ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ (ՀԳՌԿՄ2)ծրագրի շրջանակներում Հայաստանի 8 մարզի Արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվներին տրամադրվել են թվով 13 անիվավոր տրակտորներ և 2 ՈՒԱԶ ավտոմեքենա։ Առաջիկա շաբաթվա ընթացքում կոոպերատիվներին նախատեսվում է հանձնել ևս 4 անիվավոր տրակտոր։
Տրակտորների հանձնման միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ՀԳՌԿՄ2 ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանը։
Նախարարի տեղակալ Արման Խոջոյանըգոհունակությամբ նշել է, որ տրամադրվող գյուղտեխնիկան անմիջապես կարող է անցնել գյուղատնտեսական գարնանային աշխատանքներին և դա կնպաստի գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը։«Տրակտորների տրամադրումն ընդհանուր ծրագրի միայն մի մասն է կազմում, քանի որ ՀՀ բոլոր մարզերում իրականացվում են նաև ջրարբիացման համակարգերի ներդրման ծրագրեր, որոնք միտված են օգտագործելի դարձնել Հայաստանի արոտավայրերը»,- հավելել է փոխնախարարը։
ՀԳՌԿՄ2 ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանը, ներկայացնելով ծրագիրն՝ ընդգծել է, որ Արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվներին տրամադրվում է անհրաժեշտ գյուղատնտեսական տեխնիկա՝ համայնքներում կենդանիների կերապահովման, ինչպես նաև կերային բազայի մակարդակը բարձրացնելու նպատակով: Ներդրումներն իրականացվում են Կառավարության և կոոպերատիվի կողմից, համապատասխանաբար 80 % և 20% համամասնությամբ։
Միջոցառմանը ներկա Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Այգուտ գյուղի գյուղապետ Մխիթար Կարապետյանը համայնքի հողօգտագործողների անունից շնորհակալություն է հայտնել տրամադրվող տեխնիկայի համար, նշելով, որ համայնքն այս ծրագրի շրջանակում արդեն 5-րդ տրակտորն է ստանում, ինչը կնպաստի մի շարք գյուղատնտեսական աշխատանքներում խնդիրների լուծմանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03