիս, Կապան և մի շարք այլ համայնքներ: Այցի նպատակն է Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման հետ համատեղ տեղում իրականացնել իրավիճակի, այդ թվում՝ լարվածության աստիճանի մշտադիտարկում, ինչպես նաև ապրիլի 21-ին Սյունիքի մարզի Մեղրի, Քաջարան, Կապան և մի շարք այլ համայնքներում տեղի ունեցած բողոքի ակցիաների առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակում Ոստիկանության բաժիններ այցերի, հնարավոր բերման ենթարկվածների հետ առանձնազրույցների, նրանց իրավունքների պաշտպանության նպատակով:

8. Գիշերվա ընթացքում, ինչպես նաև այսօր վաղ առավոտյան Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ահազանգեր է ստացել ինչպես մի շարք քաղաքացիներից, այնպես էլ փաստաբաններից՝ կապված Սյունիքի մարզում բերման ենթարկելու և ձերբակալումների դեպքերի հետ: Ահազանգեր են արել նաև մի շարք լրագրողներ: Մասնավորապես, փաստաբան Գայանե Պապոյանը վաղ առավոտյան բողոքով տեղեկացրել է, որ իր վստահորդին՝ Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին, ձերբակալելիս խախտվել են վերջինիս իրավունքները, բացակայում են նրան բերման ենթարկելու հիմքերը, և իրեն ու իր վստահորդին չի պարզաբանվել՝ ու՞ր են բերման ենթարկում: Դրանից բացի, ըստ Գ.Պապոյանի՝ իր վստահորդի նկատմամբ գործողություններն առանց որևէ անհրաժեշտության կամ առանց դրանց անհետաձգելիության հիմնավորման արվել են գիշեր, այլ ոչ թե ցերեկ ժամանակ: Գայանե Պապոյանի հրապարակած՝ Մխիթար Զաքարյանին ազատությունից զրկելու տեսանյութերի ու ահազանգի ուսումնասիրությամբ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է խնդիրներ՝ կապված Մ.Զաքարյանին ազատությունից զրկելիս նրա մի շարք նվազագույն իրավունքներ, այդ թվում՝ ազատությունից փաստացի զրկելիս այդ պահին ազատությունից զրկելու հիմքերը նրան պատշաճ ներկայացնելու, փաստաբանի իրավունքը երաշխավորելու հետ: Մեղրի համայնքի հետ կապված՝ ահազանգ է ստացվել 2 փաստաբանից 2 հոգու բերման ենթարկելու վերաբերյալ: Փաստաբանները նշել են, որ իրենք տեղյակ չեն, թե իրավապահ մարմիններն իրենց վստահորդներին ուր են տարել և որ իրենց չեն պարզաբանվում վստահորդներին բերման ենթարկելու հիմքերը կամ վայրը:

9. Մի շարք ահազանգեր են ստացվել (այդ թվում՝ փաստաբանից) նաև Գորիս համայնքից մարդկանց բերման ենթարկելու կամ ձերբակալելու հետ կապված: Մասնավորապես, վաղ առավոտյան ահազանգողները նշել են, որ շարունակաբար տեղեկություն չեն կարողանում ստանալ, թե որ իրավապահ մարմին են տարվել բերման ենթարկվածները կամ ինչ հիմքերով ու ինչ կարգավիճակ ունեն: Նման տեղեկությունների չեն տիրապետում նաև ազգականները: Խոսքը վերաբերում է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալին, համայնքի ավագանու անդամի, Հարթաշեն վարչական շրջանի ղեկավարին, Գորիս համայնքի մի շարք բնակիչների: Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին առանձնազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ Գորիսից իրեն բերման ենթարկելուց հետո իրեն տեղափոխել են Քննչական կոմիտե, սակայն կոմիտեի շենք մուտք չեն գործել և մոտ 30 րոպե ոստիկանական ավտոմեքենայի մեջ սպասելուց հետո տեղափոխել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության շենք: Ըստ Մ.Հովսեփյանի՝ Ոստիկանությունում իր նկատմամբ գործադրվել է բռնություն, մասնավորապես՝ Ոստիկանության ծառայողներն, իրեն աշխատասենյակ տանելով, գցել են գետնին և ոտքերով հարվածել, հետո գետնին գցած վիճակում քարշ են տվել մեկ սենյակից մյուսը և տեսանկարել քարշ տալու ընթացքը: Այդ սենյակում թույլ չեն տվել նստել, ստիպված է եղել ոտքի վրա մնալ մոտ 30 րոպե: Այդ ողջ ընթացքում իր նկատմամբ ցուցաբերվել է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, այդ թվում՝ հայհոյանքներով: Այդ ողջ ընթացքում եղել է ձեռնաշղթաներով՝ ձեռքերը մեջքի հետևում: Այս նույնը պնդել են նաև փաստաբանները և տեղեկացրել, որ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նույնպես համապատասխան գրություն կհասցեագրի ՀՀ դատախազություն: Գորիս համայնքի ավագանու անդամ Արարատ Աղաբեկյանի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ներկայացվել է ահազանգ այն մասին, որ Ա.Աղաբեկյանին բերման ենթարկելը որևէ հիմնավորում չունի. նա Շուռնուխում տեղի ունեցած բողոքի ակցիային չի մասնակցել, քանի որ եղել է անկողնային վիճակում՝ ամենայն հավանականությամբ նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի ախտանիշներով: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է Արարատ Աղաբեկյանի նկատմամբ իրավապահ մարմինների վերաբերմունքը, ով հրապարակված տեսանյութում մեջքի հետևում ձեռնաշղթաներով է և ում ուղեկցում են դիմակավորված ոստիկաններ: Տեսանյութն ակնհայտորեն վկայում է Ա.Աղաբեկյանի նկատմամբ օրենքը խախտող վերաբերմունքի մասին, և նրան բերման ենթարկող կամ ձերբակալած իրավապահ մարմինների ծառայողների գործողությունները պետք է քննության արժանանա ոչ թե ծառայողական, այլ քրեական վարույթի շրջանակում, ուստի Մարդու իրավունքների պաշտպանն այս հարցով ևս գրություն կուղարկի Դատախազություն: Այս պահին շարունակվում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այցերը երեկ տեղի ունեցած դեպքերի առնչությամբ ձերբակալվածներին ու բերման ենթարկվածներին:

10. Պաշտպանը ևս մեկ անգամ հստակ արձանագրում է, որ դիմակների ու ձեռնաշղթաների առանց տարբերակման, առանց կոնկրետ հիմքերի (օրինակ՝ փախուստի իրական վտանգ, վրեժխնդրություն և այլն) կիրառումն անթույլատրելի է: Այս խնդիրը, ցավոք, ունի համակարգային բնույթ. Մարդու իրավունքների պաշտպանը դրան բազմիցս է անդրադարձ կատարել, այդ թվում՝ տարեկան հաղորդմամբ ու զեկույցներով և այս հայտարարությամբ նույնպես դա հաստատում է: Նշված բոլոր հարցերի ամփոփումից հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից առանձին գրություն կուղարկվի իրավապահ մարմիններին՝ ըստ իրավասության: Առանձին հարցադրումներով գրավոր պարզաբանումներ կպահանջվեն՝ կապված ապրիլի 21-ին Սյունիքի մի շարք համայնքներում տեղի ունեցած բողոքի ակցիաների առնչությամբ հարուցված քրեական գործի և այն հոդվածների հետ, որոնցով այդ գործով նախաձեռնվել է քրեական հետապնդում:

11. Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ ստեղծված լարված իրավիճակում իրավապահ մարմիններն ու, առհասարակ, բոլոր հանրային մարմինները, պաշտոնատար անձինք պետք է գործեն իրավունքի գերակայության խիստ պահպանմամբ: Հաշվի առնելով, որ Սյունիքի մարզում տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ հասկանալիորեն առկա է հանրային լայն հետաքրքրություն՝ իրավապահ մարմինները պարտավոր են գործադրել նաև միջոցներ, որպեսզի իրենց գործողությունների կամ որոշումների իրավաչափությունն ապահովվի նաև հանրային ընկալման համար: Ցանկացած տեսակի խախտում ավելի է նպաստում լարվածությանը:

Արման Թաթոյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպան


Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ N զորամասի կանանց գումարտակ

Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ N զորամասի կանանց...

15:55

Զգուշացում․ WhatsApp-ում ստեղծվել է Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ օգտահաշիվը

Զգուշացում․ WhatsApp-ում ստեղծվել է Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ...

15:48

Զինծառայող Վահան Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ ձերբակալված կա

Զինծառայող Վահան Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ ձերբակալված...

15:35

Սամվել Կարապետյանին ՔԿՀ դեռևս չեն տեղափոխել. նա ստացիոնար բուժում է ստանում «Նաիրի» բժշկական կենտրոնում. փաստաբան

Սամվել Կարապետյանին ՔԿՀ դեռևս չեն տեղափոխել. նա ստացիոնար բուժում է ստանում «Նաիրի» բժշկական...

15:17

Ձյունը չմաքրելու հետևանքները. Վնասվաքներով հիվանդանոցում է հայտնվել 177 մարդ, գերակշռող մասը՝ տարեցներ

Ձյունը չմաքրելու հետևանքները. Վնասվաքներով հիվանդանոցում է հայտնվել 177 մարդ, գերակշռող մասը՝...

15:03

Գեղարքունիքում բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. մայրը մահացել է, տղան տեղափոխվել է հիվանդանոց

Գեղարքունիքում բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. մայրը մահացել է, տղան տեղափոխվել է...

13:29

Հասկացա, որ ՔՊ վարչությունը չի ցանկանում, որպեսզի ես լինեմ նախընտրական ցուցակում. վարչապետի հետ հանդիպելու անհրաժեշտություն չկա. Հայկ Սարգսյան

Հասկացա, որ ՔՊ վարչությունը չի ցանկանում, որպեսզի ես լինեմ նախընտրական ցուցակում. վարչապետի հետ...

13:00

Չարենցավանում վիճաբանության հետևանքով 7 մասնակիցներից մեկը «ձախ ականջի կտրած վերք» ախտորոշմամբ դիմել է հիվանդանոց

Չարենցավանում վիճաբանության հետևանքով 7 մասնակիցներից մեկը «ձախ ականջի կտրած վերք» ախտորոշմամբ...

12:33

Ընտրություններում հաջողության հասնելու համար. Վահե Հովհաննիսյանի առաջարկը

Ընտրություններում հաջողության հասնելու համար. Վահե Հովհաննիսյանի...

12:09

Նիկոլ Փաշինյանը, դատավորներն ու «թավշյա նախադեպը». Հայկ Դեմոյան

Նիկոլ Փաշինյանը, դատավորներն ու «թավշյա նախադեպը». Հայկ...

10:56

ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանցիները զննում են մարտական դիրք գնացող հայ զինվորներին․ քաղաքագետ

ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանցիները զննում են մարտական դիրք գնացող հայ զինվորներին․...

10:07

Մնում է պարզել միայն մեկ հարց՝ որ թվականից է Թուրքիան աջակցում Փաշինյանին՝ 2018-ից, 2020-ից, թե 2023-ից․ Նարեկ Կարապետյան

Մնում է պարզել միայն մեկ հարց՝ որ թվականից է Թուրքիան աջակցում Փաշինյանին՝ 2018-ից, 2020-ից, թե...

09:35

Մի շարք հասցեներ կհոսանքազրկվեն

Մի շարք հասցեներ կհոսանքազրկվեն

09:02

Արևմուտքը խաղաղություն չի ուզում. ՌԴ ԱԳՆ

Արևմուտքը խաղաղություն չի ուզում. ՌԴ ԱԳՆ

17:20

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի...

17:12

Ակնհայտ է, որ արևմտյան կառույցները սատարում են այս հակաժողովրդավարական իշխանություններին. Շարմազանով

Ակնհայտ է, որ արևմտյան կառույցները սատարում են այս հակաժողովրդավարական իշխանություններին....

17:02

Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացի վարձկանները Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի իրավասու մարմիններին

Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացի վարձկանները Թուրքիայի միջոցով փոխանցվել են...

16:45

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային...

16:39

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը ադրբեջանցիների կողմից քիչ առաջ հանձնվեցին ՀՀ համապատասխան մարմիններին. Փաշինյան

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը ադրբեջանցիների կողմից քիչ...

16:28

Պետական համակարգում պարգևավճարների մասին որոշումները գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ կառավարության պարզաբանումը

Պետական համակարգում պարգևավճարների մասին որոշումները գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ կառավարության...

16:05

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55