ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը մասնակցել է ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալների նոր բազայի ներդրման թեմայով հրավիրված աշխատաժողովին։ ՀՀ ՏԿԵՆ-ն տեղեկացնում է, որ նշված ծրագիրը ներդրվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ։ Մասնակցում էին նաև ՏԿԵ նախարարության‚ Համաշխարհային բանկի‚ Ճանապարհային ոստիկանության‚ «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ-ի‚ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ։
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են արևելյան գործընկերության տարածաշրջանում ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ վիճակագրական տվյալներ‚ քննարկվել է ճանապարհային երթևեկության անվտանգության տվյալների հավաքագրման ու մշակման եվրոպական երկրների փորձը‚ անդրադարձ է եղել վթարավտանգ ճանապարհահատվածների կառավարման գործիքներին։ Կարևորվել է Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալների՝ միջազգային չափանիշներին համապատասխան նոր բազա ունենալու հարցը։
Նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդգծել է‚ որ ՀՀ-ն միացել է ԵՄ դիրեկտիվներին՝ կապված ճանապարհային անվտանգության համակարգերի ներդրման և ինտեգրման հետ։
«Այս կապակցությամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակվում է համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ‚ որը լիարժեքորեն պետք է արտացոլի ԵՄ դիրեկտիվների պահանջները՝ կապված ճանապարհային անվտանգության հետ։ Այս ամենի համատեքստում շատ կարևոր է լինելու տվյալների հավաքագրման համակարգի համապատասխանությունը միջազգային չափանիշներին։ Խնդիրը կառավարության ուշադրության ներքո է‚ ճանապարհային անվտանգությունը ճանապարհային ոլորտի զարգացման ռազմավարական ուղղություններից մեկն է‚ և ես լիահույս եմ‚ որ մենք այս ուղղությամբ մեծ առաջընթաց կարձանագրենք՝ հիմնելով կենսունակ համակարգ և համապատասխանեցնելով այն նոր մոտեցումներին»‚- ասել է Քրիստինե Ղալեչյանը։
Ամփոփելով աշխատաժողովը՝ նշվել է‚ որ տվյալների հավաքագրման գործընթացը պետք է կատարվի ճանապարհային անվտանգության խնդիրների հետ առնչություն ունեցող բոլոր գերատեսչությունների համագործակցությամբ՝ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար։ Նոր համակարգը կբարելավի ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալների վերլուծությունը‚ ինչն էլ հնարավորություն կտա հետագայում կանխարգելել պատահարները։
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55