ARM | RUS |

Այս մտքերը ինձ հանգիստ չեն տալիս, իմ կյանքն իսկապես էլ նախկինը չի, ես հանգիստ չեմ քնում…Արփինե Հովհաննիսյան

23.04.21 | 14:31

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վերջաբանում հատկապես անկեղծացա… ակնկալելով…. ոչինչ Երեք տարի առաջ այս օրը ինձ համար շաատ հարազատ ու թանկ մարդու թաղման օրն էր: Անձնական ողբերգություն, որից պ իտի սկսեր գլոբալ ողբերգության իմ գիտակցումը: Ս.Սարգսյանի հրաժարականից հետո Ազգային ժողովից մի կերպ էի հասել եկեղեցի: Սպասում էինք հանգուցյալ հարազատիս: Պարզվեց` ինչ որ էակներ փակել են մեքենայի ճանապարհը, որը դժվարացրել է նրա դիակը եկեղեցի բերելը: Դժվարացրել էր շատ մեծ թվով մարդկանց եկեղեցի գալը: Մարդիկ խառն էին` երկիր էին քանդում, բայց մտածում էին, որ կառուցում են:

Ես մտածում էի` ինչ եղավ մարդկանց, ինչը պետք է ստիպի հարգանք չունենալ մահվան նկատմամբ: Երեք տարի անց հասկացա` մահ բերողը մահից չի վախենում: Նա դրանով ապրում է: Դուք ասում եք հայհոյանքից չի նեղվում, ես ասում եմ մահից ու մահվան պատճառ լինելուց չի նեղվում…. Մեկ շաբաթ հետո, երբ ապագա կապիտուլյանտը ԱԺ-ում պատմում էր իրենց սիրո ու համերաշխության մասին, ես նրան հարց էի ուղղում տեղի ունեցածի մասին ու ասում թե արդյո՞ք դա սիրո դրսևորում էր: Նա ոչինչ չասաց, չցավակցեց, չասաց գլուխները պատով են տվել, չասաց ոչ անձամբ ու ոչ էլ հատկապես` հրապարակային: Նա արբած էր` բուն ու փոխաբերական իմաստով: Դրսում հավաքվածները իմ հուզմունքը համարեցին ֆեյք, չհավատացին դրան, մտածեցին անգամ հորինել եմ հարազատի մահվան պատմությունը: Հետո հասկացա` ինչու չդատապարտեց, ինքը հաջորդ օրը իրեն չընտրելու համար խուլիգանների բանդաներ պիտի ուղարկեր իր երբեմնի գործընկերների տուն` դագաղներով, հայհոյանքներով, սպառնալիքներով: Նա մահ էր գուժում ու բերեց մահ: Ս. Սարգսյանի հրաժարականի ու նիկոլի ընտրության միջև ընկած ժամանակահատվածում ամենաշատը լսածս բառերն էին. «Քո ինչին է պետք, կանգնիր ժողովրդի կողքին, դու խնդիր չունես, դու կունենաս մինիմումը պաշտոնների, որ ունեցել ես, այդ մարդկանց իշխանությունը ավարտվել է, դուրս արի փողոց ու տես` նիկոլը ոնց որ ռոք աստղ լինի, կինոն ավարտված է և այլն և այլն»: Մի մասը անկեղծ էր ասում, նույնիսկ ատելությունից մթագնման փուլում համարում էր, որ ես ու իմ ընկերների զգալի հատվածը կապ չունի 30 տարվա արատների ու սխալների ու ոչ սիրելի դեմքերի հետ: Ով կմտածե՜ր, որ ժողովրդին թալանած օլիգարխից մինչև խոշոր սեփականատեր մի փոքրիկ քայլ էր ու այդ քայլը աննայի բարեհաճ ժպիտն էր` հերթական խոշոր գումարից հետո, ով կպատկերացներ, որ նախկին թալանչիից մինչև գործող կառավարության անդամ մի քայլ է ու այդ քայլը նիկոլով հիանալն ու հավատարմության երդումն է: Ու ամեն հաջորդ փուլում, ես շարունակում էի լսել, « իսկ ամենաշատը քե՞զ է պետք, որ էդքան քննադատում ես, իսկ դու ինչի համար ես պայքարու՞մ, տեսե՞լ ես, որ բոլոր ձեր փողատերերը նիկոլի հետ են, ինքը մինիմում տաս տարի կմնա, չե՞ս ուզում պետությանդ, երկրիդ օգնե՞լ և այլն, և այլն»: Ուզում էի բղավել, որ շատ եմ ուզում, ավելին` եղել են դեպքեր, երբ օգնել եմ, բայց դրանք դետալներ են գլոբալ կործանարար ընթացքի մեջ, իսկ ես զգում էի, որ ընթացքը տանում է դեպի անկում: Բարձրաձայնում էի, չնայած սարսափելի լուտանքներին, վիրավորանքներին, մի օր էլ ինձ բռնեցի այն մտքի վրա, որ ես պայքարել եմ նաև ինձ հայհոյող այն կնոջ համար, ում որդին կյանք տվեց հայրենիքի համար….. Ես պայքարում էի հանուն Հայաստանի, իմ մասին ասում էին հանուն Սերժի է, ես պայքարում էի սկզբունքներիս ու պատկերացումներիս համար, իմ մասին ասում էին կերակրատաշտից է կտրվել, ես պայքարում էի գաղափարի համար, ասում էին` հանուն փողի է: Մի օր կգա ու ես կասեմ, գուցե ես էլ իմ մեղքի բաժինն ունեմ նրանում, որ նիկոլն այն վերջինն էր, ում հավատացին այսքան կուրորեն, որ հիմա ոչ ոքի չեն ուզում հավատալ: Նրանք հիասթափվել են նիկոլից ու սպասում են ավելի լավին, նրանք նիկոլից խաբվելու պատճառով, կործանում են ոչ թե նիկոլին, այլ Հայաստանը…… չեն ուզում դա անել, չհասկանալով են անում, բայց անում են: 2018-ին մեր դժբախտություններից մեկն էլ գուցե այն էր, որ 30 տարվա մեջ չէինք փայփայել գեթ մի հեղինակություն, որ կխոսեր մարդկանց հետ, ում կլսեին շատ շատերը….«բոլորը վատն են» տեխնոլոգիան արել էր իր գործը: Ու ոչնչությունն էլ արեց իր գործը, տիրեց մարդկանց հոգիներին, արթնացրեց մարդկանց մեջ ատելությունը ու սկսեց իշխել…. Իշխել, որ հարստանա, իշխել, որ քանդի, իշխել, որ սպանի: Ու սպանեց: Հազարների: Բառի ուղիղ իմաստով: Ու հիմա իր քաղաքական հոգեվարքը դարձրել է Հայաստանի հոգեվարքը: Հետևություններ, ցավոք, արել են քչերը: Սև սպիտակն ամենուր է: Կուսակցապետերի խելահեղ մրցավազքը, իրար խանգարելը, անսպառ փիառը, պետության անունից պետության անկման նպաստելը ամեն օր կարելի է տեսնել: Բանն այն է, որ նիկոլի ֆոնին բոլորը հերոս են: Ներսում` հատկապես: Բոլորը հայրենասեր են: Բոլորն այլևս ազնիվ ու անմեղ: Ու հենց այստեղ գուցե փնտրենք շատ մարդկանց վերաբերմունքը ու ընդդիմությանը չհավատալու պատճառները: Նկատի չունեմ նիկոլի գիտակցաբար կատարած սպանդն անմտորեն արդարացնողներին, նկատի ունեմ հիասթափված ու անտարբեր դարձածներին: Բոլորը համաձայն են, որ նիկոլը դավաճան է, բայց չեն ուզում հավատալ, որ x-ը, y-ը z-ը փրկիչ են: Նիկոլն անմրցելի է: նիկոլը դավաճան է: Համաշխարհային պատմության բոլոր կապիտուլյանտների, բոլոր բռնապետերի հետ համեմատել չես կարող: Անգամ ամենավատթարները ունեցել են գաղափար, հանուն որի արել են ինչ որ բան ու հետո պատասխան են տվել դրա համար իրենց կյանքով: Սա ուրիշի կյանքերով պատասխան տվեց իր տգիտության ու նախանձի, փառասիրության ու չարության համար: Այս մտքերը ինձ հանգիստ չեն տալիս, այս ամենով ես ապրում եմ արդեն մի քանի ամիս, իմ կյանքն իսկապես էլ նախկինը չի, ես հանգիստ չեմ քնում, հանգիստ չեմ արձագանքում, բառապաշարս կոշտացել է, որովհետև բառերը ունակ չեն լինում արտահայտել այն ինչ զգում եմ, ես կուզենայի ճիշտ հասկացվել, մարդկանց հասկացնել շատ բան, խոսել անկեղծորեն, կուզենայի հետ բերել երեխեքին… բայց ավաղ….. Կան բաներ, ինչը ես չեմ ներում նախիններին, նիկոլին ու ինքս ինձ, բայց այս մասին` շուտով»:


Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի...

17:47

17:27

Օկազիվաեցա, Նիկոլ Փաշինյանը վարկանիշ ունի. արևմտյան կառույցներն իրենց լյուբիմչիկին առաջ մղելու համար պատրաստ են ամեն ինչի. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

Օկազիվաեցա, Նիկոլ Փաշինյանը վարկանիշ ունի. արևմտյան կառույցներն իրենց լյուբիմչիկին առաջ մղելու...

17:04

Իրանական անօդաչուն հարվածել է Նախիջևանի օդանավակայանին. վիրավորներ կան․ Լուսանկար

Իրանական անօդաչուն հարվածել է Նախիջևանի օդանավակայանին. վիրավորներ կան․...

14:03

Զախարովան շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովելու համար

Զախարովան շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովելու...

17:59

Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով ՀՀ 110 քաղաքացի է վերադարձել Մերձավոր Արևելքից. Միրզոյան

Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով ՀՀ 110 քաղաքացի է վերադարձել Մերձավոր Արևելքից....

17:55

Ֆիդանը Իրանի ԱԳ նախարարին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու քայլերից

Ֆիդանը Իրանի ԱԳ նախարարին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու...

17:39

10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. Այսօր վերջին օրն էր. Քարտերը կառաքվեն նրանց տներ

10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. Այսօր վերջին օրն էր. Քարտերը...

17:27

Խոսնակը հավատացնում է՝ Նիկոլ Փաշինյանն ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի

Խոսնակը հավատացնում է՝ Նիկոլ Փաշինյանն ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք...

17:04

Կասեցվել է «Նարարտ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը

Կասեցվել է «Նարարտ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի...

16:46

Մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է

Մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է

16:23

Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում փոփոխություններ չկան. ՊԵԿ

Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում փոփոխություններ չկան....

16:05

Բնակարանային գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել է

Բնակարանային գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել...

13:38

ՀՀ տարածք նոր ներխուժումներ են եղել, իշխանությունները թաքցրել են. Արման Թաթոյան

ՀՀ տարածք նոր ներխուժումներ են եղել, իշխանությունները թաքցրել են. Արման...

13:07

Լոռիում թալանել են մարզում հայտնի դիահերձարանի աշխատակցի բնակարանը

Լոռիում թալանել են մարզում հայտնի դիահերձարանի աշխատակցի...

12:33

Մարտի 3-ին չարտերային չվերթով Օմանից Երևան է տարհանվել 115 ուղևոր, որոնցից շուրջ 90-ը ՀՀ քաղաքացիներ են. ՀՀ ԱԳՆ

Մարտի 3-ին չարտերային չվերթով Օմանից Երևան է տարհանվել 115 ուղևոր, որոնցից շուրջ 90-ը ՀՀ...

12:06

Փաշինյանը Վրաստամում է

Փաշինյանը Վրաստամում է

09:44

Միրզոյանն ու Կալլասը Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակին են անդրադարձել

Միրզոյանն ու Կալլասը Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակին են...

09:27

Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը․ Փաստինֆո

Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը․...

00:00

Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում

Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի...

16:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44